Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025

Գարունն աստիճանաբար մոտենում է, իսկ մեր զգեստապահարաններ են վերադառնում կիսաշրջազգեստները։ Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձեւ զուգագուլպաներ։

2023 թվականին նորաձևությունը մեզ անսպասելի թրենդ առաջարկեց՝ կարմիր և բորդո զուգագուլպաները դարձան աշուն-ձմեռ սեզոնի իսկական պարտադիր բաղադրիչը։ Վառ, համարձակ և սադրիչ․ դրանք արտահայտում էին քաջություն և անհատականություն: Բոլորը հագնում էին դրանք, բայց ոչ երկար ժամանակ։

600x400

2024 թվականին, Saint Laurent հավաքածուի ցուցադրությունից հետո, առաջին պլանում հայտնվեցին նեյլոնե զուգագուլպաները՝ դառնալով նորաձևության ինդուստրիայի բացարձակ անբաժանելի մասը։ Նորաձևության տները հրաժարվեցին ստանդարտ սևից՝ փոխարենը առաջարկելով ավելի հետաքրքիր երանգներ՝ աղյուսագույն, շոկոլադե, մանանեխի և մոխրագույն երանգներ, որոնք առեղծվածություն և նրբագեղություն ավելացրեցին:

600x400

Ձմռան սկսվելուն պես, նորաձևության շատ հետևորդներ ստիպված եղան հրաժարվել կիսաթափանցիկ տարբերակներից: Սակայն հունվարի (անսպասելի) տաքացման հետ մեկտեղ նեյլոնե զուգագուլպաները կրկին թրենդային դարձան, բայց՝ պրինտներով: Բլոգերներն ու նորաձևության սիրահարները նշում են, որ հասարակ զուգագուլպաները ժամանակավորապես գրավել են երկրորդ տեղը, իսկ իրենց առաջատար դիրքում են վառ, անսովոր պատկերները։ Այսօր ժողովրդականություն են վայելում պատկերները՝ ցանկացած ճաշակի համար՝ դասական ընձառյուծից մինչև ռոմանտիկ ծաղկային պրինտները, որնք կարող են աշխուժացնել ցանկացած կերպար:

600x400

600x400

600x400

Բացարձակ հիթերից են մեծ կամ փոքր կետերով զուգագուլպաները։ Սա դասական է, որը տարիների ընթացքում չի կորցրել իր արդիականությունը: Դրանք կատարյալ են ինչպես ամենօրյա հագուստի, այնպես էլ ավելի պաշտոնական միջոցառումների համար:

600x400

600x400

Եթե դուք ավելի կրքոտ եք, ապա պետք է ավելի ուշադրություն դարձնեք ժանյակավոր, հետևի մասում կապիչներով կամ գծերով զարդարված տարբերակներին, որոնք գուլպայի տպավորություն են թողնում: Դրանք կերպարն առեղծվածային ու գայթակղիչ են դարձնում: Սակայն ոչ պակաս տարածված են տարբեր նախշերով զուգագուլպաները, ինչպիսիք են գծավորվորները, փայլերով կամ, նույնիսկ, սրտիկներովները։ Այս նախշերը կատարյալ են ձմռան և գարնան սեզոնների համար ու կշեշտադրեն ձեր առօրյա դրսային հիմնական ոճի հանդերձանքը:

600x400

600x400

 600x400

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ձմեռային նախշերով զուգագուլպաներին, օրինակ՝ «հյուսվածքով»։ Սա մի տեսակ հարմարավետության է տրամադրում և աներևակայելի տարածված է վերջին սեզոններում: Իսկ երեկոյան միջոցառումների համար կատարյալ են ծաղկային պրինտներով, «սագի թաթ» նախշերով կամ երկրաչափական մոտիվներով մոդելները՝ զարդարված լյուրեքսով։

600x400

600x400

600x400

600x400

Ընդհանրուր առմամբ, պրինտով զուգագուլպաները ոչ միայն նորաձեւ են, այլեւ հարմարավետ։ Դրանք թույլ են տալիս փորձարկումներ անել կերպարների հետ, համատեղել տարբեր ոճեր և ընդգծել ձեր անհատականությունը: Եթե նախկինում շատերը զուգագուլպաները ընկալում էին որպես աքսեսուար, որը թաքնված է զգեստի կամ կիսաշրջազգեստի տակ, ապա այժմ դա անկախ տարր է, որը կարող է դառնալ ամբողջ հանդերձանքի գլխավոր շեշտադրումը: Մի վախեցեք լինել ուշադրության կենտրոնում:

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2271 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1085 անգամ
22.04.2025
Դիտվել է 554 անգամ
23.04.2025
Դիտվել է 483 անգամ
25.04.2025
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster