Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2016 08:35
Շվեյցարիայի դատարանը որոշել է, որ Թունիսի 21-ամյա քաղաքացին հուզումնալից զգացմունքներ չի տածում իր 71-ամյա հարսնացուի նկատմամբ. ետաքննության վարկածով` երիտասարդին հուզում է միայն տեղի քաղաքացիություն ստանալու հարցը:
20-05-2016 08:03
JLL ընկերությունը կազմել է շոփինգի համար ամենագրավիչ քաղաքների վարկանիշը. առաջին տեղում Լոնդոնն է, երկրորդում՝ Հոնկոնգը, առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, թոփ 10-ում տեղ են գտել Դուբայը, Նյու Յորքը, Սինգապուրը, Պեկինը, Շանհայը, էլ Քուվեյթը և Տոկիոն:
20-05-2016 07:44
Իտալական Նեապոլում աշխարհի ամենաերկար պիցցան են պատրաստել, որի երկարությունը կազմել է 1854 մետր․ ռեկորդային երկարությամբ պիցցան պատրաստել են 250 խոհարարներ, 6 ժամ եւ 11 րոպեում:
20-05-2016 07:13
Ֆրանսիայում ծնվել է Սիրոշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ որդին․ երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Սիրուշոյի՝ երկրորդ անգամ մայրանալու լուրը։
20-05-2016 05:59
Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում hայաստանցի  60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանն առաջին մենամարտում պարտվեց ուկրաինուհի Յուլյա Ցիպլակովային 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
20-05-2016 05:50
The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին Բուենոս Այրեսում ելույթ է ունեցել 10-ամյա երկրպագուհու հետ. նրանք միասին կատարել են Get Back երգը, համերգի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:
19-05-2016 07:37
Մեծ Բրիտանիայում վեգանների թիվը 10 տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 360%-ով. պարզվել է, որ 15 տարեկանից բարձր շուրջ 542 հազար մարդ անցել է բուսակերության։
19-05-2016 07:33
Աստանայում կայանալիք կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից․ նրանց բաժին են ընկել Ուկրաինայի ներկայացուցիչները:
19-05-2016 07:26
Ըստ Euromonitor International-ի՝  թեյի նկատմամբ կախվածություն ունեցող առաջատար երկրներն են Ուզբեկստանը (բնակչության մեծ մասը), Քենիան (99,2%), Ադրբեջանը (99,1%), Պակիստանը (99%), Չինաստանը (98,9%) և Եգիպտոսը (98,5%),  սուրճ նախընտրում են Գվատեմալայում (99,6%), Դոմինիկյան Հանր. (99%), Բրազիլիայում և Էկվադորում (97,4%), Հունաստանում (96,8%), ինչպես նաև՝ Դանիայում (92,2%):
19-05-2016 07:21
Գենետիկորեն փոփոխված սննդամթերքը անվտանգ է մարդու եւ շրջակա միջավայրի համար. նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները:
19-05-2016 07:17
Դանիայում քննարկում են կարմիր մսի համար հարկ սահմանելու հնարավորությունը. առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ փորձագետները հանգել են եզրակացության, որ կլիմայի փոփոխությունն էթիկական խնդիր է:
18-05-2016 07:50
Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի տասնյակ տեսակներով հիվանդանալու ռիսկը. ըստ Քաղցկեղի ամերիկյան ազգային ինստիտուտի, դա հաստատվել է նոր մեծամասշտաբ հետազոտություններով:
18-05-2016 07:34
Christie`s-ը հազվագյուտ երանգով կապույտ ադամանդ է աճուրդի հանել. աճուրդը կկայանա մայիսի 18-ին, 14.62 կարատանոց ադամանդը կոչվում է «Օփենհեյմերի լազուր» և գնահատվում է 38-45 մլն դոլար:
18-05-2016 07:30
Անչափահասների իմպուլսիվության և հարբեցողության միջեւ գենետիկ կապ կա, պնդում են հոգեբանները․ նրանք անչափահասների հարբեցողության մեղավոր են համարում KALRN գենը, որը պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար:
18-05-2016 05:48
Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչը Facebook Live ծառայությունում ցուցադրել է իր կնոջ ծննդաբերությունը. տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 25 հազար օգտատեր:
18-05-2016 04:44
ԱՄՆ գիշերային ակումբներից մեկում 35-ամյա Մայլք Այրլենդն չի կարողացել զսպել իր ցանկութունը և փորձել է դիպչել 28-ամյա մերկապարուհի Սուկի Շագիրի մարմնին․ կինը կոշիկի կրունկով հարվածել է Մայքի դեմքին՝ կոտրելով նրա քիթն ու այտոսկրը:
17-05-2016 07:47
Change.org կայքում «Եվրատեսիլ-2016» մրցույթի արդյունքները վերանայելու պահանջագիր է հայտնվել. ներկա պահին պահանջագիրն անհրաժեշտ 35 հազարից ստորագրել է 29 հազար մարդ:
17-05-2016 07:41
Ռուս Դաշիկ Գուբանովա Ֆրեկելը 13 տարի` 2003 թվականից սկսած չի կտրել մազերը` դրանք հասցնելով մինչև կրունկներ:
17-05-2016 07:33
Այլ անձի ներկայությամբ առաջացող անվտանգության զգացողությունը կանխում է վախի փոխանցումը. գիտնականներ
17-05-2016 07:30
Նյու Յորքի «Vinnie`s Pizzeria» պիցերիան որոշել է պիցցան մատուցել տուփով, որը նույնպես պիցցայից է պատրաստված:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 508 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster