Ջենիֆեր Լոպեսը ներկա է գտնվել Նյու Յորքի Tribeca Tribeca Festival -ի բացմանը․ չէ՞ որ այստեղ ցուցադրվելու էր երգչուհուն և դերասանուհուն նվիրված Halftime («Կես») վավերագրական ֆիլմը։
Իսկ թե ո՞վ էր այդ երեկո միջոցառման գլխավոր աստղը, ինչ խոսք, շփոթել անհնար էր։ Ջ.Լոն եկել էր Tom Ford-ի զգեստով՝ կրծքավանդակի և կոնքերի վրա կիսաթափանցիկ ներդիրներով ու անմիջապես հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում։ Նա իր տեսքն ամբողջացրել է Lorraine Schwartz-ի զարդերով։
Հայտնի է, որ երգչուհին և դերասանուհին պատրաստակամորեն կրում է իր կազմվածքն ընդգծող հանդերձանք, քանի որ աստղը շատ ժամանակ է հատկացնում մարզավիճակը պահպանելու վրա. պապարացիները նրան պարբերաբար տեսնում են ֆիթնես կենտրոնից դուրս գալիս։
Ֆիլմը, որը նկարահանվել է Netflix-ի համար, ներկայացնում է Ջենիֆերի փառքի ճանապարհը, ինչպես նաև նրա կարիերայի հաղթանակներն ու դժվար պահերը։ Վերնագիրը նաև խոսում է կյանքի կեսի ամփոփման մասին (նկարահանումները սկսվել են երկու տարի առաջ, երբ Ջ. Լոն նշում էր իր 50-ամյակը), և պարունակում է հղում երգչուհու բեմական կյանքի ամենավառ դրվագներից մեկին՝ Super Bowl-ի ընդմիջմանը Շակիրայի հետ ելույթին։ Ֆիլմում պատմվում է, թե ինչու այս շոուն դարձավ Ջեյ Լոյի ստեղծագործական գագաթնակետը:
«Չեմպիոնները որոշվում են խաղի երկրորդ կեսում։ Այնպես որ ահա, թե ինչպես եմ ինձ զգում՝ իմ ողջ կյանքն առջևում է, և ես հուզված եմ»,-ասել է երգչուհին պրեմիերայի ժամանակ։
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։