Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Lավագույն տնային տնտեսուհիները՝ ըստ կենդանակերպի նշանի

22.04.2022

Աստղագուշակները վստահ են, որ կենդանակերպի նշանն ամբողջությամբ որոշում է մարդու բնավորությունը և նույնիսկ ճակատագիրը։

Նրանք նաև վստահ են, որ նշանն ազդում է տնային տնտեսությունում մեր վարքագծի վրա։ Իհարկե, կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչ կարողանում է տանը հարմարավետություն և բարեկեցություն ստեղծել։ Այնուամենայնիվ, ոչ բոլորս ունենք այս տաղանդը: Ո՞վ է իդեալական տնային տնտեսուհին ըստ աստղագուշակի։

Կատարյալ տնային տանտիրուհին

Լավ է, որ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում։ Այժմ կնոջ հաջողությունը չի չափվում նրանով, թե որքան մաքուր է նրա տունը: Մենք հնարավորություն ունենք ինքներս մեզ իրացնելու այն ոլորտներում, որոնք մեզ դուր են գալիս։ Սա հիասքանչ է, քանի որ շատերը պարզապես տանել չեն կարողանում տնային գործերն ու դրանց հետ կապված ամեն ինչ։ Աստղագուշակները վստահ են, որ դրանք ամենից հաճախ կենդանակերպի որոշ նշաններին են բնորոշ։

Օրինակ՝ նրանք համոզված են, որ տնային գործերը բոլորովին ուրախություն չեն պատճառում Երկվորյակներին, Ջրհոսներին ու Խոյերին։ Կենդանակերպի այս նշանները կարող են տնօրինել տունը, ճաշ պատրաստել և հոգ տանել ընտանիքի մասին, բայց նրանք իրենց շատ ավելի լավ են զգում այլ ոլորտում: Նրանք հակված են հանձնարարել իրենց պարտականությունները և, ինչպես ոչ ոք, գիտեն, թե ինչպես դրդել ընտանիքի անդամներին իրենց փոխարեն տհաճ բաներն անել:

Բացի այդ, փորձագետները նշել են կենդանակերպի երեք նշան, որոնք խելամտորեն կառավարվում են տնային գործերը։ Իսկ վարկանիշային ցուցակը սկսենք երրորդ տեղից։

3. Ցուլ

600x400

Կատարյալ տնային տնտեսուհիների լավագույն եռյակը բացվում է աշխատասեր Ցուլերի կողմից։ Նրանք սիրում են կազմակերպել, մաքուրություն պահպանել և նոր բաղադրատոմսեր հորինել: Այնուամենայնիվ, կենցաղային գործերի հանդեպ այս եռանդը պահպանելու համար Ցուլերին ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խրախուսել ժամանակակից գաջեթներով։ Կենդանակերպի այս նշանի կանայք սիրում են այն տեխնիկան, որն օգնում է տնօրինել տնային տնտեսությունը։

2. Խեցգետին

Ցուցակի հաջորդ նշանը Խեցգետինն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե տարված են տան հարմարավետությամբ։ Նրանք սիրում են ընտանիքին ուրախացնել համեղ ուտելիքներով։ Բոլոր այն կանայք, ովքեր առավոտից հոգ են տանում, թե ինչ համեղ բան պետք է պատրաստեն վաղվա համար, ամենայն հավանականությամբ, ծնվել են Խեցգետնի նշանի տակ։ Նրանք սիրում են ինչպես ուտելիքներ պատրաստել, այնպես էլ՝ հյուրեր ընդունել և հյուրասիրել տնական ուտեստներով:

1. Առյուծ․ կատարյալ տնային տնտեսուհին

600x400

Այս պատվավոր կոչումն իրավամբ պատկանում է Առյուծներին։ Իրենց խառնվածքի և անզուսպ էներգիայի շնորհիվ նրանք կարողանում են սարեր շրջել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարձր չափանիշներ ունեն, և նրանց տունը պետք է համապատասխանի դրանց։

Նրանց տունը շողշողացող մաքուր է, իսկ ուտելիքը արժանի է «Օսկարի»: Նրանք այնքան էլ չեն սիրում ընդունել անծանոթ մարդկանց, բայց տան համար պատրաստ են ամեն ինչի։ Եթե ձեզ ընթրիքի հրավիրի Առյուծը, վստահ եղեք, որ տպավորված կլինեք։

Աստղաբանները համոզված են, որ սա իրական ճշմարտություն է։ Իսկապես, մենք տեսնում ենք, որ փաստերից շատերը ճշմարիտ են: Բայց նաև նշում են, որ կենդանակերպի նշանը 100%-ով չի բնորոշում մարդուն։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի լավագույնս դրսևորվելու ցանկացած ոլորտում: Ամեն ինչ ձեր ձեռքերում է, կախված է միայն ձեր ցանկությունից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1806 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 630 անգամ
26.03.2024
Դիտվել է 186 անգամ
28.03.2024
Դիտվել է 149 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster