Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025

Կարելի է ենթադրել, որ բոլորը տարբեր կերպ են սիրում՝ կախված իրենց անհատական հատկանիշներից և, հնարավոր է, հոգեբանական տրավմայից։ Այնուամենայնիվ, ավստրալացի փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

ScienceDirect կայքում հրապարակված «Ռոմանտիկ սիրո հարցման» համաձայն, որին մասնակցել է սիրային հարաբերությունների մեջ գտնվող 809 երիտասարդ, գիտնականները բացահայտել են սիրահարվածների չորս խումբ։

1. «Չափավոր» սիրահարվածներ (40.91%):
2. «Մեղմ» սիրահարվածներ (20.02%):
3. «Ինտենսիվ» սիրահարվածներ (29.42%):
4. Կրքոտ սիրահարվածներ (9.64%):

Հարցման ընթացքում հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝ զուգընկերոջ նկատմամբ ռոմանտիկ զգացմունքների ուժը, զուգընկերոջ մասին մոլուցքային մտքերը, հարաբերություններում նվիրվածությունը և շաբաթական մտերիմ հանդիպումների քանակը։

Գիտնականները վստահ են, որ իրենց բացահայտած արդյունքները կարող են սիրո մասին նոր տեսություններ և վարկածներ առաջացնել, ինչպես նաև խթան հանդիսանալ ապագա հետազոտությունների համար: Ստորև ներկայացբում ենք սիրահարների յուրաքանչյուր խմբի բնորոշիչները (փորձեք գտնել ձեր խումբը):

1. «Չափավոր» սիրահարվածներ (40.91%)

300x400

«Չափավոր» սիրահարվածները սիրահարների ամենամեծ խումբն են։ Նրանք ունեն իրենց զուգընկերոջ նկատմամբ զգացմունքների և մոլուցքային մտքերի համեմատաբար ցածր ուժգնություն, միաժամանակ ցուցաբերում են բարձր նվիրվածություն և շաբաթական սեքսի համեմատաբար չափավոր հաճախականություն։ Այս խմբում ավելի շատ տղամարդիկ են (57.70%), քան կանայք. գիտնականները նման հարաբերությունները անվանում են «ստանդարտ»։

2. «Ինտենսիվ» սիրահարվածներ (29.42%)

300x400

Սիրահարների երկրորդ ամենամեծ խումբը, որոնց թվում են նրանք, ովքեր ունեն զգացմունքների և զուգընկերոջ նկատմամբ մոլուցքային մտքերի բարձր ինտենսիվություն, ինչպես նաև նվիրվածություն, շաբաթական սեքսի չափավոր բարձր հաճախականություն: Այս խմբում ավելի շատ կանայք են (60.08%), քան տղամարդիկ, և նրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավելի շատ ուշադրություն են ցուցաբերում իրենց զուգընկերոջը, քան իրենց:

3. «Մեղմ» սիրահարվածներ (20.02%)

300x400

«Մեղմ» սիրահարվածները հարցման բոլոր չորս բաղադրչներով ունեն ամենացածր միավորները՝ զգացմունքների ինտենսիվությունը և զուգընկերոջ նկատմամբ մոլուցքը, նվիրվածությունը և շաբաթական ինտիմ հանդիպումների քանակը: Նրանք ավելի հաճախ տղամարդիկ են (58.64%), և նրանց հիմնական բնութագիրը հաճախակի, բայց կարճատև սիրահարվածություններն են, որոնք արագորեն մարում են:

4. Կրքոտ սիրահարվածներ (9.64%)

300x400

Կրքոտ սիրահարվածներն ամենափոքր խումբն են, սակայն ամենաբարձր գնահատականներն են ստանում բոլոր չորս պարամետրերով՝ զգացմունքների ուժգնություն և զուգընկերոջ նկատմամբ մոլուցք, նվիրվածություն և մերձեցման հաճախականություն (շաբաթական 10 անգամ): Այս խումբն ավելի հաճախ կազմված է տղամարդկանցից (52.56%), քան կանանցից։ Կրքոտ սիրահարվածների ու այլ խմբերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց սիրային հարաբերությունների վրա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2707 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 421 անգամ
12.08.2026
Դիտվել է 373 անգամ
14.08.2026
Դիտվել է 300 անգամ
15.08.2026
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster