Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 13-19-ը 2023 թ

13.03.2023

Հիանալի ժամանակ է կարիերայի սանդուղքով բարձրանալու համար: Բոլոր խնդիրները, որոնք առաջանում են նպատակին հասնելու ճանապարհին, հեշտությամբ կվերացվեն։ Այս շաբաթ՝ 2023 թվականի մարտի 13-19-ը, կենդանակերպի բոլոր նշանների համար լավ ժամանակ է իրականացնելու իրենց երկարաժամկետ ծրագրերը՝ լինի դա հին երազանք, թե նոր գաղափար։ Հաջողությունը ձեզ կուղեկցի, անցյալում ձեր գործադրած ջանքերն ապարդյուն չեն անցնի։ Ժամանակաշրջանը բարենպաստ է ընկերների հետ հանդիպելու, նոր ծանոթություններ հաստատելու համար։ Այս ընթացքում հաջողությամբ կլուծվեն նաև կենցաղային հարցերը։ Օգտակար կլինեն մազերի և եղունգների համար իրականացվող միջոցառումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Խոյ

Խոյերին հիանալի շաբաթ է սպասվում: Կտիրի դրական հուզական տրամադրություն, կլինի նաև շատ էներգիա։ Ուստի երկուշաբթի օրվանից ցուլի եղջյուրներից բռնելով՝ կկարողանաք անել ավելին, քան սպասում էիք։ Այժմ ձեզ համար հաջողության գրավականը կապերն են, ծանոթները, ազդեցիկ ընկերները, որոնք կարող են օգնել որոշ խնդիրների լուծմանը։ Պետք է նշել, որ որոշ ցավոտ, չլուծված հարցերի բեռը կծանրանա ձեր վրա։ Մի բան, որն այս պահին չի ազդում ձեզ վրա, նկատվում է հորիզոնում: Դա մի բան է, որը թունավորում է տրամադրությունը երեկոյան, երբ փորձում եք հանգստանալ և շեղվել անհանգստություններից:

Բայց նույնիսկ այստեղ կան որոշակի առաջընթաց դեպի լավը, որոշ հուսադրող նորություններ: Շուտով ձեզ հետ կապված բարդ խնդիրները կսկսեն լուծվել։ Մարտի սկզբին կարող էիք զգալ զգացմունքների խռովություն, ռոմանտիկ ոգեւորություն, սիրահարվել։ Իսկ հիմա այն շրջանն է, երբ սկսում եք ավելի խելամիտ վերաբերվել զգացմունքներին։ Եվ դա լավ է, հատկապես ձեր զուգընկերոջ համար, ում դուք այլևս չեք տանջի նվնվոցով և խանդով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Ցուլ

Ցուլերի կյանք է վերադառնում ներդաշնակությունը, որը, թերևս, վերջին շրջանում ձեզ խիստ պակասում էր։ Ճիշտ է, դա չի լինի շաբաթվա սկզբին, ավելի շուտ՝ կեսերին։ Առաջին օրերը կարող են լինել բավականին սթրեսային, ռիսկային։ Ճիշտ է, կա մի պլյուս՝ հավանական է, որ դուք կկարողանաք լավ գումար աշխատել: Առնվազն, հավանաբար, ավելի շատ գումար կունենաք, քան սովորաբար: Հոգու ներդաշնակությունը կսկսի ի հայտ գալ հինգշաբթի։ Որոշ կարևոր հարցեր, որոնք վերջին շրջանում անհանգստացնող են, կարող են լուծվել։

Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, այս հարցերն ավելի շատ կապված են անձնական փորձի, ընտանեկան հարցերի հետ, այլ ոչ թե կարիերայի կամ բիզնեսի: Ինչ վերաբերում է կարիերային, ապա այստեղ ամեն ինչ քիչ թե շատ հարթ կլինի (չհաշված շաբաթվա առաջին երկու օրերը)։ Հնարավոր են սխալ հաշվարկներ, վրիպումներ, որոնք կկարողանաք շտկել շատ արագ՝ այս շաբաթվա ընթացքում։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, շաբաթը կանցնի առանց կորուստների ու խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Երկվորյակ

Դուք կավարեք մի կարևոր առաջադրանք, որը կատարել եք մի քանի շաբաթ կամ ավելի: Բայց դեռ վաղ է հանգստանալու համար: Երկվորյակները գտնվում են այն փուլում, երբ փոքր վրիպումը կարող է ի չիք դարձնել բոլոր նախորդ ջանքերը: Ուստի մի կորցրեք զգոնությունը և ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Շաբաթը հակասական է կարիերայի, բիզնեսի համար։ Շատ բան կախված է ձեր գործողությունների արագությունից և կայացված որոշումների ճշտությունից:

Բայց եթե ամեն ինչ ճիշտ եք անում, շաբաթվա երկրորդ կեսին խաղաղություն կգա, կարող եք հանգստանալ։ Ավելի շատ ժամանակ կլինի ընտանիքի և ընկերների համար: Ի դեպ, ձեր սոցիալական շրջանակն այժմ կարող է ընդլայնվել, նոր ծանոթություններ կհայտնվեն։ Հետաքրքիր գաղափարներ կգան մտքում։ Սպասեք հեռվից նորությունների և հանդիպումների ընկերների հետ, որոնց չեք տեսել հարյուր տարի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Խեցգետին

Խեցգետիններին շատ աշխատանք, առօրյա գործեր են սպասվում։ Դուք այնքան էլ գոհ չեք ներկա իրավիճակից, բայց հենց հիմա ինչ-որ բան պետք է փոխվի, և դուք հնարավորություն կունենաք զգալիորեն բարելավել ձեր վիճակը։ Դրանք կարող են լինել առաջխաղացման, աշխատավարձի բարձրացման հեռանկարներ: Ինչպես նաև՝ հետաքրքիր առաջընթաց բիզնեսում, փոքր գործերում, որոնց շնորհիվ կարող եք լավ գումար աշխատել։

Դուք կարող եք ցանկացած գործ ձեռնարկել: Բայց ներկայում շատ կարեւոր է ռիսկի չդիմել։ Այսպիսով, հիմա արեք միայն այն, ինչին լավ տիրապետում եք: Հակառակ դեպքում պարտություններն ու կորուստներն անխուսափելի են։ Լավ նորությունն այն է, որ դրական փոփոխություններ կունենաք անձնական կյանքում, որում վերջին շրջանում ամեն ինչ հարթ ու պարզ չէ։ Գուցե պարզապես բավարար ժամանակ չունեիք, և հիմա այն կհայտնվի: Բայց ավելի հավանական է, որ խոսքը բաժանումից հետո հանդիպման կամ վիճաբանությունից հետո հաշտության մասին է: Կամ մեկ այլ նմանատիպ միջոցառում, որը հաջորդ շաբաթվա գլխավոր իրադարձությունն է լինելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Առյուծ

Դեռևս չեք կարողանում ճիշտ լուծում գտնել կամ չափից դուրս զգացական եք արձագանքում ձեր խնդիրներին: Զգացմունքային ոլորտում Առյուծների մոտ ակնհայտորեն առկա է ինչ-որ բացասական բան։ Ընդ որում, սա ձեզ համար առաջին նման շաբաթը չէ։ Այն, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է, ինչ-որ մեկի ողջախոհությունն է, լավ խորհուրդը: Ինչպես նաև մոտ ապագայի համար հստակ ծրագի առկայությունը:

Ակտիվ գործողության ժամանակը դեռ չի եկել։ Բայց որպեսզի ձեր խնդիրները ձևակերպեք մտքում, համակարգեք դրանք և սկսեք մտածել, թե ինչպես լուծել այդ ամենը, պահը շատ պատեհ է։ Վատ տրամադրությունը կարելի է հաղթահարել գնումներով, այցելություններով լուսավոր վայրեր՝ ցուցահանդեսներ, թանգարաններ, համերգներ, ակումբներ։ Ինչես նաև՝ ժամադրության գնալով: Որոշ կարևոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ ձեր անձնական կյանքում։ Այժմ ի հայտ եկող զգացմունքները կարող են փխրուն լինել, բայց դրանք, անկասկած, կլինեն վառ և հուզիչ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Կույս

Կույսերի կյանքում իրավիճակը բարելավվում է ամեն օր: Դուք ձեզ ավելի ու ավելի հանգիստ ու ինքնավստահ եք զգում։ Բացի այդ, կարող են դրական փոփոխություններ տեղի ունենալ անձնական կյանքում։ Եվ դա կավելացնի դրականը, ինչպես գարնանային եղանակը, որը ռոմանտիկ զգացմունքներ է արթնացնում։ Բացի այդ, շաբաթը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի թանկարժեք գնումների կամ զգալի ֆինանսական ներդրումների հետ:

Շաբաթվա սկիզբը կարող է նյարդային, հուզիչ լինել։ Ստիպված կլինեք տալ ձեր առավելագույնը, հոգնածություն կզգաք։ Բայց հենց այս օրերը կլինեն ամենաբեղմնավորը կարիերայի և բիզնեսի հետ կապված ամեն ինչում։ Եթե մինչև հինգշաբթի չձեռնարկեք որևէ ռիսկային քայլ, ապա այլևս պետք չէ ռիսկի դիմել։ Շաբաթվա երկրորդ կեսը լավ է ձեր արդյունքները գնահատելու, ամփոփելու համար։ Կզգաք էներգիայի մի փոքր անկում, բայց դա ժամանակավոր է:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Կշեռք

Առաջիկա յոթ օրերի գլխավոր հատկանիշը վստահությունն ու հանգստությունն է։ Դուք կզգաք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, և հավանաբար իսկապես այդպես է: Առնվազն՝ կարիերայի և բիզնեսի առումով: Հավանաբար ձեզ զգում եք մի թիմի անդամ, որը միավորված է ընդհանուր գաղափարով. փորձեք ներդաշնակ աշխատել և խուսափել ավելորդ կոնֆլիկտներից:

Ավելին, եթե նախորդ օրերին Կշեռքները կարող էին բավարար էներգիա կամ հետաքրքրություն չունենալ իրենց արած գործերի նկատմամբ, այժմ դրանք ավելի ու ավելի կգրավիչ կլինեն: Կարթնանան նպատակամղումն ու շահագրգռվածությունը: Իսկ ահա անձնական կյանքում փոփոխությունները չեն բացառվում։ Եվ փաստ չէ, որ դեպի լավը: Պետք է ինչ-որ բան վերանայել, վերագնահատել։ Կարող եք հիասթափություն ապրել, անհանգիստություն կամ խիստ կասկածներ զգալ: Սակայն այժմ կոնֆլիկտներ, բուռն էմոցիաներ չեն սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Կարիճ

Կարիճները պետք է զգույշ լինեն։ Առաջիկա շաբաթվա գլխավոր խնդիրն այն է, որ ռիսկային դեպքերում, որոնք նախկինում մեկից ավելի անգամ եք հաղթահարել, և միշտ առանց հետևանքների, այս անգամ կարող է ձեր բախտը չբերել։ Կորուստներն ու վնասները կդարանակալվեն այնտեղ, որտեղ չեք սպասում: Ուստի շաբաթվա գլխավոր խորհուրդն այն է, որ որևէ ռիսկի պետք չէ դիմել։ Խոսքը հատկապես մասնագիտական ոլորտում ինտրիգների, սիրային գաղտնի ժամադրության, ալկոհոլի և նմանատիպ այլ բաների մասին է։ Դուք նաև պետք է չափազանց զգույշ լինեք մեքենա վարելիս:

Նկատենք, որ մեկ շաբաթ դուք կարող եք գոյատևել առանց կորուստների: Նկարագրված բոլոր սպառնալիքները պոտենցիալ են: Բայց դրանք չպետք է անտեսվեն: Այժմ հակված չեք լինի ձեզ ծանրաբեռնել աշխատանքով և ավելի շատ հետաքրքրված կլինեք երեկույթներով, ընկերական հավաքույթներով և խնջույքներով։ Երբեմն ձանձրանում եք. ահա թե ինչն է ձեզ դրդում արկածներ փնտրել: Այնպես որ, մի փնտրեք դրանց, ավելի լավ է ձանձրանաք։ Հանգստյան օրերը մեծացնում են ընկերների հետ կոնֆլիկտների և այլ հիմար թյուրիմացությունների վտանգը: Այս օրերը հարմար են տանը ընտանիքի հետ անցկացնելու համար։ Նպատակահարմար է նաև հանգստյան օրերին այցելել ծնողներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Աղեղնավոր

Ձեր շուրջը քաոսը է տիրում, բայց դա ձեզ միայն մասամբ է հուզում: Եվ սա ձեզ ուժեղ կերպար է դարձնում շրջապատի բոլոր մարդկանց մեջ: Կարծես հանգստության կղզի լինեք փոթորկալից ծովում, որին գամված են տարերքի ուժասպառ զոհերը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կունենաք նոր ծանոթությունների մի ամբողջ շարք, և ձեզնից սովորականից հաճախ օգնություն կխնդրեն։ Հաշվի առնելով Աղեղնավորների էությունը՝ անհնար է հավատալ, որ նրանք կմերժեն կամ կհրաժարվեն։ Իսկ վեհանձնությունն ու առատաձեռնությունը միշտ օգուտներ են բերում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեզ կգովաբանեն և որպես օրինակ կբերեն մեկից ավելի անգամ։

Ճիշտ է, շաբաթվա կեսն ակնհայտորեն կապված կլինի սթրեսի հետ։ Բացի այդ, շաբաթվա ընթացքում հստակորեն ավելի շատ կծախսեք, քան պլանավորել եք։ Բայց միևնույն ժամանակ դուք կգաք մի արդյունքի, որը կբավարարի ձեզ։ Փորձեք ճիշտ հաշվարկել ուժերը, խուսափեք ավելորդ աշխատանքից։ Հիմա կարևոր է բավականաչափ ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր սիրում են ձեզ։ Միտում կա, որ այդ մարդկանց հետ անցկացրած ժամանակը ձեզ համար վերածվում է պարզապես ձեւականության։ Կարևոր է, որ դա չհամարվի զգացմունքների սառեցում։ Պարզապես հիմա ձեր գլուխն այլ գործերով է զբաղված։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Այծեղջյուր

Դուք հիմա ձեզ լավ և կայուն եք զգում: Գործերը կշարունակվեն սովորականի պես՝ նույնիսկ, եթե չկան մեծ ձեռքբերումներ, բայց չեն լինի բացթողումներ։ Այծեղջյուրները շուտով կունենան մեծ ֆիզիկական ուժ և էներգիա։ Հիանալի շաբաթ է սպորտի, զբոսաշրջության կամ պարզապես քաղաքում զբոսնելու, հյուր գնալու կամ սոցիալական միջոցառումների համար: Կարգի կդնեք, կստուգեք արդեն կատարված աշխատանքը, կպատրաստեք զեկույցներ, հաշվետվություններ կամ շնորհանդեսներ։ Նաև, հավանաբար, հարկ կլինի ելույթ ունենալ մի խումբ ունկնդիրների առջև, ինչին դուք կարող եք հանգամանալի պատրաստվել դրան:

Անձնական կյանքում զգալի ջերմացում է նախատեսվում։ Միայնակ Այծեղջյուրները կարող են ակնկալել հաճելի ծանոթություն։ Եթե ոչ վաղ անցյալում սիրելիի հետ հարաբերությունները սառել են, ապա մոտ ապագայում նախկին օտարման հետքն անգամ չի մնա։ Հանգստյան օրերին կունենաք մարաթոն սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում։ Կարող եք գնումներ կատարել, թարմացնել ձեր զգեստապահարանը կամ մթերքներ կուտակեք: Դա կարող է լրջորեն հոգնեցնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը. Ջրհոս

Շաբաթը կապված է վաղուց հասունացող որոշակի ճգնաժամի հետ։ Նախկինում դուք պարբերաբար ցանկություն ունեիք միանգամից փոխել այն ամենը, ինչը ձեզ վայել չէ կյանքում։ Իսկ այս շաբաթ վտանգ կա, որ այդ ցանկությունն անդիմադրելի կդառնա։ Ուստի անհնար է բացառել կատաղի կոնֆլիկտները, հաշիվների բուռն պարզումը, որոնք կարող են նույնիսկ բաժանման հանգեցնել։ Կամ՝ աշխատանքից ազատում, եթե որոշեք փոփոխություններն իրակավացնել աշխատավայրում: Ընդհանրապես, ամենալավ գաղափարը չէ, բայց երբեմն գալիս են այնպիսի պահեր, երբ անարդարությունն այլեւս հնարավոր չէ ներսում պահել։

Եթե խորքային նայեք, ապա բոլոր հնարավոր կոնֆլիկտները, լինեն ընտանեկան, թե մասնագիտական, այժմ ունեն նույն պատճառը՝ դա փողն է: Եթե ուշադիր լինեք՝ շուրջակայքում կարող եք տեսնել մի քանի արժեքավոր բաներ, որոնք կօգնեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Այս հարցերի վրա կենտրոնանալն օգտակար է, մնացածը ժամանակավորապես արժե հետաձգել։ Այդ դեպքում կարելի է խուսափել կոնֆլիկտներից։ Լավ նորությունն այն է, որ հանգստյան օրերին ձեր մի շարք ցանկություններ կիրականանան: Բայց սրան կնախորդեն տագնապալի օրեր։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 13-19-ը․ Ձկներ

Ձկներին շաբաթը խոստանում է բավականին համաչափ լինել։ Աշխատանքում գործերը կընթանան առանց ցնցումների ու մեծ փոփոխությունների։ Դուք կզգաք, որ հենց այնտեղ եք, որտեղ պետք է լինեք: Դրական զարգացումներ կարող են լինել ձեր ֆինանսների և ունեցվածքի հետ կապված։ Հնարավոր կլինի լավ գումար աշխատել, շահավետ գործարք կնքել, ինչ-որ բան հաջող վաճառել։ Շաբաթվա երկրորդ կեսին կարեւոր գործեր պետք չէ սկսել։ Ավելի լավ է զերծ մնալ նաև ճամփորդություններից։ Երկուսն էլ կարող են կապված լինել անսպասելի կորուստների հետ:

Հնարավոր է, որ անձնական հարաբերություններում ներդաշնակություն չունեիք։ Շուտով այստեղ ամեն ինչ կկարգավորվի, կփոխվի դեպի լավը։ Միայնակ Ձկներին սպասվում են ժամադրություններ և հաճելի ծանոթություններ։ Ընդ որում, այդ ծանոթությունները կարող են շատ լինել։ Ընդհանրապես, մոտ ապագայում սիրային հարաբերությունները, ռոմանտիկ փորձառություններն ավելի ու ավելի կզբաղեցնեն Ձկների մտքերը՝ հետին պլան մղելով մնացած ամեն ինչ։ Եվ դրանում ոչ մի վատ բան չկա։ Այսպես պետք է լինի իսկական գարնանային շրջանում։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1422 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 589 անգամ
22.03.2024
Դիտվել է 260 անգամ
26.03.2024
Դիտվել է 161 անգամ
27.03.2024
Դիտվել է 106 անգամ
28.03.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster