Հայ շախմատիստուհիները պարտվել են Եվրոպայի առաջնության 3-րդ փուլի բոլոր պարտիաներում
05.03.2012
Հայ շախմատիստուհիները պատություն են կրել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ փուլի բոլոր 5 պարտիաներում:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով զիջել են համապատասխանաբար Տատյանա Մոլչանովային, Էլմիրա Սկրիպչենկոյին եւ Հոան Տան Տրանին, Լիլիթ Մկրտչյանը սեւերով զիջել Է Նաստասյա Զյազյուկինային, իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը դարձյալ սեւերով՝ Բայրա Կովանովային:
Մրցաշարի առաջատարներն են ֆրանսուհի Մարի Սեբագը, լիտվուհի Վիկտորյա Չմիլիտեն եւ ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյզորը: Դիտվել է 2037 անգամ
|