Հայտնի են առաջին ԱԻ գեղեցկության մրցույթի հաղթողները
10.07.2024
Մարոկկացի Քենզա Լեյլին դարձել է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ աշխարհում առաջին գեղեցկության մրցույթի հաղթողը։ Նա շահել է 13 հազար դոլար։ Այս մասին հաղորդվում է մրցույթի պաշտոնական կայքում։
Արհեստական ինտելեկտի ոլորտում հայտնի Քենզա Լեյլին կարողացել է հաղթել մրցույթի 1,5 հազար այլ մասնակիցների։ Նա սոցիալական ցանցերում ունի 190 հազար բաժանորդ։ Արհեստական ինտելեկտը թույլ է տալիս նրան խոսել յոթ լեզուներով և իրական ժամանակում պատասխանել բաժանորդներին:
Մրցավարները բարձր են գնահատել այն առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև գրավիչ անհատականությունը, որոնք բնորոշել են արհեստական ինտելեկտի աստղին:
Երկրորդ տեղում է Լալինան անունով ԱԻ մասնակիցը Ֆրանսիայից: Նրան գնահատել են իր «ոճային տեսքի համար»։
Երրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալացի Օլիվիա Սայը, որը ճամփորդական բլոգ է «վարում»։ «Ճամփորդություններից» հրապարակված բոլոր լուսանկարները նույնպես ստեղծվում են նեյրոնային ցանցի միջոցով:
The Fanvue World AI Creator Awards մրցանակաբաշխության ժյուրին մասնակիցներին գնահատել է իրենց ռեալիզմի, տեխնոլոգիական հմտության և սոցիալական մեդիաում ունեցած ազդեցության հիման վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2029 անգամ
Читать на русском
|