ԻՄ ՓՈՔՐԻԿ ԼԵԴԻ. մրցույթ
23.05.2018
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, LADYNEWS.am-ը մրցույթ է հայտարարում փոքրիկ լեդիների համար:
Մրցույթին մասնակցելու համար մայիսի 23-ից սկսած մինչև հունիսի 22-ը LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան էջին տեղադրեք Ձեր փոքրիկ աղջկա (1-15 տարեկան) ամենագեղեցիկ լուսանկարը:
Մեր ընթերցողների և ձեր ընկերների ամենաշատ like-երին արժանացած 3 լուսանկարների հերոսուհիները կճանաչվեն հաղթողներ և կարժանանան մրցանակների: Մասնակից ևս մեկին կշնորհվի LADYNEWS-ի համակրանք տիտղոսը, որին կորոշի խմբագրակազմը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 22-ին՝ ժամը 24.00-ից հետո:
Առաջին երեք տեղերը զբաղեցրած, ինչպես նաև LADYNEWS-ի համակրանք տիտղոսներին արժանացած փոքրիկ գեղեցկուհիներին սպասվում է անվճար ֆոտոսեսիա Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանի կատարմամբ, որը կանցկացվի Madagascar մանկական սրճարանում, որտեղ փոքրիկ լեդիներն անվճար կօգտվեն նաև տեղի խաղերից։
Հաղթողներն ու նրանց ծնողները ժամանցը կշարունակեն Arena Bowling and Billiards Club-ում, որտեղ կարժանանան նաև հյուրասիրության:
Փոքրիկ լեդիներն անվճար ծառայություններ կստանան բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Բալասանյանի կողմից։ Իսկ նրանց մայրիկներին անակնկալներ են նախապատրաստել City Spa բժշկական էսթետիկ կենտրոնը և «Ապագա մայրիկ» մասնագիտացված խանութը։
Ուշադրություն․ լուսանկարը տեղադրելու համար․
1. Պետք է հավանեք LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան էջը
2. Մրցույթի հայտարարության «Քոմենթում» ներբեռնել լուսանկարը։
Դիտվել է 7498 անգամ
|