Հայ շախմատիստուհիները հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
03.03.2012
Թուրքիայում մեկնարկած Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջին տուրում Հայաստանի շախմատիստուհիները բավական հաջող են հանդես եկել: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան համապատասխանաբար առավելության են հասել Դրլժևիչի, Սանդուի, Քայայի և Բոզքուրդի նկատմամբ:
Հաշվետու տուրում պարտություն է կրել միայն Աննա Հայրապետյանը՝ զիջելով վրացուհի Նինո Խուրցիձեին:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում կմրցեն Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը կխաղա Ելենա Սեդինայի (Իտալիա), Մարիա Կուրսովան՝ Իննա Գապոնենկոյի (Ուկրաինա), Աննա Հայրապետյանը՝ Օլենա Մարտինկովայի (Ուկրաինա), Նելլի Ալեքսանյանը (Ռուսաստան)՝ Սալոմե Մելիայի (Վրաստան), Էլմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա)՝ Թուրքան Մամեդյարովայի (Ադրբեջան) հետ: Դիտվել է 1949 անգամ
|