Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024

Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

Ամերիկացի ֆիզիոթերապևտ Ջեյսոն Սինգհը պատմել է մարմնի երեք մասերի մասին, որոնք մարդկանց մեծամասնությունը պետք է ավելի մանրակրկիտ լվանա՝ պորտը, ոտնաթաթերը և ականջները։

«Պորում ձևավորվում է տաք, խոնավ միջավայր, որը կարող է դառնալ բակտերիաների և սնկերի բազմացման պարարտ հող», - բացատրել է նա TikTok–ի վիրուսային տեսանյութում:

600x400

Ոտնաթաթերին քրտինքի գեղձերի առատության պատճառով դրանք ևս կարևոր է մանրակրկիտ լվալ, խորհուրդ է տալիս բժիշկ Սինգհը։ Վերջինիս հետ համամիտ է ընտանեկան բժշկության մասնագետ Էրիկ Աշերը: «Մարդիկ հակված են ակնկալել, որ ցնցուղ ընդունելիս օճառը մարմնի այլ մասերից կհոսի ոտնաթաթերի վրա, սակայն դա բավարար չէ», - ասել է փորձագետը The Post-ին: Եթե դուք գուլպաներ, կիպ կոշիկներ եք հագնում կամ սպորտով եք զբաղվում, ապա հատկապես կարևոր է լվանալ ոտքերի մատների միջև եղած մաշկը։

600x400

Մեկ այլ հատված, որը ջրային պրոցեդուրաների ընթացքում մանրակրկիտ լվացման չի ենթարկվում, ականջների հետևի հատվածն է: «Ականջների հետևում գտնվող ճարպային գեղձերն արտադրում են ճարպ, որը քրտինքի և կեղտի խառնուրդ է», - մանրամասնում է բժիշկը: Նրա փոսքերով՝ մազերին մոտ լինելը, որոնք նույնպես բնական ճանապարհով յուղոտվում են, կարող է նպաստավոր միջավայր ստեղծել բակտերիաների ակտիվ բազմացման համար:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2750 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025
Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Անհագ շոփոմոլի 8 նշան. ստուգեք ինքներդ ձեզ

21.01.2025
Հետևյալ կետերը կօգնեն ձեզ պարզել, թե արդյոք դուք ունե՞ք գնումներից կախվածություն, թե իրավիճակը դեռ վերահսկելի է:

Լեգինսները լինելուն են 2025 թվականի գարնան հիթը. ինչպես կրել դրանք

14.01.2025
Հաջորդ սեզոնին մենք լեգինսներ ենք կրելու ոչ միայն տանը կամ մարզասրահում, այլ նաև առօրյա կյանքում՝ զբոսանքի, ժամադրության գնալիս և նույնիսկ գրասենյակում։

Ինչպիսին կլինի Օձի տարին՝ 2025-ը

10.12.2024
Ինչպիսի՞ն է խոստանում լինել Օձի տարին, ե՞րբ է այն սկսվում ըստ արևելյան օրացույցի, ո՞ր ոլորտներում և ում համար հաջողակ կլինի։

Կոճապղպեղը վտանգավոր է կանանց առողջության համար

12.11.2024
Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:

Որքան ժամանակ է պահանջվում «առաջին հայացքից սիրո» համար

29.10.2024
Գիտնականներն իրենց կարծիքն ունեն այն մասին, ինչ մենք անվանում ենք «սեր առաջին հայացքից»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-02-2025 13:01
Գեղեցկության միտումները հաճախ վերադառնում են 70-90-ականներ, սակայն այժմ նորաձեւ են համարվում միջնադարյան սանրվածքները։ Բարդ մազափնջերից մինչեւ լոքոններ, որոնք անպայման կհմայեն թագավորական փեսացուին, «ye olde» սանրվածքները հայտնվել են հանրահայտության բարձրակետում, գրել է Hypebae-ը։
11-02-2025 12:57
Մեծ Բրիտանիայում շաքարախտով տառապողների թիվը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Ըստ նոր տվյալների՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ չափահաս մարդ ունի կամ շաքարախտ կամ նախաշաքարախտ: Շաքարախտը ախտորոշվել է 4,6 միլիոն մարդու օրգանիզմում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 200 հազարով։ Այդ գնահատականները հրապարակել է Diabetes UK-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում ևս 1,3 միլիոն մարդ ունի 2-րդ տիպի շաքարախտ, սակայն նրանց օրգանիզմում ախտորոշված չէ:
11-02-2025 03:52
Նորաձևության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում ցուցադրվել է Tory Burch ապրանքանիշի աշնանային հավաքածուն։ Հայտնի հյուրերի թվում էին' Ամանդա Սեյֆրիդը, Աննա Վինտուրը, Սիարան, Սպիտակ լոտոսի աստղ Ալեքսանդրա Դադարիոն, 83-ամյա Մարթա Ստյուարտը և այլք:
10-02-2025 12:01
Մինչ աշխարհը քննարկում է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հնարավոր ամուսնալուծությունը, Դոնալդ Թրամփը հիշել է նրանց։ Դա տեղի է ունեցել The New York Post-ի լրագրողների հետ զրույցում, ովքեր հարցրել են ԱՄՆ 47-րդ նախագահին, թե արդյոք նա մտադիր է կատարել իր խոստումը և վտարել բրիտանացի արքայազնին Ամերիկայից։ «Ես չեմ ուզում դա անել։ Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա արդեն բավական խնդիրներ ունի կնոջ հետ։ Վերջինս սարսափելի է»,- ասել է Թրամփը։
10-02-2025 10:59
Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումն օգնում է ավելացնել կյանքի տևողությունը։ Այս մասին հաղորդել են Տեխասի A&M համալսարանի մասնագետները։ Նշվում է, որ այնպիսի պանիրները, ինչպիսին են չեդերը, բրին և պարմեզանը, պարունակում են սպերմիդին կոչվող քիմիական նյութ, որի օգտագործումն ապահովում է զարկերակային արյան ավելի ցածր ճնշում, 40 տոկոսով իջեցնում է սրտի անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.02.2025
Դիտվել է 693 անգամ
06.02.2025
Դիտվել է 540 անգամ
07.02.2025
Դիտվել է 490 անգամ
10.02.2025
Դիտվել է 447 անգամ
08.02.2025
Դիտվել է 426 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster