Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես Մոխրոտիկը չեմ, ուղղակի ես միշտ հրաշքի եմ սպասել. Գրեյս Քելլի

19.11.2013

Գրեյս Քելլին, ամբողջական անունը՝ Գրեյս Պատրիշա Քելլի, իր ժամանակների ամերիկյան ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր:

Ծնվել է 1929թ-ի նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում: Գրեյսն ուներ գերմանական և իռլանդական արմատներ: Աղջկա ընտանիքն ապահովված էր ու համարվում էր ժամանակի հարուստ ընտանիքներից: Հայրը մեծահարուստ արդյունաբերող էր, զբաղվում էր նաև շինարարական աշխատանքներով, մայրը՝ երիտասարդ տարիքում աշխատել է որպես մոդել: Գրեյսը տան երրորդ երեխան էր. ուներ իրենից մեծ քույր, եղբայր և փոքր քույր:

600x580

Քելլին իր մանկությունն անց է կացրել Ֆիլադելֆիայի իրենց ճոխ առանձնտանը: Դեռ մանկուց աղջիկը հնարավորություն է ունեցել շփվելու հասարակության բարձր խավի ներկայացուցիչների հետ: Սակայն ի տարբերություն ծնողների՝ աղջկան գրավում է այլ աշխարհ. սերը դեպի արվեստը նրան տանում է այդ ուղղությամբ, երևի թե' այդ սերը նրան անցել էր հորեղբորից, ով ընտանիքի միակ արվեստագետն էր՝ հանրահայտ դրամատուրգ Ջորջ Քելլին:

600x580

Տեղի կրոնական ուսումնարանում Քելլին ստանում է խիստ կաթոլիկական կրթություն, որտեղ էլ 6 տարեկան հասակում առաջին անգամ բեմ է բարձրացել: Հետագայում տեղափոխվելով Նյու Յորք՝ Գրեյսը սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել՝ միաժամանակ սովորելով նաև դերասանի վարպետություն՝ Ամերիկյան դրամատիկական արվեսի ակադեմիայում: Շատ դերեր է փորձել խաղալ տարբեր պիեսներում, բայց ստացվել է պայմանագիր կնքել միայն ծխախոտի և գարեջրի գովազդում նկարահանվելու համար:

600x580

Դեբյուտային առաջին դերը խաղացել է Բրոդվեյում 1949թ-ին՝ Սթրինդբերգի «Հայրիկ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: 1951թ-ին փոքրիկ դեր է խաղացել «Տասնչորս ժամ» ֆիլմում: Կանացի գլխավոր դերը «Ուղիղ կեսօրին» ֆիլմում, ինչպես նաև Ջոն Ֆորդի արկածային դրամայում՝ «Մոգամբո» ֆիլմում, մարմնավորած դերը, որը ներկայացվում է նաև «Օսկարի», Քելլիին դարձնում են հոլիվուդյան ամենավառ և «արագ աճող» աստղերից մեկը:

600x580

1954թ-ին Գրեյս Քելլին արժանանում է «Օսկարի»՝ լավագույն կանացի դերակատարման համար. «Գյուղի աղջիկը» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, որտեղ հրաժարվելով ռոմանտիկ կնոջ կերպարից՝ մարմնավորում է պարզ կնոջ: Ռեժիսյոր Ալֆրեդ Խիչկոկը նրա մեջ տեսնում է իր իդեալական հերոսուհուն. ազնվական գեղեցկության ներքո քողարկված էր զգացմունքային և ցանկասեր մի կին: Խիչկոկը նրան նկարում է միանգամից երեք ֆիլմում:

600x580

1955թ-ին Գրեյսը գալիս է Կանն, որպեսզի եվրոպական հանդիսատեսին ներկայացնի «Բռնել գողին» ֆիլմը, և դա Քելլիի համար դառնում է ճակատագրական. նրան տեսնում է Մոնակոյի արքայազ Ռենեն: Վերջինս նրա հետ հանդիպելու հնարավորությունը բաց չի թողնում: 1956թ-ի ապրիլի 18-ին Գրեյսը դառնում է Մոնակոյի արքայադուստրը:

600x580

Դերասանուհու վերջին ֆլիմերն էին «Բարձր հասարակություն», «Կարապ» ռոմանտիկ կոմեդիան: Թագավորական հարսանիքից հետո, նա ավարտում է իր կարիերան կինոյում՝ ամուսնու պահանջով: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ Ամերիկյան կինոակադեմիան Քեյլիին ընդգրկել էր ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ 13-րդ տեղում:

600x580

Գրեյս Քելլին մահացել է ավտովթարից. 1982 թ-ի սեպտեմբերի 14-ին չպարզված հանգամանքներում նա դարձել է ավտովթարի զոհ:

Որպես չամուսնացած կին, ես կհամարվեի վտանգավոր:

Զայրույթը ոչ մի հարց չի լուծում:

Ես չեմ սիրում գոռալ և պայքարել, դրա համար էլ չեմ վիճում:

Ջենտլմեն համարվում են այն տղամարդիկ, ովքեր միշտ այնքան քաղաքավարի են լինում, ինչպես լինում են բացառիկ դեպքերում:

Ուրիշ կանայք ինձ նայում էին որպես մրցակցի, և դա ինձ մեծ ցավ էր պատճառում:

Կյանքում իմ բախտը բերել է. ես փող ունեմ և պարտավոր եմ օգնել նրանց, ովքեր չունեն: Դա իմ պարտքն է, ոչ թե նրա համար, որ ես լավն եմ, այլ որովհետև դա իմ պարտքն է:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11097 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 639 անգամ
26.03.2024
Դիտվել է 194 անգամ
28.03.2024
Դիտվել է 157 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster