Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

6 տեսակի կին․ ո՞րն եք դուք

11.09.2017

Վեդական աղբյուրներում նկարագրված են 7 տեսակի կին: Նրանք տարբերվում են պահվածքով, բնավորության գծերով, մտերիմների հանդեպ վերաբերմունքով: Առաջ համարվում էր, որ հենց այս չափանիշներով պետք է ընտրել հարսնացու:

Սակայն այս դեպքում մենք այլ մոտեցում կցուցաբերենք՝ ինչպե՞ս կարելի է փոխել «կնոջ տեսակը», որպեսզի հարաբերությունները զարգանան դրական ուղղությամբ և ուրախացնեն ամուսիններին: Այլ խոսքերով, իմացեք ինչպիսի կին չի կարելի լինել.

Կին-տիրուհի

Կին՝ ղեկավարի դիրքում: Տանը նա հրամայում և տնօրինում է, սպասում է, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եվ ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ անի նրա փոխարեն: Նա չի անում տնային գործերը և հաճախ նրա տանը մաքուր չէ: Ուտելիք նույնպես չկա: Այդպիսի կինը շատ ծույլ է, շատ ժամանակ հատկացնում է իրեն, զբաղվում է միայն իրենով՝ ի հաշիվ տնային հարմարավետության: Նա սիրում է բոլորին քննարկել, գնահատել, դատել: Գլխավոր մարդը, ում նա մշտապես գնահատում և քննադատում է իր ամուսինն է: Նա սիրում է բողոքել նրանից: Այդպիսի կնոջ հետ ամուսինը երբեք հաջողության չի հասնի:

Կին-գող

600x580

Կին, ով չի աջակցում ամուսնուն, նրա գաղափարներն անմիտ է համարում, մտածում է միայն իր մասին: Նա համարում է, որ ամուսինն առաջին հերթին պետք է մտածի իր մասին: Նա չի հարգում ամուսնու աշխատանքը, զբաղմունքը, մշտապես քննադատում է նրան, սակայն պատճառը հետևյալն է․ «Ես ցանկանում եմ հարևանի նման ունենալ»: Նա միշտ իրեն համեմատում է ուրիշների հետ, ամեն կերպ շեշտը դնելով դրա վրա:

Այդպիսի կինը սիրում է ցուցադրել իր առավելությունն ամուսնու հանդեպ, նրան ցուցումներ տալով և ցույց տալով, թե որքան լավ է նա լսում:

Ուտելիքից նա պատրաստում է այն, ինչ ինքն է սիրում, նույնիսկ իմանալով, որ ամուսինը դա չի ուտում: Նրան միշտ քիչ է ամուսնու վաստակած գումարը և նա միշտ ավելին է պահանջում: Ամբողջ գումարը նա ծախսում է իր վրա, իսկ ամուսինը մեկ տաբաթ ունի՝ բավական է:

Կին-մարդասպան

Ամենասարսափելի տեսակը՝ կին, ով չի հավատում ամուսնուն, ոչ մի բանի տեղ նրան չի դնում: Այդպիսի կանայք դավաճանում են ամուսիններին, թողնում նրանց ուրիշների համար, չեն հարգում նրանց և նրանց մեջ ոչ մի լավ բան չեն տեսնում:

Այդպիսի կինը չի սիրում ամուսնուն և նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, որ իր համար զգացմուքնները նշանակություն ունեն:

Կին-մայր

600x580

Այսպիսի հարաբերություններն ավելի չեզոք են, ամեն դեպքում, դրանք չեն քայքայում տղամարդուն, սակայն չեն էլ զարգացնում: Այդպիսի կինը միշտ հոգ է տանում ամուսնու մասին, կերակրում, հագցնում, սակայն այդ ամենը անում է մայրիկի դիրքից:

Ամբողջական վերահսկողություն, անհավատություն, որ ամուսինը կարող է որևէ բան ինքնուրույն անել: Նա լավն է, սակայն առանց մայրիկի օգնության չի կարող որևէ բան: Նա ամեն տեղ պաշտպանում է նրան, գնում հագուստ իր ճաշակով, որոշում որտեղ նա կարող է գնալ, որտեղ՝ ոչ: Նա պահում է եկամուտն ամուսնուց, փորձում է խնայել, լավ տնային տնտեսուհի է: Սակայն բոլոր որոշումներն ինքնուրույն է կայացնում և ամուսնու մասին խոսում է այնպես, կարծես իր մեծ երեխան լինի:

Այսպիսի կնոջ հետ տղամարդը դառնում է ինֆանտիլ և թույլ, սակայն նա գոնե տաք հագնված է, կուշտ և խնամված:

Կին-փոքր քույր

Այսպիսի հարաբերություններում արդեն շատ է ջերմությունը և հիացմունքը: Այսպիսի հարաբերություններում ամուսինը մեծ եղբոր նման է: Նա ուժեղ է, խելացի, լավագույնն է: Սակայն այդպիսի հարաբերություններում կինը չի կարողնում նրան բաց անել սիրտը, նա ավելի շատ պատրաստ է ժամերով լսել նրան՝ թաքցնելով իր զգացմունքները: Նա համեստ է: Շատ է հարգում ամուսնուն, հիանում նրանով: Սակայն այսպիսի հարաբերություններում չկա հավասար փոխադարձություն և տղամարդուն վաղ թե ուշ հոգնացնում է կույր հիացմունքը:

Կին-ընկեր

Լավ ամուսնության գերազանց սկիզբ: Ընկերությունը դա միշտ փոխադարձ հարգանք է, էներգիայի փոխանակում: Լավ ընկերոջը միշտ արժևորում են, փորձում օգնել: Ընկերության մեջ արդեն կա անշահամոլություն, գիտակցված անձնազոհություն, երբ միմյանց համար մենք պատրաստ ենք մի կողմ դնել մեր գործերը: Եվ մենք աջակցում ենք միմյանց դժվար պահերին, միասին ուրախանում, երբ ամեն ինչ ստացվում է:

Ընկերոջը ցանկություն է առաջանում կերակրել, ինչպես նա է ցանկանում, նրա համար փորձում ես անել լավագույնը, այստեղ կա փոխադարձություն, երբ ընկերներից յուրաքանչյուրը բացում է իր սիրտը անկեղծ և առանց շահի:

Ընկերները կարող են երբեմն վիճել, սակայն միշտ քննարկում են ինչը այնպես չէ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10374 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

7 հայտանիշ, որ տղամարդը չի թողնի նրան՝ հանուն ձեզ

08.06.2022
Ժամանակակից աշխարհում հավատարմությունն ու միամուսնությունն այլևս ընքնըստինքյան ենթադրելի բան չէ, ուստի նոր հայտնված տղամարդը, ով սիրախաղ է անում ձեզ հետ, կարող է արդեն ընկերուհի ունենալ:

Ինչ պատճառով են մարդիկ դավաճանում

31.05.2022
Դավաճանություն, անհավատարմություն, խաբեություն՝ այստեղ անվանումն այնքան էլ կարևոր չէ, այն զանգվածային մշակույթի հիմքն է։

Պահպանեք 2-2-2 կանոնը, և սերը կձգվի հավերժ

13.04.2022
Զարմանալի չէ, որ անգամ ներդաշնակ միությունները փլուզվում են առօրյա կյանքի լծի տակ։ Բայց, բարեբախտաբար, կա գաղտնի բանաձև, որը պաշտպանում է հարաբերությունները ձանձրույթից և լճացումից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2022 11:29
Շարլիզ Թերոնը հայտնվել է ամերիկյան Harper՝s Bazaar-ի նոր համարում։ Հարցազրույցներից մեկում Շարլիզը անսպասելի խոստովանություն է արել. «Մի տղամարդ պլանավորում էր ամուսնանալ ինձ հետ: Շատ խորը հարաբերություններ էին։ Բայց ես վստահ չէի, որ պետք է ամուսնանամ։ Չգիտեի՝ ուզո՞ւմ էի արդյոք։ Ես պարզապես հետ եմ վարժվել դրանից»,- ասել է Թերոնը։
23-09-2022 11:06
Էներգիան ափսեի մեջ. հոգնածության դեմ պայքարող 5 մթերք․ 1. վարսակի փաթիլներ, 2. յոգուրտ, 3. լոբի, 4. նուռ, 5. հապալաս։
23-09-2022 10:52
Բրիտանուհին առնետներին սովորեցրել է նկարել եւ բացել է իր սեփական խանութը, որտեղ վաճառում է շղթաներ, կախազարդեր, գուլպաներ, ժամացույցներ եւ իր ընտանի առնետների կողմից ստեղված նկարները։
23-09-2022 08:59
Ջոնի Դեփը հանդիպում է, Էմբեր Հերդի դեմ հայտնի գործով իր փաստաբանական խմբի անդամ Ջոել Ռիչիի հետ: People ամսագիրը նշում է, որ դատական գործի ընթացքում Ռիչին մի քանի անգամ ներկայացել է դատարան' դերասանին աջակցություն ցուցաբերելու համար:
23-09-2022 01:36
Մինչ «Գահերի խաղի» երկրպագուները դիտում են սագայի պրիքվելը՝ «Վիշապի տունը» սերիալը, որն արդեն գերազանցել է հանրաճանաչության բոլոր ռեկորդները, հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենը և The Late Late Show-ի թիմը հանրությանը ներկայացրեցին իրենց ֆանտաստիկ տարբերակը. Քիմ Քարդաշյանի, Քրիս Ջեների և Քայլի Ջեների մասնակցությամբ: Hulu-ում ընտանիքի ռեալիթի շոուն ոչ ավելի վատ գնահատականներ է հավաքում, ինչը նշանակում է, որ ազդեցիկ կլանների՝ Թարգարիների և Քարդաշյանների հանդիպումը անխուսափելի էր։ Արդյունքը Թարգաշյաններն էին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2022 թ

01.09.2022
2022 թվականի սեպտեմբերը խիստ հակասական շրջան է Կենդանակերպի նշանների մեծ մասի համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.09.2022
Դիտվել է 1345 անգամ
20.09.2022
Դիտվել է 379 անգամ
21.09.2022
Դիտվել է 273 անգամ
23.09.2022
Դիտվել է 249 անգամ
22.09.2022
Դիտվել է 244 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster