Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022

Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։ Արդյո՞ք տղամարդիկ չեն ծերանում կանանց հետ հարաբերություններում։

Եկեք խորհենք այս հարցի շուրջ:

- Կարծրատիպեր

Ըստ երևույթին, լավագույն տարիները մեր տիկնանցից գողանում են ոչ այնքան տղամարդիկ, որքան կարծրատիպերը։ Իսկապես, ըստ հետազոտության արդյունքների, տղամարդկանց և կանանց միջև չկան երջանկության զգացողության էական տարբերություններ։ Երկուսի համար էլ կյանքի լավագույն շրջանը վիճակագրորեն ընկնում է 30-35 տարիքում։ Երկրորդ տեղում 25-30 և 35-44 տարիքային խմբերն են։ Միակ բանը, որ նրանց տարբերում է, արական սեռի գագաթնային տարիքն է՝ 60-ը:

Այնուամենայնիվ, կա այլ տեսակետ ևս. 44-ն անկման սկիզբն է, ավելի ճիշտ՝ միջին տարիքի ճգնաժամի ժամանակն է, որից դուրս գալով կարող եք կրկին վերելք ունենալ: Ըստ այս տեսակետի՝ երջանկության կորն ավելի շատ նման է ալիքային գծի՝ յուրաքանչյուր հատվածում իր ելեւէջներով: Եվ բավականաչափ երջանիկ մարդիկ կան թե՛ 60, թե՛ 70 տարեկանների մեջ։ Ինչ-որ բանի վրա վատնված տարիների մասին միտքը հաճախ գալիս է ճգնաժամի ժամանակ: Բայց կարևոր է հիշել, որ մութ գիշերից հետո միշտ լուսաբաց է:

- Խաղադրույք այն տղամարդու վրա, ով քեզ կերջանկացնի

600x400

Մեկ այլ պատճառ, թե ինչու են կանայք խոսում իրենց կյանքի լավագույն տարիների մասին, իհարկե, այն համոզմունքն է, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է կողքին տղամարդու առկայությունից: Հասկանալի է, որ ներդաշնակ, մտերիմ հարաբերությունները երջանկության բաղադրիչներից են։ Բայց, նախ՝ դրանք հնարավոր են նաև չափահաս տարիքում, երկրորդ՝ դրանցից բացի շատ հետաքրքիր բաներ կան։ Հատկապես, եթե որոնում ես։

Եվ ավելի զավեշտալի է, երբ կինը իր երջանկության ողջ պատասխանատվությունը փոխանցում է ամուսնուն։ Հաճախ խարելի է տեսնել կնոջ, ով 45 տարեկանում բոլորին ցույց է տալիս իր 30 տարեկանի լուսանկարը և ասում․ «Տեսե՛ք, թե ինչ է արել ամուսինս ինձ հետ».

Ցավոք, տղամարդիկ պարտավոր չեն և չեն կարող մեզ երջանկացնել ո՛չ 18, ո՛չ 28, ո՛չ 38, ո՛չ 50 տարեկանում։ Եվ նույնիսկ 78 տարեկանում կինը ստիպված կլինի ինքնուրույն հաղթահարել այս խնդիրը։

- Չիրականացված սպասումներ

600x400

Երբեմն կանանց պնդումներն, իսկապես, արդարացված են: Փաստն այն է, որ մարդիկ հաճախ ընտանեկան կյանքն այնպես են պատկերացնում, որ սկզբում կինը պետք է ամբողջությամբ ներդրվի դրա մեջ։ Իսկ հետո նա ստանում է արժանի պարգեւը՝ հավատարմություն, հասկացվածություն ու հարգանք ամուսնու կողմից: Էլ չենք խոսում նյութական «նվերների» մասին։ Այսինքն՝ նախ կինը դիմանում է, տանջվում, ծառայում է։ Եվ հետո միայն ստանում է մի նշանակալի բան՝ եթե ոչ գեներալի կնոջ պաշտոնը, ապա առնվազն, թոշակի արժանապատիվ բարձրացում։ Եթե այդ ընթացքում տղամարդն անհայտանում է ամպերի մեջ՝ իր հետ տանելով ունեցվածքի կեսը, կնոջ մեջ բռնկվում է վրդովմունքի ալիքը։ Ինչպե՞ս պաշտպանվել նման մանիպուլյացիաներից: Կա միայն մեկ ճանապարհ. նվիրվեք մոտավորապես այնքան, որքան ձեզ են նվիրվում: Որ հետո շատ ցավոտ չլինի:

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք։ Կինը երջանիկ է իր ամուսնությամբ, քանի դեռ հնարավորություն ունի զբաղվել իր արտաքինով և ստանում է բավարար զգացմունքային աջակցություն: Եթե ընտանիքն ապահովված է այն մակարդակի, որ նոր զգեստը կամ մատնահարդարման գնալը խնդիր չէ, և տղամարդը հետաքրքրությամբ է լսում կնոջը, վերջինս, ամենայն հավանականությամբ, շատ կգնահատի այս ամուսնությունը…

- Զոհի դերում

600x400

Բայց կնոջ համար կորցրած տարիների ամենակարեւոր աղբյուրը, իհարկե, զոհի դերն է։ Դա այն զգացողությունն է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել։ Իրականում սեփական կյանքի պատասխանատվությունը, ինչ էլ որ ասեք, հենց կնոջն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ամուսինն, իրոք, սարսափելի էր և ի սկզբանե փչացրել է բազմաթիվ ձեռնարկումներ, ավելի ճիշտ կլինի ասել, որ դրանք կյանքի ամենավատ տարիներն էին, բայց մնացել են անցյալում։ Իսկ առջեւում, համապատասխանաբար, լավագույններն են։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1736 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 452 անգամ
18.04.2024
Դիտվել է 226 անգամ
19.04.2024
Դիտվել է 178 անգամ
23.04.2024
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster