Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 20-26-ը 2022 թ

20.06.2022

Այս շաբաթը խոստանում է լինել ավելի քան իրադարձություններով լի։ Տեղ կգտնվի և՛ ֆինանսների, և՛ աշխատանքի, և՛ կարիերայի, և՛ հաղորդակցության և, իհարկե, սիրո համար: Ավելին, եթե այս միջոցառումները տարածեք աշխատանքային օրերին, ապա դրանք կանցնեն մոտավորապես այդ հերթականությամբ։

Հանգստյան օրերը գրեթե բոլորի համար կլինեն հանգստի, զբոսանքի, սիրահարվելու և խաղաղության շրջան:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Խոյ

Սկզբում շաբաթը չափազանց անկանխատեսելի ու քաոսային կթվա՝ նույնիսկ կրակոտ Խոյերի համար։ Ձեր խնդիրն է՝ կենտրոնացած մնալ նպատակի վրա, և վերջում շաբաթն ավելի քան արդյունավետ կլինի։ Հինգշաբթի օրը ոչ ասելու ունակությունն օգտակար է, իսկ ուրբաթ օրը՝ վերլուծելու։ Հանգստյան օրերը նախընտրելի է անցկացնել լռության մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Ցուլ

Շաբաթվա առաջին կեսը մեծ հեգսեր կբերի, հնարավոր են չնախատեսված ծախսեր։ Սա լավ ժամանակ է աշխատանքի և կարիերայի համար։ Չորեքշաբթի օրվանից սիրային գործերն ավելի շատ ուշադրություն կպահանջեն, քան աշխատանքը։ Չի խանգարի հարաբերությունները թարմացնել ռոմանտիկ արարքներով ու գեղեցիկ սիրահետմամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ կկարողանան շատ լավ արդյունքների հասնել։ Դուք ունեք նապոլեոնյան ծրագրեր, և դրանց վիճակված է իրականություն դառնալ։ Պարզապես մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել՝ դուք չափազանց հավակնոտ խնդիրներ եք դնում՝ որպեսզի հրաժարվեք թիմային աշխատանքի առավելություններից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Խեցգետին

Խեցգետինների մոտ կսրվի ինտուիցիան, լսեք նրան, հատկապես, երբ կբախվեք ինչ-որ խնդրի և հարկ կլինի ընտրություն կատարել: Ֆինանսական հարցերը լուծելու համար ամենահարմարը շաբաթվա առաջին կեսն է։ Ամեն ինչի մի հավատցեք, ցանկացած տեղեկություն արժե կրկնակի ստուգել: Հանգստյան օրերը սիրո ժամանակն են։ Աշխատանքային շաբաթվա հոգսերը թողեք աշխատանքային օրերին, իսկ շաբաթն ու կիրակին հարմար են ռոմանտիկ ճամփորդությունների համար, նույնիսկ, եթե դրանք կարճատև են։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Առյուծ

Առյուծների մոտ ամբողջ շաբաթը հիմնականում նվիրված կլինի աշխատանքին ու փողին։ Երկուշաբթի օրը կստանաք կարևոր տեղեկություններ, որոնք կարող են շատ բան փոխել, չորեքշաբթի օրը նոր նախագիծ կսկսեք կամ նոր աշխատանք կգտնեք, հինգշաբթի և ուրբաթ օրերը հարմար են հարցազրույցների ու բանակցությունների համար։ Հանգստյան օրերը, ամեն ինչից կտրվելու համար են, նախապատվությունը տվեք բացօթյա ակտիվ հանգստին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Կույս

Բոլոր ամենակարևոր գործերն արեք շաբաթվա առաջին երկու օրերին, այդ դեպքում ձեր ձեռնարկումները հարուստ պտուղներ կտան: Չորեքշաբթին և հինգշաբթին արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանն է, իսկ ցանկացած չպլանավորված բան ձեզ նյարդայնացնում է։ Փորձեք վերահսկել ինքներդ ձեզ: Միայն առաջիկա երկու օրերն են ձերը, դրանք նվիրե՛ք ձեր սեփական շահերի առաջմղմանը։ Կիրակի օրը կազմեք ապագա ծրագրերը, բայց ոչ մեկին մի ասեք այդ մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Կշեռք

Շաբաթվա սկիզբը դիմավորեք ձեզ համար հաճելի մարդկանց շրջապատում։ Բացի այդ, ձեզ անհրաժեշտ կլինի համախոհների աջակցությունը, ուստի նրանց ընկերակցությունը շատ օգտակար կլինի: Հնարվոր է դուք կհասկանաք, որ ձեր ճանապարհները շրջապատից ինչ-որ մեկի հետ շեղվել են, և ժամանակն է դա ընդունել: Չորեքշաբթիից ուրբաթ՝ սիրո ժամանակահատված է, ոչ ոք չի կարող դիմակայել ձեր հմայքին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Կարիճ

Սա թարմ գաղափարների, նոր նախագծերի կամ այն գործերին վերադառնալու շրջան է, որոնք առաջին անգամ չեն ստացվել, բայց դուք չեք կորցրել դրանց նկատմամբ հետաքրքրությունը: Եթե կզգաք ձեր կյանքում շատ բաներ վերաիմաստավորելու կարիք, ապա հիշեք, որ հոգեբանի դիմելն ամոթալի չէ, ընդհակառակը, սա համարձակ քայլ է, որը կօգնի ձեզ առաջ գնալ։ Հանգստյան օրերը լավ են քաղաքից դուրս ինչ-որ տեղ հանգստանալու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում են անսպասելի նորություններ ու հանկարծակի փոփոխություններ։ Դրանց դիմակայելու համար պետք չէ կաշվից դուրս գալ, եթե ուշադիր նայեք, այդ փոփոխություններում շատ դրական բան կգտնեք: Այնուամենայնիվ, մի շտապեք որոշումներ կայացնել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու, թե ինչ է տեղի ունենում և կարգավորեք ձեր զգացմունքները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Այծեղջյուր

Մինչև չորեքշաբթի աշխատանքն առաջին տեղում կլինի։ Եվ չնայած աշխատակիցներն ու ղեկավարները կարող են ձեզ մեծապես նյարդայնացնել՝ շեղելով ձեզ բուն գործերից, այնուամենայնիվ, դուք զգալի հաջողությունների կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրությունը կփոխանցվի տնային գործերին ու ընտանեկան կյանքին: Հանգստյան օրերին ոչ մի տեղ մի շտապեք և ուժ կուտակեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը. Ջրհոս

Շատ նշանների նման, այս շաբաթվա առաջին մասը նվիրված կլինի աշխատանքին՝ ֆինանսական հարցեր, խորացված ուսուցում, աշխատանքի փոփոխություններ, օգտակար գործնական ծանոթություններ։ Իսկ այնուհետև սիրային ոլորտը դուրս կգա ստվերից՝ դուք հոգ կտանեք ձեր մասին և պարզապես անդիմադրելի կլինեք։ Ազատ որոնման մեջ գտնվող Ջրհոսները կարող են հանգիստ նոր ծանոթություն ունենալ, իսկ ամուսնացածները՝ ամրապնդել հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 20-26-ը․ Ձկներ

Շաբաթվա հենց սկզբից Ձկները կցանկանան խորասուզվել իրենց անձնական կյանքում, սակայն աշխատանքի ժամանակ նրանց առջև կբացվեն բարենպաստ հնարավորություններ, որոնց բաց թողնելն ուղղակի մեղք է։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, վերլուծեք, թե ինչու և վերափոխեք ձեր ծրագիրը: Իսկ ձեր երկրորդ կեսը կաջակցի: Հանգստյան օրերին կարող եք շնորհակալություն հայտնել ձեր սիրելիին՝ դեպի բնություն ռոմանտիկ ճամփորդություն նախաձեռնելով:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2822 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 373 անգամ
17.04.2024
Դիտվել է 268 անգամ
18.04.2024
Դիտվել է 202 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster