Վիկտորյա Ազարենկոն' աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի
01.02.2012
Վիկտորյա Ազարենկոն, Australian Open-ի եզրափակչում հաղթելով Մարիա Շարապովային, գլխավորեց WTA-ի վարկանիշային աղյուսակը: Այսպիսով, բելոռուս մարզուհին առաջին անգամ դարձավ աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի: 2005 թվականին Վիկտորյա Ազարենկոն ճանաչվեց պատանիների շրջանում լավագույն թենիսիստուհի, 2009-ին Բրիսբենում առաջին անգամ հաղթեց WTA-ի հովանու ներքո անցկացված մրցաշարում, 2011 «ճակատամարտ մղեց» ստամբուլյան ամփոփիչ մրցաշարի եզրափակչում և, ահա, 2012 թվականի հունվարի վերջին առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» հաղթողի տիտղոսը: Դիտվել է 4907 անգամ
Читать на русском
|