Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026

Մարդու համար քնի նվազագույն պահանջը 6 ժամ է: Մեծ Բրիտանիայի Լաֆբորո համալսարանի պրոֆեսոր Ջիմ Ա. Սմիթը եկել է այն եզրահանգման, որ կանայք տղամարդկանցից 20 րոպե ավելի շատ քնի կարիք ունեն: Սա պայմանավորված է ուղեղի աշխատանքի առանձնահատկությամբ:

Հենց այս 20 րոպեների պատճառով են կանայք պարբերաբար կորցնում քունը՝ զբաղվելով տնային գործերով, երբ ընտանիքի մնացած անդամներն արդեն գնում են քնելու։ Դա կարող է շատ չթվալ, բայց շաբաթական կազմում է 140 րոպե (2.2 ժամ), ամսական 600 րոպե (10 ժամ) և տարեկան 7300 րոպե (121 ժամ), ինչը նշանակում է, որ կինը տարեկան միջին կորցնում է քնի հինգ օր։

«Աշխատանքից հետո ես պետք է ընթրիք պատրաստեմ, սեղան գցեմ, ապա մաքրություն անեմ։ Հազարավոր բաներ կան անելու՝ երեխաներին քնեցնել, պարզել, թե ինչ է լինելու նախաճաշին և ինչ պատրաստել դպրոց տանելու համար։ Առավոտվա համար արդուկել երեխաների, ամուսնու և քո հագուստը։ Եվ եթե նրանք երեկոյան կարողանան առանց ինձ տնային աշխատանք կատարել, դա երազ կլինի», - կիսվել են փորձի մասնակիցները։

Նշված հոգսերն այս կամ այն չափով ծանոթ են բոլորին, և հաճախ դժվար է մտածել սեփական անձի մասին։
Փոխորենը մեր մասին մտածել են բրիտանացի գիտնականները, որոնք 2024 թվականին ներկայացրին «Հաննա» նախագիծը՝ եռաչափ մոդել, որը ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենա կինը 45–ում, որը 20 տարեկանից ի վեր տառապում է քրոնիկ քնի պակասից։

300x400

Վախեցնող է ոչ միայն արտաքին տեսքը՝ ճաղատությունը, մաշկի կախվածությունը, այլև ներքին փոփոխությունները: Գիտե՞ք, թե ինչ է պատահում մարմնի հետ, երբ դուք համակարգված բաց եք թողնում այդ 20 րոպե քունը: Կանանց մոտ էապես ավելանում է հիպերտոնիայի, սրտանոթային, Ալցհայմերի հիվանդությունների և վերարտադրողական խնդիրների առաջացման ռիսկը, նաև՝ հոգեբանական անկայունությունը, քանի որ քնի պակասը հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացման և դեպրեսիայի:

Հետազոտողներն ավելի հեռու գնացին՝ կանանց մոտ քրոնիկ քնի պակասը կապելով կարիերայի հեռանկարների հետ։ Եվ գիտե՞ք ինչ։ Կուտակված հոգնածություն ունեցող կինն ավելի հավանական է, որ դուրս կգա մրցավազքից։

Այսպիսով, քունը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, ձեր առողջության, հուզական կայունության և կարիերայի մեջ ամենաարժեքավոր ներդրումը։

Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր կենսունակությունը

300x400


• Հետևեք միևնույն գրաֆիկին. դա կօգնի կարգավորել ձեր մարմնի բիոռիթմերը։

• Հետևեք քնի տևողությանը. վնասակար է և՛ չափազանց քիչ, և՛ չափազանց շատ քունը։

• Խուսափեք ցերեկային երկար քնից, առավելագույնը 15-30 րոպե, քանի որ դա կխաթարի ձեր ռիթմերը։

• Քնելուց մեկ ժամ առաջ խուսափեք գաջեթներից. լուսավորվող էկրանները խանգարում են մելատոնինի արտադրությանը։

• Խուսափեք քնելուց առաջ մարզվելուց. դա կաշխուժացնի ձեր մարմինը։ Բայց օրվա ընթացքում պահպանեք հավասարակշռությունը. ամբողջ օրը մի նստեք համակարգչի մոտ։ Ձեր մարմինը պետք է շարժվի։

• Քնելուց առաջ չափից շատ մի կերեք. ձեր մարսողական համակարգը նույնպես պետք է հանգստանա։

• Ննջասենյակում պետք է լինի հարմարավետ ջերմաստիճան. դուք ավելի լավ կքնեք զով սենյակում։

• Կարծիք կա, որ առողջ քնի բանաձևը ճիշտ ընտրված ներքնակն է (70%) և բարձը (30%): Այս բանաձևը կթեթևացնի մեջքի և պարանոցի ցավերը: Իսկ դա առավոտյան առույգ զգալու գրավականն է:

• Ներդրեք քնելուն նպաստող ձեր սեփական ծեսերը՝ տաք լոգանք, արոմաթերապիա, մեդիտացիա:

• Ներդրեք ժամանակի կառավարում՝ ձեր պարտականությունների մի մասը վստահեք ընտանիքի անդամներին: Երեխաները կարող են հիանալի աշխատանք կատարել սեղանը հավաքելու կամ սենյակը կարգի բերելու հարցում: Օրինակ՝ ամուսինը կարող է ստանձնել արդուկելը: Սա կվերացնի կնոջ համար երկրորդ հերթափոխի անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ նա կարող է ժամանակին քնել՝ իր համար ապահովելով այդ թանկարժեք 20 րոպե քունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2528 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 668 անգամ
10.11.2026
Դիտվել է 503 անգամ
13.11.2026
Դիտվել է 337 անգամ
15.11.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster