Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2021-ի 5 ամենատարածված օծանելիքները

04.03.2021

Ո՞րն է 2021 թվականի ամենատարածված օծանելիքը: Թեև տարին նոր է սկսվել, բայց Կանանց միջազգային օրվա նախօրեին ներկայացնում ենք ամենատարածված բույրերը: Թերեւս այս ակնարկը օգտակար կլինի ոչ միայն կանանց համար, ովքեր կորոշեն իրենց պարգևաել նոր օծանելիքների գնմամբ, այլ նաև տղամարդկանց, ովքեր մտադիր են օծանելիք նվիրել մարտի 8-ից մեկնարկող կանանց միամսյակին։


Այս բույրերը Google-ի հարցումների հիման վրա ճանաչվել են ամենատարածվածը և ամենաշատը որոնվել տարբեր երկրներում:

1
Good Girl՝ Carolina Herrera-ից

• Վերին բնորոշիչներ՝ նուշ և սուրճ,
• Սրտի բնորոշիչներ՝ հասմիկի սամբակ և տուբերոզ,
• Հիմնային բնորոշիչներ՝ տոնկա և կակաո։

Ամերիկյան Carolina Herrera ապրանքանիշի հայտնի «կոշիկը» վերջին մեկ տարվա ընթացքում Google-ում որոնման առաջատարն է: Այնուամենայնիվ, չնայած այս օծանելիքի ժողովրդականությանը, դրա վերաբերյալ կարծիքներն արմատապես տարամիտվում են, և երջանիկ տերերը կամ սիրահարվում են «Լավ աղջկա» այս բույրին, կամ այն համարում չափազանց կպչուն և գլխացավ առաջացնող: Հնարավոր է՝ հենց այս տարաձայնությունն է այդքան սիրված դարձնում Carolina HerreraGood Girl օծանելիքը. շատերը ցանկանում են անձամբ փորձել իրենց վրա և կազմել սեփական կարծիքը: Կամ էլ՝ դուք ցանկանում եք ձեզ զգալ որպես մայրաքաղաքի աղքիկ և էներգիայով լի բնակիչ, ինչպես խոստանում են բուրմունքի ստեղծողները:

 600x400

2
Black Orchid՝ Tom Ford-ից

• Վերին բնորոշիչներ՝ սեւ գետնասունկ, սեւ հաղարջ, հասմիկ, իլագ-իլանգ, ցիտրուսայիններ,
• Սրտի բնորոշիչներ՝ լոտոս և սև խոլորձ,
• Հիմնային բնորոշիչներ՝ շոկոլադ, վանիլ, խունկ, պաչուլի և ճանդան։

2021-ի ամենահայտնի բույրերի շարքում երկրորդ տեղում է Tom FordBlack Orchid-ն, որն արդեն դասական է դարձել: Ոմանք այս օծանելիքն անվանում են շքեղ և կարծում են, որ կնոջ ոճը պետք է համապատասխանի դրա բույրին, իսկ ոմանք էլ ՝ «խոնավացած»: Այնուամենայնիվ, ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները վստահ են, որ բոլորը գոնե մեկ անգամ պետք է փորձեն:

600x400

3
Daisy՝ Marc Jacobs-ից

• Վերին բնորոշիչներ՝ մանուշակի տերև, կարմիր թուրինջ և ելակ,
• Սրտի բնորոշիչներ՝ մանուշակ, գարդենիա և հասմիկ,
• Հիմնական բնորոշիչներ՝ մուշկ, լուսավոր ծառ և վանիլ։

Մրգահյութի, հատապտղի և ծաղկային բույրերի համադրությունն այս օծանելիքն այնքան սիրված է դարձնում, որ Google-ի որոնումների մեջ այն զբաղեցնում է 3-րդ տեղը: Կին երկրպագուների համար այս օծնելիքը կապված է ամառային ու արեւոտ օրերի հետ, իսկ ընդդիմախոսներն այն համեմատում են թարմ վարունգի հետ:

600x400

4
Black Opium՝ Yves Saint Laurent-ից

• Վերին բնորոշիչներ՝ տանձ, վարդագույն պղպեղ և նարնջի ծաղիկ,
• Սրտի բնորոշիչներ՝ սուրճ, հասմիկ և դառը նուշ,
• Հիմնական բնորոշիչներ՝ վանիլ, պաչուլի և մայրի։

Ափիոնը համարվում է Yves Saint Laurent նորաձեւության տան ամենահայտնի օծանելիքը, տարիների ընթացքում գերել է միլիոնավոր կանանց․ զարմանալի չէ, որ նույնիսկ հիմա, երբ օծանելիք են գնում, շատերը դիմում են դասականներին: Ճիշտ է, ամենահավատարիմ երկրպագուները կարծում են, որ 2014-ին թողարկված Black Opium-ն, այնուամենայնիվ, փոքր-ինչ զիջում է նախորդ տարբերակներին:

600x400

5
Sì՝ Giorgio Armani-ից

• Վերին բնորոշիչներ՝ սեւ հաղարջի տերև,
• Սրտի բնորոշիչներ՝ մայիսյան վարդ և ֆրեզիա,
• Հիմնական բնորոշիչներ՝ վանիլ, պաչուլի և փայտ։

Կանանից ոմանք այս օծանելիքի թեթև թարմ բույրը համեմատում են շամպայնի հոտի հետ և պնդում, որ այն հիանալի է ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2177 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շրջազգեստ՝ ջինսի հետ. ինչպե՞ս կրել 2000-ականների թրենդը 2021-ին

05.05.2021
Նրանք, ովքեր այս թրենդի կենդանի վկաներն են եղել, հրաշալի հիշում են, որ այն կրելու բնավ կանոններ չկան:

Ամենանորաձև արևային ակնոցները․ գարուն-ամառ 2021

22.04.2021
Գերժամանակակից օդաչուի ակնոցներից մինչև ռետրո ոճեր, որոնք հոյակապ տեսք ունեն նույնիսկ այն ժամանակ, երբ զուգորդվում են վերնաշապիկի և ջինսերի հետ:

Ինչու է վառ շրթներկը կնոջը դարձնում թագուհի

20.04.2021
Փորձեք մեկ շաբաթ օգտագործել վառ շրթներկ, այնուհետև համեմատեք ձեր զգացողությունները ՚մինչ օգտագործելը և օգտագործելուց հետո: Երաշխավորում ենք, ինքնավստահությունը զգալի կավելանա:

Ջինս ենք հագնում ամենուր. 5 կերպար, որոնցով կարող եք ցանկացած տեղ գնալ

13.04.2021
Ընտրել ենք հինգ տարբերակ, որոնք ձեզ կփրկեն ցանկացած իրավիճակում:

Գրադիենտ մանիկյուր. տարբերակ նրանց համար, ովքեր չեն կողմնորոշվում գույնի հարցում

08.04.2021
Եղունգների նոր ոչ ձանձրալի միտումն ակտիվորեն փորձարկում են աստղերն ու նրանց վարպետները:

Նորձևություն են մտել բացարձակ թափանցիկ տոպերը

07.04.2021
Այս գարունը թեժ է լինելու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-05-2021 11:45
Բրենդան և Թերենսը ամուսնացած են եղել 68 տարի: Ամուսինն ու կինը մահացել են երեք օրվա տարբերությամբ: Պատմությունը զարմանալի է նրանով, որ զույգը ծանոթացել է 1952 թվականին, երբ Բրենդան և Թերենսը տասնհինգ տարեկան էին: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են և ոչ մի պահ չեն բաժանվել:
10-05-2021 11:15
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր օրական կես լիտրից ավելի քաղցր ըմպելիք են խմում, աղիքի քաղցկեղի ախտորոշումը երկու անգամ ավելի հավանական է, քան՝ նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են խմում այդպիսի ըմպելիքներ:
10-05-2021 07:23
Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։
10-05-2021 03:49
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նկարահանվել է F**K լողազգեստների իտալական բրենդի նոր ֆոտոշարքում:
10-05-2021 01:51
Մելինդա Գեյթսը սկսել է նախապատրաստվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելուն գրեթե երկու տարի առաջ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը և մի շարք փաստաթղթեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ

01.05.2021
Այս ամիս աստղերը ձեզ խոստանում են շատ հետաքրքիր և պայծառ իրադարձություններ, որոնք դրական հույզեր և տպավորություններ կբերեն: Շատերի մոտ կբացվի երկրորդ շնչառություն, որը համարձակություն կհաղորդի և հաջողություն կբերի։

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր` «Chica Bomba (feat. Danzel)» երգի տեսահոլովակը լայն տարածում է գտել համացանցում և հայտնվել բելգիական iTunes փոփ-շքերթի 4-րդ հորիզոնականում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2021
Դիտվել է 851 անգամ
10.05.2021
Դիտվել է 740 անգամ
05.05.2021
Դիտվել է 678 անգամ
04.05.2021
Դիտվել է 665 անգամ
07.05.2021
Դիտվել է 386 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster