Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025

Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ Գուցեև այս իրավիճակը երեքին էլ հարմա՞ր է։

Ինչու՞ է տղամարդը սիրուհի պահում

Ամենից հաճախ դա ոչ թե սեքսի պակասից է, այլև այլ պահանջմունքների՝ հոգևոր շփում, հիացմունք կամ մի վայր, որտեղ կարելի է կտրվել առօրյա խնդիրներից: Սիրուհու հետ հարաբերություններում տղամարդն իրեն զգում է այնպիսին, ինչպիսին ուզում է լինել՝ լինի դա հաջողակ գործարար, թե կրքոտ մաչո։

Ի՞նչ է ստանում սիրուհին

Սիրուհին զուգընկերոջը տեսնում է իր լավագույն կողմերից, ծանրաբեռնված չէ առօրյայով և ցանկացած պահի կարող է դադարեցնել հարաբերությունները։ Սա հարմարավետ դիրքավորում է այն կանանց համար, ովքեր կենտրոնացած են իրենց կարիերայի կամ անձնական նպատակների վրա՝ չցանկանալով իրենց ծանրաբեռնել պարտավորություններով:

Ունի՞ արդյոք օգուտներ կինը

Սիրուհի ունենալը երբեմն ամուսնուն ընտանեկան կյանքում դարձնում է ավելի ուշադիր և զուսպ։ Որոշ կանանց համար սա հարաբերությունների վրա ավելի քիչ աշխատելու և իրենց վրա ավելի շատ կենտրոնանալու հնարավորություն է, հատկապես, եթե նպատակը ընտանիքը միասին պահելն է հանուն երեխաների կամ կարգավիճակի:

Արժե՞ արդյոք ընկնել ճշմարտության հետևից

600x400

Նախքան հետախույզ վարձելը կամ վեճ սկսելը, մտածեք՝ արդյոք դա ձեզ պե՞տք է: Ձեր կյանքը կփոխվի՞ դեպի լավը: Սիրային եռանկյունին կարող է հարմարավետ լինել իր բոլոր մասնակիցների համար, քանի դեռ յուրաքանչյուրը մնում է իր շահերի շրջանակում:

Մի մոռացեք, որ դուք պետք է հենց ձեր համար ճիշտ որոշում կայացնեք: Պետք է կշռել բոլոր դրական ու բացասական կողմերը և հստակ գիտակցել ձեր անձնական սահմանները՝ հասկանալով, թե արդյոք սիրային եռանկյունու մեջ մնալու որոշումը ճի՞շտ է ձեզ համար։

Այն դեպքում, եթե այս տարբերակը ձեզ հարմար անընդունելի է, ապա ժամանակն է կողակցի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և վերջակետ դնել: Միգուցե հենց ձեր դեպքում ամուսնալուծվելը կլինի ամենաճիշտը որոշումը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2031 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1084 անգամ
22.04.2025
Դիտվել է 554 անգամ
23.04.2025
Դիտվել է 483 անգամ
25.04.2025
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster