Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հետաքրքիր փաստեր ալկոհոլի մասին

25.05.2022

Հազարամյակներ շարունակ ամբողջ աշխարհում մարդիկ, այսպես թե այնպես, խմում են տարբեր ալկոհոլային խմիչքներ։ Հին ժամանակներից ի վեր ալկոհոլը մեր կյանքում առկա է եղել տարբեր ձևերով, տարբեր պատճառներով ու տարբեր քանակությամբ: Եվ, իհարկե, մարդկության այդքան երկար ծանոթությունը նրա հետ չէր կարող չհանգեցնել տարբեր հետաքրքիր դիտարկումների ի հայտ գալուն։ Դուք գիտե՞ք դրանց մասին։


Հետաքրքրական փաստեր ալկոհոլի մասին.

- Մրգերի և որոշ բանջարեղենի մեծ մասը պարունակում է որոշակի քանակությամբ ալկոհոլ, թեև շատ փոքր:

- 2017 թվականին ամենաթանկ օղի է ճանաչվել Billionaire Vodka-ն է։ Այն անցնում է ֆիլտրման բազմաթիվ փուլերով, ներառյալ մանրացված ադամանդի ավազը, և վաճառվում է պլատինե և ադամանդապատ բյուրեղյա շշերի մեջ, որոնց արժեքը 3,7 միլիոն դոլար է

- Շամպայնի շշից դուրս թռած խցանի առավելագույն գրանցված արագությունը 95 կմ/ժ է։

- Վիճակագրության համաձայն՝ մեր մոլորակի վրա ամեն րոպե մոտ 50 միլիոն մարդ հարբած է լինում՝ սա Երկրի ընդհանուր բնակչության 0,7%-ն է։

- Չեխիայի յուրաքանչյուր բնակիչ տարեկան խմում է 151 լիտր գարեջուր։ Երկիրն այս ցուցանիշով առաջատար դիրք է զբաղեցնում և պաշտոնապես հանդիսանում է աշխարհի «գարեջրի մայրաքաղաքը»։

- Աշխարհում տարեկան խմում են ավելի քան 5 միլիարդ լիտր օղի. այն երկար տարիներ անընդմեջ եղել է ամենահայտնի ալկոհոլային խմիչքը:

600x400

- Աշխարհի ամենաթունդ գարեջուրը կոչվում է «Snake Venom» և եփում է շոտլանդական Brewmeister ընկերությունը։ Այս խմիչքի ուժը 67,5% է։

- Օհայո նահանգի (ԱՄՆ) օրենքների համաձայն՝ ձկնորսներին արգելվում է ձկներին օղի և ցանկացած այլ ոգելից խմիչք խմեցնել։

- Գիտականորեն ապացուցված է, որ լավ զարգացած մկաններով մարզված մարդիկ ավելի դանդաղ են հարբում, քան ոչ սպորտայինները։ Դա պայմանավորված է նրանով, որ զարգացած մկանային հյուսվածքներն ավելի ակտիվորեն են կլանում ալկոհոլը դեպի ուղեղ տանող ճանապարհին:

- Մատենադարանում պահվում է 13-րդ դարի ձեռագիր, որտեղ մանրամասն պատմվում է այն մասին, թե ինչպես թորման սարք պատրաստել։ Նշանակում է` միջնադարում մեզ մոտ արդեն գոյություն է ունեցել օղի պատրաստելու տեխնոլոգիա, Եվրոպայում այն հայտնվել է միայն 19-րդ դարում։

- Հետաքրքիր նորույթ են առաջարկել հայ մասնագետները։ Նրանց հավաստմամբ՝ վերջերս հայկական շուկայում հայտնված «Professor» ցորենի օղին օգտագործելուց հետո՝ բացառվում են բերանից եկող խմիչքի հոտը և առավոտյան գլխացավը։

Արտադրողների համոզմամբ՝ սա օղի է նաև կանանց համար, քանի որ արտադրվում է նորագույն տեխնոլոգիաներով ու մաքրման հատուկ մշակմամբ, ինչը թուլ է տալիս ստանալ առանց ավելորդ համերի թեթև օղի։

600x400

Դիտվել է 849 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քենդալ Ջենները բացահայտել է, թե ինչպես է հաղթահարում անհանգստությունը

22.09.2022
26-ամյա հայտնի սուպերմոդել Քենդալ Ջենները Instagram-ում հրապարակել է կիրառական խորհուրդներ, որոնք նրան օգնում են հաղթահարել անհանգստությունը:

Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանն ապահովեց չեմպիոնի տիտղոսը

14.09.2022
Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Կենդանակերպի ամենահամարձակ նշանները

13.09.2022
Վախը արգելակ է զարգացման համար, և գաղտնիք չէ, որ խիզախ մարդիկ են հասնում մեծ բարձունքների: Նրանք գնում են ցանկացած ծայրահեղության՝ ճակատագրից վերցնելով այն, ինչն իրավամբ իրենցն է։

Խամյակին համբուրելը վտանգավոր է

30.08.2022
Անգամ եթե շատ եք սիրում ձեր տնային խամյակին (գերմանամուկ) կամ ծովախոզուկին, խուսափեք նրանց դնչիկը համբուրելուց: Դա կարող է հանգեցնել թոքերի բորբոքման, անգամ մինինգիտի:

«Միսիս Ռուսաստան - 2022». բազմազավակ մայր և գործարար Նինա Բաննայա

03.08.2022
40-ամյա մոսկվացի Նինա Բաննայան ամուսնացած է, երեք երեխայի մայր է՝ 16, 15 և 11 տարեկան, ունի միջազգային հյուրանոցային բիզնես։

Ինչ տեսք ունեն Ջիջի և Բելլա Հադիդները՝ ամբողջովին ճաղատ գլուխներով. մեկը մյուսից անսովոր

05.07.2022
Ինչի՞ ասես, որ չեն գնա դիզայներներն՝ իրենց ցուցադրությունը հիշարժան դարձնելու համար: Մարկ Ջեյքոբսն, օրինակ, Հադիդ սուպերմոդել քույրերին ամբողջովին զրկել է մազերից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.09.2022
Դիտվել է 1250 անգամ
01.10.2022
Դիտվել է 725 անգամ
30.09.2022
Դիտվել է 313 անգամ
28.09.2022
Դիտվել է 307 անգամ
27.09.2022
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster