Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022

Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

- Որո՞նք են մանկական ատամնաբուժության առանձնահատկությունները։

- Նախ, ձեր թույլտվությամբ, մի ուղղում․ տարածված սխալ կա՝ ստոմտոլոգ և ատամնբույժ բառերը բնավ հոմանիշներ չեն: Բացատրեմ ՝ լատիներեն «stoma» նշանակում է բերանի խոռոչ, «logos» գիտություն։ Դե իսկ բերանի խոռոչում ոչ միայն ատամներն են, այլև լինդը, լեզուն, լորձաթաղանթը։ Օրինակ, հատկապես մանկական պրակտիկայում, հաճախ հանդիպող ստոմատիտների կամ աֆթաների բուժման համար ո՞ւմ եք դիմում՝ ատամների մասնագետի՞ն: Ո՛չ իհարկե:

Մանկական ստոմատոլոգիան առանձին և բավականին տարբերվող ճյուղ է համարվում: Այն իր մեջ ներառում է բժշկագիտության մի քանի ուղղություն և ոչ միայն բժշկական: Մանկական ստոմատոլոգը մանկաբույժի, ստոմատոլոգի, օրթոդոնտի, մանկավարժի և հոգեբանի արտացոլումն է մեկ մասնագիտությամբ:

600x400

- Ինչ խոսք, տարբերություններ կան նաև մեծահասակների և մանկական ստոմատոլոգների միչև: Կնշե՞ք մի քանիսը:

-Ինչպես արդեն նշեցի, մանկական ստոմատոլոգը մասնագիտությունների համադրություն է, և այստեղ շատ կարևոր է երեխայի փխրուն հոբգեբանության մեջ մտնելով աշխատելու մոտեցումը, այլապես վախերն ամբողջ կյանքում պատրաստ են: Կարևոր է, որ երեխան վստահի բժշկին։ Սակայն հոգեբանական կողմի ապահովումը դեռ բավարար չէ: Երեխայի հետ աշխատելու ամենամեծ բարդությունն այն է, որ փոքրիկ բուժառուները չեն կարողանում ճիշտ բնորոշել գանգատները, մանկակական ստոմատոլոգը պարտավոր է լինել խիստ արհեստավարժ, գրագետ իր գործում: Նա պետք է ոչ միայն բուժի ատամը և վերացնի ատամնացավը, այլև չվնասի կաթնատամին հաջորդող մշտական ատամը: Հարկավոր է նշել, որ ժամկետից շուտ հեռացված կաթնատամը կամ ոչ ճիշտ բուժված ատամները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել կապված կծվածքի, ծնոտի աճի, մկանային ապարատի զարգացման և, անգամ, խոսքի հետ:

Այսպիսով մանկական ստոմատոլոգն էապես տարբերվում է ընդհանուր մասնագետից։ Ծնողներին հորդոդում եմ իրենց փոքրիկների առողջ ժպիտները վստահել մասնագետին։

-Բնականաբար իր յուրահատկություններն ունի նաեւ երեխաների ատամների բուժման գործընթացը։ Ինչպե՞ս է այն ընթանում։

-Այն, որ մանկական ստոմատոլոգը տարբերվում է անգամ արտաքինով՝ գուցե հնչի տարօրինակ, բայց հավատացեք դա հենց այդպես է: Մենք մեր պրակտիկայում շատ վաղուց սպիտակ խալաթները կամ գորշ գույներով համազգեստները փոխարինել ենք վառ գույներով ուրախ հագուստով, հաճախ՝ սիրելի մուլտ հերոսների պատկերներով։ Այս ամենն առաջին հայացքից մեղմում է վախը: Հաջորդը կլինիկայի մթնոլորտը և հագեցվածությունն է՝ շատ կարևոր է, որ փոքրիկը ներս մտնելիս չնկատի ավելորդ հոտեր, որոնք վախի պատճառ կարող են դառնալ: Կլինիկայի գունավոր մթնոլորտը, խաղային գոտին, աշխատանքային համասարքն ու էկրանն, իրոք, հեշտացնում եմ աշխատանքը։

Դե՝ իսկ մոտեցումը փոքրիկ մարդուկների հետ միշտ ավելի մեղմ է, համբերատար և խաղային:

600x400

-Երեխան առաջին անգամ է գալիս ատամնաբույժի մոտ․ ինչպիսի՞ առանձնահատուկ մոտեցում է այն պահանջում։

- Կարևոր հարց է։ Այստեղ միակ պահանջը ծնողից է, որպեսզի երեխային չտանեն բժշկի, երբ փոքրիկը սուր ցավեր է ունեցել, ատամնացավով անքուն գիշեր անցկացրել։ Նախընտրելի է, որ բալիկի առաջին այցը լինի ճանաչողական: Երկու-երեք տարեկանում կարելի է կազմակերպել այց՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, ինչու ոչ՝ նաև հոգեբանական առումով։ Կարևոր է մասնագետի խորհուրդը ճիշտ հիգիենայի, խոզանակի, մածուկի ընտրության հարցում։ Կան նաև կանխարգելիչ միջամտություններ, որոնց շնորհիվ առավել երկար կարելի է պահպանել փոքրիկների ատամների առողջությունը:

- Որքանո՞վ է կիրառելի ցավազրկումը մանկական ատամների բուժման գործընթացում։

- Մանկական ստոմատոլոգիայում ցավազրկումը հաճախ կատարվող պարտադիր միջամտություն է։ Գոյություն ունի երկու հիմնական մեթոդ՝ տեղային ներարկումով (իհարկե երեխայի աչքից քողարկելով ասեղը) և նախապես թմրեցնելով տվյալ հատվածը մրգային հելով: Արտերկրում ավելի լայն տարածում ունի ընդհանուր անզգայացումը։ Ի ուրախություն նշեմ, որ վերջին տարիներին մեզ մոտ ևս այս եղանակը գտել է իր կարևոր տեղը: Ընդհանուր անզգայությամբ բուժումն ունի մի քանի ցուցում՝ հիմնականում առողջական: Բացի այդ՝ երեք և ավելի ախտահարված ատամերի դեպքում լավագույն տարբերակ է մեկ այցով բուժել բոլոր ատամները:

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 510 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 781 անգամ
28.03.2023
Դիտվել է 385 անգամ
30.03.2023
Դիտվել է 271 անգամ
29.03.2023
Դիտվել է 264 անգամ
01.04.2023
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster