Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-12-2017 11:08
Uber Eats-ի բրիտանական մասնաճյուղը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում հաճախորդներին կկերակրի «հակախումարային նախաճաշով». այն կոչվում է Fix Up Feast եւ բաղկացած երկու ձվի ձվածեղից՝ երկու շերտ բեկոնով, սնկերով, լոբիով, ավոկադոյով եւ թարմ սպանախով:
09-12-2017 11:05
Ժնեւի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, ըստ որի քաղաքային ջրավազաններում արգելվում է լողալ փակ հագուստով, ինչպես նաեւ կիսամերկ:
08-12-2017 08:22
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ:
08-12-2017 08:02
Աշխարհի մակարդակով մինչև 1 տարեկան 17 մլն երեխա թունավոր օդ է շնչում, օդն աղտոտող նյութերը կարող են հավերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին․այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։ 
07-12-2017 08:13
ԱՄՆ-ում կանայք սկսել են դիմել պլաստիկ վիրահատությունների՝ արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլին նմանվելու համար։
07-12-2017 07:59
Անգլիական New Musical Express ամսագրի քննադատներն ու ընթերցողները կազմել են կինեմատոգրաֆիայի պատմության մեջ 20 ամենաձանձրալի ֆիլմից կազմված ցանկը. այնգլխավորել է «Մոխրագույնի հիսուն երանգը» էրոտիկ մելոդրաման, որն էկրան է բարձրացել 2015-ին։
07-12-2017 07:57
Սիերա Լեոնեի հսկայական չմշակված ադամանդը Նյու Յորքի աճուրդում 6,5 մլն դոլարով վաճառվել է: 709 կարատանոց ադամանդը, որրին «Աշխարհի ադամանդ» են անվանել, գտնվել է աշխարհի ամենաաղքատ շրջաններից մեկում` Կորիարդում:
07-12-2017 07:51
ՌԴ Վոլգոգրադի մարզի Դուբովսկի շրջանի բնակչուհին քննիչներին բռնաբարության մասին դիմում է ներկայացրել, սակայն հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ այդ քայլին է դիմել օրալ սեքսի հանդեպ վախից:
07-12-2017 05:15
Գործվածքե եւ տրիկոտաժե իրեր արտադրող բուլղարական ընկերությունը ներկայացրել է հսկայական շարֆ, որի մեջ ամբողջությամբ տեղավորվում է մարդը. շարֆի լայնությունը 2,5 մետր է։
06-12-2017 08:05
Դերասանուհի Քրիսթեն Բելն հաջորդ տարվա հունվարին առաջին անգամ վարելու է ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը:
06-12-2017 08:04
Հոնկոնգի 22-ամյա բնակչուհին ավելի քան 30 պլաստիկ վիրահատություն է կատարել իր ընկերոջը տպավորելու համար:
06-12-2017 08:01
Եվրոպական խորհրդի տվյալներով՝ Հայաստանը մայրական մահացության մեծ ցուցանիշ ունեցող երկրների շարքում է:
06-12-2017 07:57
Google-ի մասնագետները բայեսյան օպտիմիզացիա են օգտագործել ավելի համեղ շոկոլադե թխվածքաբլիթի բաղադրատոմս ստանալու համար. 2 ամսվա փորձերից հետո մասնագետները հիլով բաղադրատոմսն են ընտրել:
06-12-2017 07:54
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մայրական ֆորումներից մեկում բողոքել է հարեւաններից, ովքեր Սուրբ Ծնունդին եղեւնու փոխարեն սեքս տիկնիկ են զարդարել:
05-12-2017 08:01
Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտ, որը սովորեցնում էր կանանց հնազանդվել եւ առանց առարկության ենթարկվել տղամարդկանց:
05-12-2017 07:58
Բրիտանացի դիմահարդար Էլիոթ Ջոզեֆ Ռենցն կերպարանափոխվում է` վերածվելով համաշխարհային հայտնիության անձանց:
05-12-2017 07:52
Լոնդոնի Օֆսֆորդ փողոցի Tea Terrace սրճարանում սկսել են անսովոր ծառայություն մատուցել․ սուրճի սիրահարները այժմ կարող են այստեղ կոճղի վրա սեփական սելֆիով սուրճ խմել, ինչը մատուցում են այցելուի ցանկությամբ։
05-12-2017 04:07
Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը մահացության մակարդակի վրա ազդում է շատ ավելի մեծ չափով, քան ավելի վաղ համարվում էր:
05-12-2017 02:05
Իտալիայում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել Միլանում և Ֆլորենցիայում Gucci նորաձևության տան գրասենյակներում. ընկերությունը կասկածվում է հարկերից խուսափելու համար։
04-12-2017 11:29
Մարիա Շարապովան և Սերենա Ուիլյամսը փոքր դերեր կխաղան ,,Միս Օուշենի ութ ընկերուհիները,, ֆիլմում: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2024 12:11
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան: Վերջինիս հիմնական նշաններն են սրտի արագ  բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Մասնագետները խորհուրդ են տալիս չվախենալ նման իրավիճակում բժշկի դիմելուց և չփորձել ինքնուրույն հաղթահարել:
19-04-2024 12:06
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը: Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր:
19-04-2024 12:03
Մեզի թեստը կարող է տարբերել դանդաղ աճող շագանակագեղձի քաղցկեղը նրա ագրեսիվ ձևից: Այս տեղեկատվությունը բժիշկներին թույլ կտա ավելի քիչ շագանակագեղձի անհարկի բիոպսիա պատվիրել, հայտնում են JAMA Oncology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: 20 տարի առաջ բժիշկները բուժում էին շագանակագեղձի ցանկացած հայտնաբերված քաղցկեղ։ Սակայն հետազոտությունները հանգեցրել են մարտավարության վերանայման. այժմ հաճախ խորհուրդ է տրվում բուժել միայն արագ աճող շագանակագեղձի քաղցկեղը:
19-04-2024 12:00
Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է ELLE Spain-ի ֆոտոշարքում եւ բացահայտել ամուսնու՝ Դեւիդի հետ իր երջանիկ ամուսնության գաղտնիքը։ 50-ամյա դիզայները, ով 25 տարի ամուսնացած է նախկին ֆուտբոլիստի հետ, հարցազրույցում խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Վիկտորյան նշել է, որ Դեւիդը ոգեշնչում է իրեն, եւ խոսել է իրենց ամուսնությունը կենդանի պահող միակ բանի՝ ծիծաղի մասին։
19-04-2024 02:16
42-ամյա Նատալի Պորտմանն աղմկահարույց ամուսնալուծությունից հետո լուսանկարվել է միկրոշորտերով։ Պորտմանը լուսանկարվել է իտալական L՝Officiel-ի նոր համարի համար: Շապիկի համար ընտրվել է մի կադր, որտեղ դերասանուհին համբույր է հղում տեսախցիկի ուղղությամբ՝ կրելով  թափանցիկ ցանցավոր զգեստ Dior-ից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 658 անգամ
16.04.2024
Դիտվել է 202 անգամ
17.04.2024
Դիտվել է 159 անգամ
18.04.2024
Դիտվել է 104 անգամ
19.04.2024
Դիտվել է 55 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster