Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 24-30-ը 2022 թ

24.10.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Խոյ

Խոյերի համար արևի մոլորակների դասավորվածությունը ենթադրում է ռիսկեր և վտանգներ։ Այն ամենը, ինչ դուք խնամքով թաքցրել էիք, դուրս կգա ջրի երես: Նոր գաղտնիքներ ի հայտ կգան, այլ մարդկանց հետ գործընկերությունն ու համագործակցությունը հաջող կլինեն, եթե զսպեք ձեր եռանդը և փոխզիջումների գնաք: Այս շաբաթ ամեն ինչ արեք, որպեսզի պաշտպանվեք ավելորդ ծախսերից։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Ցուլ

Գործընկերության թեման համառորեն թակում է ձեր դուռը: Ճակատագիրը ձեր ուշադրությունն ուղղում է այլ մարդկանց կյանքին, ընկերության խնդիրներին և մրցակցությանը: Այս շաբաթը լավ ժամանակ է անձնական ջանքեր գործադրելու՝ ուրիշներին հաշտեցնելու, ձեր կյանքում, աշխատանքում և ընտանիքում ամուր հարաբերությունների հիմք դնելու համար: Ընթացող իրադարձությունները կարձագանքվեն ձեր ներքինի վրա։ Այնպես, որ ժամանակն է վերահսկելու ինքներդ ձեզ: Բոլոր ռիսկերից հեռու. սա անցանկալի ժամանակ է ամուսնության, հիփոթեքի և վարկերի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Երկվորյակ

Երկվորյակներ, այս շաբաթ ձեզ համար ամենաարդիական հարցերն են առողջությունը, աշխատանքը, առօրյա գործերը։ Զբաղվեք առողջության կարգավորմամբ, կուտակված բյուրոկրատական և գործնական խնդիրների լուծմամբ։ Նոր աշխատանք գտնելը կամ աշխատակազմ ընտրելն այդքան էլ հեշտ չի լինի: Ուշադրություն դարձրեք հանգստացնող վարժություններին, ֆիզիոթերապիային և մերսմանը: Ժամանատաշրջանը հարմար չէ վիրահատության համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Խեցգետին

Խեցգետինների համար այս շաբաթը կնշանավորվի կրեատիվությամբ և գայթակղությամբ։ Մոլորակների դասավորությունը հրահրում է նոր ուղիների որոնման, բայց դա չպետք է անել: Իրականացրեք միայն ստուգված սխեմաներ և գնացեք ապացուցված ճանապարհով: Ժամանակն է գտնել այն աշխատանքը, որը սիրում եք և կրճատել աշխատաժամերը: Մասնակցեք սպասվող միջոցառմանը, թոթափեք լարվածությունը։ Կարող եք երեխաների հետ համատեղ հանգստյան օրեր կազմակերպել և դրանով իսկ ձեզ զգալ գործազուրկ երեխայի կերպարում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կկարողանան գնահատել իրենց տունը, կալվածքները կամ մտերմանալ ընտանիքի հետ: Տուն, քաղցր տուն՝ սա կլինի ձեր հոգու երաժշտությունը, որտեղ համահունչ են տիեզերքի էներգիաները: Ամեն դեպքում, մոլորակների դասավորությունը հիշեցնում է ծնողների և երեխաների փոխհարաբերությունների, ձեր բնակարանի անվտանգության պահպանման կարևորության մասին։ Տնեցիների հետ կապվածությունը, սեփականատիրոջ դերը ձեզ միայն ի օգուտ կլինեն: Տանը պատերն էլ են օգնում՝ դա ձեր մասին է: Մի շտապեք որոշումներ կայացնել, պարզապես կարգի բերեք ձեր սենյակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Կույս

Սիրելի Կույսեր, այս շաբաթ դուք մարդկանց հետ հեշտությամբ կշփեք նամակագրության միջոցով, քանի որ պատրաստ եք երկխոսության և նոր տեղեկություններ ստանալու: Սակայն այս շաբաթը նշանավորվելու է ոչ միայն հաճելի կապերով, այլեւ խնդրահարույց հաճախորդների, ուսանողների, գործընկերների հետ բանակցություններով։ Մի սկսեք նոր նախագծեր. զերծ մնացեք պաշտոնական մարմիններին փաստաթղթեր ներկայացնելուց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Կշեռք

Կշեռքների մոտ այս շաբաթ կբարձրացնա հարստանալու, հուսալիության և կայունության տարածք ստեղծելու ցանկությունը: Չի բացառվում կապիտալի, ընտանեկան բյուջեի ավելացում, բարեկեցության հարցերում նշաձողի բարձրացում։ Փորձեք շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր չեզոքացնում են աշնանային ձանձրալի էներգիաների ազդեցությունը։ Դուք ի վիճակի եք ոչ միայն շահավետ կերպով ձեռք բերել այն, ինչ ձեզ դուր է գալիս, այլև ձեր տաղանդներն ու կարողությունները կիրառել ընկերների շրջանում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Կարիճ

Նայեք հայելու մեջ և գնահատեք ձեր գրավչությունը։ Ժամանակն է ձեր մեջ գտնել լավագույնը, ընդգծել արժանիքները։ Նախաձեռնողական վիճակը կարող է հանգեցնել զգալի անձնական նվաճումների և էներգիայի ավելացման: Դա պայմանավորված է ոչ միայն ձեր նշանում նորալուսնով, այլև Վեներայի՝ սիրո և գեղեցկության մոլորակի, գտնվելու վայրով։ Այժմ Կարիճները գրավիչ են ուրիշների աչքում։ Հոգ տարեք ձեր արտաքինի և անձնական կյանքի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Աղեղնավոր

Մոլորակների ներկա դասավորվածության պայմաններում ակտիվանում են կապվածությունները, ինչպես նաև ներաշխարհի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ խուսափելով իրողություններից ու խնդիրներից։ Չարժե տարվել ալկոհոլով և միտքը մթագնող այլ միջոցներով: Մի հետևեք ձեր կրքերին, այլ ուշադրության վեկտորն ուղղեք դեպի հոգևոր զարգացում: Հոգևոր վայր այցելելը, աղոթք կարդալը, կրոնական գրականությունը կամ գրքով առանձնանալը կարող է էներգիա համալրել և բարելավել Աղեղնավորի վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները կկարողանան շատ ավելիին հասնել համախոհների ու ընկերասեր մարդկանց աջակցությամբ։ Գաղափարներն ու երազանքները, որոնք առաջանում են կոլեկտիվ համագործակցության ընթացքում, մարմնավորվում են ավելի հեշտ և արդյունավետ: Թույլ տվեք այլ մարդիկ ևս ունենալ իրենց կարծիքը և մի շտապեք խզել հարաբերություններն այլախոհների հետ: Կունենաք սոցիալական ճանաչվածության ցանկություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը. Ջրհոս

Եթե երկար ու քրտնաջան աշխատեք, ապա անպայման կհայտնվեն կարիերայի հեռանկարներ: Չեն բացառված բարձր պաշտոնի նշանակումը կամ արժանի պարգևի շնորհումը։ Սա նոր հանձնարարություններ ու պարտականություններ ստանձնելու ժամանակ է, ինչի արդյունքում կպարգևատրվեք։ Աշխատանքը շատ կլինի, բայց դուք լիովին ունակ եք կհաղթահարելու այն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 24-30-ը․ Ձկներ

Ձկների մոտ գալիս է բարենպաստ ժամանակաշրջան ստեղծագործական, հրատարակչական և դիվանագիտական գործունեության համար։ Գիտական և հետազոտական աշխատանքի, սպորտի և օրենստեղծ գործունոության շրջան է: Կլինեն նոր հեռանկարներ և արտասահման մեկնելու հնարավորություն։ Այս շաբաթ ուշադրություն դարձրեք ձեր երազներին։ Դրանք կարող են մարգարեական լինել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1952 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը 2023 թ․

25.09.2023
Այս շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար կյանքի բոլոր առումներով։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ընկած շաբաթվա հորոսկոպի համաձայն՝ հնարավոր է, որ հայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում։

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023
Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023
Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ: 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023
Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը 2023 թ․

28.08.2023
Շաբաթն ընդհանուր առմամբ դրական է, լի իրադարձություններով, բարդ տեսանկյուններով, երբ կենդանակերպի բոլոր նշանները պետք է շատ զգույշ լինեն, չշտապեն և մտածեն իրենց որոշումների մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 587 անգամ
26.09.2023
Դիտվել է 186 անգամ
27.09.2023
Դիտվել է 129 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster