Ճապոնական նրբաբլիթներ
22.10.2016
Ճապոնական խոհանոցը հազվադեպ է մեր մոտ պատկերանում աղանդների և թխվածքների տեսքով, ավելի շատ՝ բրնձի և ձկան: Սակայն, եթե ավելի խորանանք, կարելի է գտնել շատ հետաքրքիր քաղցրավենիքների բաղադրատոմսեր:
Դրանցից մեկը խոտտո կէէկին է: Դրանք թմբլիկ, ոչ մեծ նրբաբլիթներն են, որոնց թխում են չոր, չկպչուն թավայում՝ փակ կափարիչի տակ:
Բաղադրիչներ․
- Ցորենի ալյուր՝ 120 գր - Կաթ՝ 120 մլ - Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ - Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ - Ձու՝ 1 հատ։
Պատրաստման եղանակը․
1. Խառնեք կաթը, ձուն և շաքարավազը: Ավելացրեք ալյուրը, փխրեցուցիչը, լավ հարեք:
2. Տաքացրեք թավան, դրեք թաց սրբիչի վրա երկու վայրկյանով: Թավայի մեջտեղում մեկ շերեփ խմոր լցրեք, մեկ րոպեյից շրջեք և ծածկեք թավան կափարիչով: Ես մեկ րոպեից ճապոնական նրբաբլիթը պատրաստ է:
3. Պատրաստի խոտտո կէէկիները դրեք իրար վրա, ցանկության դեպքում կարող եք ամեն մեկի վրա սերուցքային կարագ քսել:
Մատուցեք մեղրով կամ սիրած մուրաբայով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8974 անգամ
Читать на русском
|