Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-02-2012 17:10
Թուրքիայի արեւելքում գտնվող Վան քաղաքում փետրվարի 8-ին տեղի ժամանակով 14։28-ին (Երեւանի ժամանակով 16։28) երկրաշարժ է գրանցվել։
08-02-2012 16:25
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից:
08-02-2012 16:09
Էդուարդո Էռնեկյանի արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա»-ն  շահել է Բրազիլիայի 3 մասնավոր օդանավակայաններից մեկի հետ պայմանագիր կնքելու իրավունք:
08-02-2012 15:44
ՀՀ էկոնոմիկայի նախարարը  եւ IFC-ի կովկասյան տարածաշրջանային ղեկավարն այսօր  համաձայնագիր են կնքել` ներդրումային միջավայրի բարելավման համար:  Հայաստանը կստանա 1.9 մլն դոլարի տեխնիկական աջակցություն:
08-02-2012 15:09
Չինաստանի Գուանդուն նահանգը սպառնացել է տուգանել այն մայրերին, որոնք ծննդաբերելու համար կմեկնեն Հոնկոնգ՝ խախտելով «Մեկ ընտանիք՝ մեկ երեխան» օրենքը. BBC:
08-02-2012 14:40
ԱԺ-ն այսօր քննարկում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը  կսահմանի, թե երբ է պետք օգտագործել պաշտպանական միջոցները արտակարգ դրության ժամանակ:
08-02-2012 14:24
«Միսս տատիկ տիեզերք» Լուիզա Աղաջանյան- Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր լավ պահպանված տեսքը ոչ թե դիետաների արդյունք է, այլ  բարի բնավորության արտացոլանքը:
08-02-2012 13:44
Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է Վայք-Ջերմուկ ճանապարհը:
08-02-2012 13:35
2012թ.  Գյումրիի մի շարք անօթևաններ կստանան իրենց բնակարանները. ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան
08-02-2012 13:01
Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ազգությամբ հայերին այլեւս չի ներկայացվի ՀՀ Սահմանադրության իմացության պահանջ:
08-02-2012 12:55
Միջերկրական ծովից ՀՀ տարածք ներթափանցած ցիկլոնի և համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցությամբ` հանրապետության տարածքում տեղումներ կդիտվեն առաջիկա 3 օրերի ընթացքում:
08-02-2012 11:54
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը  մարտի 31-ին  է Գերմանիայի Քիլ քաղաքում:
08-02-2012 11:52
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
08-02-2012 11:32
Իսրայելի խոշորագույն արհմիությունների կողմից կազմակերպված գործադուլի պատճառով փակվել են օդանավակայանները, բանկերը, չեն աշխատում երկաթուղին, պետական այլ հաստատություններ:
08-02-2012 11:11
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:
08-02-2012 11:06
Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի ընդդիմությանը ընտրություններից առաջ միավորվելու կոչ է արել:
08-02-2012 10:55
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ փետրվարի 8–ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մոնիտորինգ կանցկացվի։
08-02-2012 10:13
Մեծ Բրիտանիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերան Ֆլորանս Գրինը:
07-02-2012 18:23
Ռուսական «Տանյա Կարպինսկայա» նավը խորտակվել է Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի ափերից ոչ հեռու. անձնակազմը չի տուժել:
07-02-2012 17:29
Իրանում պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խորհրդարան կանչելու գաղափարին. նա այնտեղ կպատասխանի իրեն ուղղված մեղադրանքներին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-12-2024 11:38
Ուղեղի երկարատեւ հոգնածությունը կարող է վարքային փոփոխություններ առաջացնել, մասնավորապես՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացության են եկել այն հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է PNAS ամսագրում։ Ստացված տվյալները ընդգծում են հանգստի կարեւորությունը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հյուծումը ճակատային հատվածներում նվազեցնում է կոգնիտիվ արդյունավետությունը, ինչն անդրադառնում է վարքի վրա և կարող է հանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։
10-12-2024 11:34
Անջելինա Ջոլին խոստովանել է, որ իրեն երբեք լուրջ չեն վերաբերվել որպես դերասանուհի։ Խոսելով իր նոր ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է օպերային երգչուհի Մարիա Կալլասին, Անջելինան նշել է, որ «դա մարտահրավեր էր»։ Նրա խոսքով, ինքը ամիսներ է անցկացրել՝ ուսումնասիրելով օպերային երգեցողություն՝ Մարիա Կալաս խաղալու համար, իսկ ֆիլմում իր ձայնը միախառնում է Կալլասի ձայնի հետ:
10-12-2024 05:51
Քիմ Քարդաշյանը, կարծես, այս տոնական սեզոնին պատրաստվում է մեկ ոտքով քայլել` ոսկորի կոտրվածքի պատճառով։ SKIMS-ի հիմնադիրը վնասվածքի մասին լուրը հայտնել է իր անձնական բլոգում՝ կիսվելով հատուկ կոշիկներով ոտքի լուսանկարով, որի վրա հենված է հենակով: «Կոտրված ոտք՝ տոներին ընդառաջ»,- մակագրել է նա նկարը՝ ավելացնելով զայրացած էմոջի:
10-12-2024 01:45
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայի դատարանը պաշտոնապես լուծարել է Աննա Սեդոկովայի և լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմմայի ամուսնությունը։ 41-ամյա երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրել էր հոկտեմբերի վերջին։ Զույգը համատեղ երեխաներ չունի, ուստի ամբողջ գործընթացը տևել է մի քանի շաբաթ։ Նախկին ամուսիններն իրենք դեռ չեն մեկնաբանել լուրը։
09-12-2024 10:40
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.12.2024
Դիտվել է 549 անգամ
06.12.2024
Դիտվել է 548 անգամ
07.12.2024
Դիտվել է 535 անգամ
09.12.2024
Դիտվել է 515 անգամ
08.12.2024
Դիտվել է 438 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster