Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Գունավոր զուգագուլպաներ՝ նոր թրենդ 2022-ի գարնան համար

15.03.2022

Նորաձևության ցանկացած սեզոնում հայտնվում է որոշակի նորություն, որը շատերին է դուր գալիս. 2022 թվականի գարնանային թրենդ դառնում են գունավոր զուգագուլպաները։

Եթե ստույգ, ապա դրանք ավելի վաղ սկսեցին հայտնվել համաշխարհային պոդիումներում, բայց այսօր է, որ գունավոր զուգագուլպաները դառնում են շատ նորաձև և տպավորիչ լուքերի անփոխարինելի մասը։

Այսօր նորաձեւ գունավոր զուգագուլպաներ համարձակորեն հագնում են էքստրավագանտ կանայք, ովքեր ցանկանում են շլացուցիչ տեսք ունենալ։ Պայծառ, հիշվող և խաղային տրամադրությամբ՝ դրանք գունագեղ շեշտադրումներ են հաղորդում ցանկացած հագուստի և, անկասկած, օգնում գրավել ուրիշների ուշադրությունը: Գունագեղ հանդերձանքը՝ զուգորդված շլացուցիչ ժպիտով, աշխարհին կպատմի ձեր լավատեսության մասին և, հավանաբար, կօգնի ուրախացնել անցորդներին:

Ինչ զուգագուլպաներ են թրենդային 2022 թվականին

Նույնիսկ ամենաառաջադեմ դիզայներները չեն կարողանա ձեզ պատասխանել այն հարցին, թե ո՞ր գույնն է այժմ նորաձև։ Յուրաքանչյուր ոճաբան ու մոդելավորող ձեզ կտա մոտ մեկ տասնյակ տարբեր երանգներ, ինչը վկայում է ժամանակակից միտումների բազմազանության մասին: Սա իր դրական կողմն ունի՝ յուրաքանչյուրը կարող է ընտրել իր տեսականին:

600x400

Վառ երևալու համար ձեզ հարկավոր կլինի հետևյալ երանգներից մի քանիսը կամ առնվազն մեկը.

Կապույտ,
Ակվամարին,
Մանուշակագույն,
Դեղին,
Նարնջագույն,
Զմրուխտ,
Վարդագույն,
Բալի գույն,
Մանանեի գույն։

Իսկ ստանդարտ բեժին կամ մարմնագույնին նորաձեւության ներկայիս դիրիժորները հակված չեն: Միակ բացառությունը խիստ դրես-կոդն է։

Գունավոր զուգագուլպաներով հանդերձանք ստեղծելու համար պետք է ուշադիր դիտարկել ամբողջ կերպարը՝ ընդհուպ մինչև ամենափոքր մանրամասնությունը: Շատ դեպքերում դրանք կարևոր դեր են խաղում: Դուք կարող եք համատեղել ինչպես հակապատկեր իրերը, այնպես էլ ավելի հանգիստ գույների տարրերը (օրինակ, շագանակագույն երանգներ): Առաջին տարբերակում դուք անպայման կստանաք տպավորիչ գունագեղ կերպար, իսկ երկրորդում՝ նկատելի շեշտադրմամբ հետաքրքիր տեսք։

600x400

Ինչպե՞ս և ինչի հետ է նորաձև կրել գունավոր զուգագուլպաները 2022 թվականին։ 18 տարեկանից բարձր որոշ աղջիկների մոտ, ամենայն հավանականությամբ, հարց է ծագում՝ արդյոք ես նման հագուստով ծիծաղելի տեսք չե՞մ ունենա։ Միանշանակ ոչ, եթե ոտքից գլուխ ճիշտ կազմեք ձեր կերպարը։ Այժմ կներկայացնենք մի քանի հետաքրքիր և գեղեցիկ կերպարներ, որոնք ձեզ կօգնենք 2022 թվականին հարիր նորաձև համադրություններ ստանալ։

Վառ նարնջագույն-դեղին հանդերձանք

600x400

Նարնջագույն զուգագուլպա + կարճ վերարկու

600x400

Մուգ վանդակ + կեռասի գույն

600x400

Կանաչն այժմ նորաձև է

 600x400

Կերպար՝ էքստրավագանդ և տպավորիչ

600x400

Կապույտ + բալ

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1627 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Հագուստի 4 պրինտ, որոնք թրենդային կլինեն 2024 թվականին

14.02.2024
«Կենդանական» գույներից մինչև Լեդի Դիի սիրելի նախշը: Ներկայացնում ենք այն հիմնական միտումները, որոնք դիզայներներն առաջարկել են Նորաձևության շաբաթներում։

Մեգան Ֆոքսի ոճով. նորաձև են դաջվածքներով եղունգները

12.01.2024
Երբ ցանկանում եք դաջվածք անել, բայց չեք ուզում դիմանալ ցավին կամ ներկել ձեր մարմինը, կարող եք համապատասխան մատնահարդարում անել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 610 անգամ
22.03.2024
Դիտվել է 267 անգամ
26.03.2024
Դիտվել է 174 անգամ
28.03.2024
Դիտվել է 130 անգամ
27.03.2024
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster