Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան «Գեներալ»

05.12.2024

«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։ Ճակնդեղով «Գեներալ» աղցանը կարելի է պատրաստել չափաբաժիններով կամ մեծ անամանի մեջ՝ համապատասխանաբար ավելացնելով բաղադրիչները։ Աղցանը զարդարելու համար կարող եք օգտագործել եգիպտացորեն կամ նուռ։

Բաղադրիչները

–Եփած տավարի միս՝ 100 գ
–Կարտոֆիլ՝ 2 հատ
–Գազար՝ 1 հատ
–Կոշտ պանիր՝ 50 գ
–Բազուկ՝ 1 հատ
–Մայոնեզ՝ ըստ ճաշակի
–Սխտոր՝ 1 պճեղ
–Նուռ՝ զարդարման համար։

Պատրաստման եղանակը

Աղցանի համար ըստ ցանկի պատրաստեք բոլոր անհրաժեշտ մթերքները։ Տավարի միսը պետք է նախապես եփվի, քանի որ դրա համար կպահանջվի առնվազն մեկ ժամ: Կարտոֆիլը, ճակնդեղն ու գազարը նույնպես անհրաժեշտ է նախապես եփել ու առանձին քերել։

600x400

Աղցանը «կհավաքենք» հատուկ կաղապարի մեջ։ Վերջինս դնում ենք ափսեի կենտրոնում և ներքևում քերած կարտոֆիլ լցնում, շերտը պատում ենք մայոնեզով։

600x400

Տավարի միսը մանր կտրատում ենք և խառնում սխտորի հետ։ Սխտորը կարելի է կտրատել կամ ճզմել մամլիչով։ Միսը շարում ենք կարտոֆիլի վրա, և նայնպես պատում մայոնեզով:

600x400

Դնում ենք գազարի հաջորդ շերտը, որը նույնպես պետք է խառնել մի փոքր սխտորի հետ։ Ինքներդ կարգավորեք սխտորի քանակը: Գազարը նույնպես պատում ենք մայոնեզով։

600x400

Կոշտ պանիրը քերեք և լցրեք գազարի վրա՝ քսեք մայոնեզ քսեք։

600x400

Վերջինը լցնում ենք ճակնդեղի շերտը։

600x400

Այնուհետև կարող եք պարզապես մայոնեզով ցանց «գործել» և աղցանի գագաթը զարդարել նռան հատիկներով։ Ցանկության դեպքում վերնամասին մայոնեզ կարող եք ավելի առատորեն քսել։ Ստացված աղցանը մեկ ժամ թողնում ենք, որ բաղադրիչները ներծծվեն, ապա կաղապարը զգուշորեն հանում ենք։

600x400

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1867 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-02-2025 13:40
Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի առաջիկա ամուսնալուծության մասին։ Ենթադրվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ ամուսնալուծությունից հետո Բիանկան կստանա 5 միլիոն դոլարի վճար: 47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ նրանք պատրաստվում են ամուսնալուծության օրինական միջնորդություն ներկայացնել առաջիկա օրերին։
14-02-2025 13:22
Կանցնի ևս որոշ ժամանակ, և մերկության նորաձևությունը կարող է դառնալ առօրյա կյանքի մաս: Սակայն, պե՞տք է արդյոք աշխարհին դա, թե ոչ՝ այլ հարց է։ Նյու Յորքի Նորաձևության շաբաթում մի ամբողջ շոու նվիրվել է մերկության ցուցադրությունը։ Շոուն կազմակերպել է սադրանքի հայտնի սիրահար, դիզայներ Դրահան Բլեքհարթը իր Black Tape Project-ով։ Մոդելները պոդիումով շրջել են ամբողջովին մերկ՝ փատված ներքնազգեստ հիշեցնող  նմանակող սև և գունավոր կպչուն ժապավեններով։
14-02-2025 11:04
Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցին անդրադարձել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ «Դա կարող է լինել արագ քայլելու, պարելու կամ աստիճաններով բարձրանալու տեսքով»,- նշել է նա:
14-02-2025 10:29
Նոր սեզոնի պահանջված գույներից է հարուստ զմրուխտե կանաչը, որը հայտնվել է 2025 թվականի գարնանային մի շարք հավաքածուներում եւ ներկայացված է տարբեր գործվածքներով եւ ուրվանկարներով՝ թափանցիկ վերնաշապիկներից եւ շքեղ ատլասե զգեստներից մինչեւ շքեղ թավշյա բաճկոններ եւ կաշվե արեւելյան-արեւմտյան պայուսակներ։
14-02-2025 02:35
Marc Jacobs-ը Էմիլի Ռատակովսկուն հայտարարել է իր նոր The Dual պայուսակի դեմքը։ Միանալով խորհրդանշական պայուսակների տպավորիչ շարքին՝ նոր Dual-ն իր դեբյուտը կատարեց պոդիումի վրա․ այն պատրաստված է հարթ իտալական կաշվից, հայտնում է Hypebae-ն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.02.2025
Դիտվել է 975 անգամ
11.02.2025
Դիտվել է 484 անգամ
13.02.2025
Դիտվել է 279 անգամ
14.02.2025
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster