Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սիրելիի ծնողների հետ ծանոթանալու ժամանակն է. պարզաբանումներ և խորհուրդներ հոգեբաններից

03.08.2012

Զույգերի կյանքում մի առանձնահատուկ արարողություն է միմյանց ծնողների հետ ծանոթությունը: Հաճախ այս թեման երկար վեճերի ու փոխադարձ անհամաձայնությունների պատճառ է դառնում: Սովորաբար աղջիկները ձգտում են հարաբերությունների արագ օրինականացման, իսկ տղաները որքան հնարավոր է խուսափում են դրանից: Իսկ հարաբերություններին որոշ չափով օրինական բնույթ կարելի է հաղորդել ծնողների հետ պաշտոնապես ծանոթանալուց, կարելի է ասել նրանցից հանդիպելու թույլտվություն խնդրելուց հետո: Ճիշտ է, այժմ ծանոթանալիս ոչ թե թույլտվություն են խնդրում, այլ պարզապես տեղեկացնում, որ հանդիպում են, սակայն այդ «պաշտոնական» արարողությունն ինքնին թույլտվություն, օրհնանք ստանալու պես մի բան է:

Թե ինչու են տղաները վախենում աղջկա ծնողների հետ ծանոթությունից, LN-ի հետ զրույցում պարզաբանում է հոգեբան Լիանա Սեյրանյանը. «Նախ պետք է հասկանալ, թե արդյոք տղան ունի այդ ցանկությունը, պատրաստ է նա ավելի լուրջ հարաբերությունների փուլ մտնել: Դժվար է դա անվանել վախ, երբ պարզապես տղան գտնում է, որ պահը չի հասունացել: Երկրորդ հերթին' նրանք գիտակցում են, որ ծանոթությունը նույնն է, թե հարցաքննությունը, պարզաբանումներն իր անձի շուրջ: Հատկապես այն դեպքերում, երբ աղջկա ծնողները խիստ են, տղայի լարումը հասնում է մաքսիմումի, և նա դրանից խուսափելու համար որքան հնարավոր է հետաձգում է այդ պատասխանատու քայլը: Մեկ այլ տեսանկյունից' նրանք կարող են խույս տալ հենց այդ պատասխանատվությունից: Նրանք գիտակցում են, որ իրենց հանդիպումից կախված է հարաբերությունների հետագա ընթացքը, և դա կարող է վախեցնել նրանց»:

Իսկ հարաբերությունների ո՞ր փուլում է ճիշտ ծանոթությունը ծնողների հետ: LN-ի հարցին պատասխանել է «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը: «Շատ կարևոր է, թե ինչ մտածելակերպի տեր ընտանիքի հետ գործ ունենք: Եթե ընտանիքն այնպիսի մոտեցում ունի այս հարցին, որ իրենց աղջիկը մի տղայի հետ պետք է շփվի և ամուսնանա, ապա այս դեպքում նրանց հետ ծանոթությունը կդիտվի որպես շատ լուրջ քայլ, ամուսնության խոստում: Եթե ընտանիքն ավելի ազատ է, կարծում է, որ տարբեր տարիքներում աղջիկը հնարավոր է տարբեր տղաների հետ շփվի, այս դեպքում ծանոթությունը պարզապես մի փոքր լրջություն կհաղորդի հարաբերություններին: Սակայն ոչ մի պարտադրանքի մասին խոսք չի կարող լինել: Հետագա հնարավոր բաժանությունն այս ընտանիքը շատ հեշտ կընդունի: Ցանկալի տարբերակ է. երբ զույգը հանդիպում է, հենց սկզբնական շրջանում էլ ծնողներն իմանան այդ մասին, հետագայում ավելի հեշտ կլինի նաև նրանց ծանոթությունը: Չկա որևէ սահմանում, թե երբ է ճիշտ ծնողների հետ հանդիպելը, սակայն գնահատելի տարբերակ է, երբ երկու կողմերն էլ վստահ են իրենց զգացմունքներում, երբ հարաբերություններն արդեն հասունացել են, երբ կա միմյանց հետ կյանքը կապելու ցանկություն»:

Եվս մի շատ կարևոր հարց՝ որտեղ հանդիպել ծնողներների հետ: Հաճախ տղաներին թվում է, թե ծնողների հետ հանդիպումն իսկական պատերազմ է, որտեղ միշտ հաղթում են ծնողները: Իսկ այս պատերազմական վիճակը փոքր-ինչ ղեկավարելու համար նրանք նախընտրում են չեզոք վայր, որտեղ ծնողները ոչ թե տան տերերն են, այլ տղայի պես հյուր: Վերջին ժամանակներս շատ տարածված երևույթ է, երբ աղջկա ընտանիքի հետ ծանոթանալու նպատակով տղան հրավիրում է նրանց որևէ սրճարան կամ մի հաճելի վայր: «Երբ հանդիպումը տեղի է ունենում որևէ մեկի տանը,սովորաբար տան տերերն իշխող դերում են լինում, իսկ հյուրը' ենթակայի: Այս առումով ավելի դժվար է տղայի դրությունը, երբ նա պետք փորձի լավագույնս ներկայանալ, իսկ ծնողները մի լավ տնտղեն: Իրավիճակը լարված է ստացվում: Իսկ սրճարանում, որևէ այլ վայրում շփումն ավելի հեշտ է դառնում և տղայի, և ծնողների համար: Այս տարբերակը մի փոքր դժվար է ընդունվում հայկական ընտանիքներում, քանի որ ընդունված տարբերակը աղջկա ծնողների հետ ծանոթանալու' նրանց հյուր գնալն է»,- նշում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը.:

Ի՞նչ անել այս դեպքում. խորհուրդ աղջիկներին

Դուք շատ լավ գիտակցում եք, որ հանդիպման պատճառը Դուք եք: Թվում է, թե աղջիկն այս դեպքում լավագույն իրավիճակում է. ծանոթ է երկու կողմին էլ: Սակայն ծանոթացնելը նույնքան բարդ գործընթաց է, որքան ծանոթանալը: Նախ պետք է պատրաստվել դրան: Պետք չէ ծնողներին հեքիաթներ պատմել տղայի առասպելական բնավորության, ուժի ու խելացիության մասին: Այս դեպքում նրանք հետամուտ կլինեն թերություններ բացահայտելուն: Նախօրոք ներկայացրեք նաև տղայի որոշ թերություններ, որոնք, կարծում եք, խոսակցության ընթացքում նկատելի կլինեն: Ծնողներին խնդրեք ավելի մեղմ ու անմիջկան մթնոլորտ ստեղծել: Ձեր սիրելիին մի քանի խորհուրդներ տվեք այն մասին, թե ինչ են սիրում Ձեր ծնողները, ինչի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ունեն, ինչն է նրանց համար ընդունելի, իսկ ինչը' ոչ: Ընտրեք մի քանի թեմաներ, որոնք հետաքրքիր են երկու կողմին էլ. չէ որ Դուք լավ գիտեք, թե ծնողների, թե Ձեր սիրելիի նախասիրությունները: «Կարծում եմ' պետք է աղջիկներն իրենց շատ պատասխանատու չզգան նրանց հարաբերությունների համար: Քանի որ, երբ կա մեկը, ով իրեն պատասխանատու է զգում ուրիշների հարաբերությունների համար, նա ավելի շատ դառնում է խանգարող, քան օգնող: Նրանք շատ ավելի հեշտ կհարմարվեն, լեզու կգտնեն, կհասկանան միմյանց, քան այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը միջնորդի: Անգամ հանդիպումից հետո առաջացած կարծիքներին խիստ ծայրահեղ մի մոտեցեք: Բնական է, որ կլինեն բացասական կարծիքներ, կխոսվի նաև թերությունների մասին: Երբ սկսում եք սուբյեկտիվորեն պաշտպանել որևէ կողմին, լարումն ավելի է մեծանում»,-ասում է Անուշ Ալեքսանյանը:

Դե ինչ, կարծում եմ ժամանակն է ծանոթանալու սիրելիի ծնողների հետ: Մտապահեք LN-ի խորհուրդներն ու շարժվեք առաջ, իսկ մենք խոստանում ենք ներկայացնել նաև, թե ինչպես նախապատրաստվել տղայի ծնողների հետ հանդիպման:

 Նելլի Ղարիբյան

Դիտվել է 10128 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 397 անգամ
17.04.2024
Դիտվել է 269 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 171 անգամ
23.04.2024
Դիտվել է 74 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster