5 կատարյալ ֆիլմ աշնանային երեկոյի համար
01.09.2017
Արդեն աշուն է: Տարվա այս եղանակի մեջ ոչ մի վատ բան չկա, շատերը նույնիսկ սիրում են այն յուրահատուկ մթնոլորտի և մելանխոլիկ տխրության համար, ինչը թույլ է տալիս աշնանային անձրևոտ եղանակին տեղավորվել տաքուկ ծածկոցի տակ, խմել տաք կոկաո և ընկղմվել կինեմոտոգրաֆի աշխարհի մեջ:
Ահա 5 կատարյալ ֆիլմ աշնանային երեկոյի համար: Դրանք ունեն անհավանական մթնոլորտ և ունակ են երկար տպավորված պահել հանդիսատեսին:
«Աշունը Նյու Յորքում» (2000)
Երևի թե սա «աշնանային» գլխավոր ֆիլմն է: Դուք և ժպտալու եք, և լացելու, և կրկին ժպտալու: Սա շատ հուզիչ և բարի ֆիլմ է, որից հետո հոգում սեղմող զգացողություն է առաջանում և ցանկություն՝ զանգահարել մտերիմներին ու կրկին հիշեցնել, որ դուք նրանց սիրում եք: Եվ իհարկե, անգնահատելի է գլխավոր դերասանների՝ Վայնոնա Ռայդերի ու Ռիչարդ Գիրի խաղը:
«Ձեզ նամակ է եկել» (1998)
Գլխավոր հերոսները ծանոթանում են համացանցով և սիրահարվում, առանց իմանալու, թե ով է նրանց սիրելին իրական կյանքում: Շուտով գլխավոր հերոս Ջոնը խանութ է բացում Քեթլինի խանութի մոտ, առանց իմանալու, որ նա հենց իր սիրելի աղջիկն է: Իրական կյանքում զույգը սկսում է պայքարել իրար դեմ, իսկ այդ ընթացքում նրանց վիրտուալ սերը միայն մեծանում է:
«Տնակ լճի մոտ» (2006)
Այս ֆիլմը ոչ մեկին անտաբեր չի թողնի: Այն երկու միայնակ մարդկանց մասին է, ում բաժանում է ոչ թե տարածությունը, այլ ժամանակը՝ նրանք գտնվում են նույն տանը, սակայն երկու տարվա տարբերությամբ և շփվելու միակ տարբերակը նամակագրությունն է: Սյուժեից բացի ձեզ նաև կգերի երիտասարդ Սանդրա Բալոքի և Կիանու Ռիվզի հիանալի խաղը:
«Շոկոլադ» (2000)
Հրաշալի ֆիլմ ֆրանսուհի Ժյուլյետ Բինոշի և հմայիչ Ջոնի Դեպի մասնակցությամբ: Սա մեծերի ուսուցողական հեքիաթ է, որը պատմում է, թե ինչպես կարելի է հանդիպել երկրորդ կեսին և ժամանակին հասկանալ, որ սերը գլխավորն է կյանքում: Բացի այդ, այս պատմությունն անսովոր կնոջ կողմից շոկոլադի խանութի բացման մասին է: Նա սովորեցնում է, թե ինչպես պետք է վարել գործը: Այս ֆիլմում գեղեցիկ է ամեն ինչ:
«Հասնել երկինք» (1997)
Եթե դուք որևէ պատճառով դեռ չեք դիտել այս ֆիլմը, ապա պարտադիր ուղղեք դա: Երկխոսությունները, տեսաշարերը, դերասանական խաղը, ամենը բարձր մակարդակի վրա է: Այս ֆիլմը երազանքի և կյանքի իմաստը գտնելու մասին է, երբ ապրելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Փիլիսոփայական, խորը և շատ ազդեցիկ ֆիլմ է:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10809 անգամ
Читать на русском
|