Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես սովորել սիրել ինքդ քեզ․ ինքնագնահատականը բարձրացնելու արդյունավետ եղանակներ

25.02.2022

Աշխարհում չկա երկու նույնական մարդ, ինչը մեզնից յուրաքանչյուրին առանձնահատուկ է դարձնում։ Մենք ձգտում ենք արժանանալ ուրիշների սիրուն, բայց երբեմն մոռանում ենք, որ նախ պետք է սիրենք ինքներս մեզ:

Ստորև կներկայացնենք ամենօրյա պարզ եղանակներ, որոնք կօգնեն բարձրացնել ինքնագնահատականը և կսովորեցնեն գնահատել ինքներդ ձեզ:

Այսպիսով, լավություն արեք ինքներդ ձեզ, խորը շունչ քաշեք, մի փոքր գրկեք ինքներդ ձեզ և սկսեք զբաղվել հետևյալով...

- Ամեն առավոտ հաճոյախոսություններ արա ինքդ քեզ:

- Ճիշտ սնվիր։ Կեր առավելապես առողջ սնունդ, ինչից քեզ ավելի լավ կզգաս:

- Հիացիր ինքդ քեզնով: Հաճախ նայիր հայելու մեջ՝ նշելով քո ուժեղ կողմերը։

- Քեզ մի թերագնահատի։ Մարդիկ հաճախ մտածում են, որ իրենք ավելի վատն են, քան իրականում կան: Մի կողմ թող կասկածները և պարզապես արա այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում։

- Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր սիրում ու գնահատում են իրենց:

- Դադարիր քեզ համեմատել ուրիշների հետ։ Մոլորակի վրա նույնական մարդիկ չկան, ուստի անիմաստ է փորձել ինչ-որ մեկից հետ չմնալ։ Միակ մարդը, ում հետ դու պետք է համեմատես քեզ՝ ինքդ ես:

- Վերջ տուր բոլոր թունավոր հարաբերություններին: Յուրաքանչյուր ոք, ով ստիպում է քեզ անվստահ զգալ, արժանի չէ լինել քո կյանքի մի մասը:

- Ուրախացիր հաղթանակներով, նույնիսկ՝ ամենափոքրով:

- Մի վախեցիր դուրս գալ քո հարմարավետության գոտուց և նոր բաներ փորձիր: Ամեն անգամ, երբ հասնես նոր նպատակների, քեզ ուժեղ և ամեն ինչի ընդունակ կզգաս։

- Ընդունի և սիրի այն, ինչը քեզ տարբերում է մյուսներից: Այդ հատկությունները քեզ առանձնահատուկ են դարձնում:

- Գեղեցկությունը չափանիշներ չունի։ Դադարիր նայել Instagram-ի բլոգերներին և թոփ մոդելներին: Կյանքում այս աղջիկները նույնպես ունեն թերություններ. դիմահարդարումը, ճիշտ անկյունը, լույսը և մի փոքր ֆոտոշոփն օգնում են նրանց կատարյալ տեսք ունենալ լուսանկարում:

- Խորը շունչ քաշիր, հանգստացիր և պարզապես մի որոշ ժամանակ անջատիր քո մտքերը: Երբեմն լավ է ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ:

- Մի վախեցիր քո ցանկություններից, նույնիսկ, եթե դրանք անհնարին են թվում: Եթե ձախողվես, ավելի լավ կզգաս՝ իմանալով, որ արել ես առավելագույնը:

- Եղիր համբերատար և համառ միաժամանակ: Պետք չէ խուճապի մատնվել, երբ ինչ-որ բան չի ստացվում, բայց պետք չէ նաև հանձնվել։

600x400

- Ուրախացրու քեզ հաճելի մանրուքներով։

- Ուրիշներին վերաբերվիր սիրով և հարգանքով: Այդ դեպքում քեզ ևս համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի:

- Մտածիր, թե ինչի համար կարող ես երախտապարտ լինել կյանքում, և ամեն օր հիշեցրու քեզ այդ մասին։

- Դժվար պահերին մի վախեցիր օգնություն խնդրել սիրելիներից: Պետք չէ միայնակ գլուխ հանել խնդիրներից։

- Սովորիր ասել ոչ: Մերժումը քեզ վատ մարդ չի դարձնում, բայց պետք չէ ինչ-որ բան անել՝ զոհաբերելով քո սեփական շահերը:

- Ներիր քեզ ամեն ինչի համար։ Դադարի ինքդ քեզ մեղադրել անցյալի սխալների համար. մեր կայացրած յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ փորձ է բերում: Այն ամենը, ինչ տեղի է ունեում մեզ հետ, իզուր չէ։

- Քո մտքերը գրառիր օրագրում կամ պարզապես թղթի վրա: Կարող ես գրել այն, ինչը քեզ անհանգստացնում է, ապա այրել: Սա կօգնի ձերբազատվել ներսում կուտակված բացասականից։ Հիանալի տարբերակ է օրագիր պահելը և ամեն օր դրա մեջ գրել այն բոլոր լավ բաները, որոնք կատարվել են օրվա ընթացքում:

- Մենակ մնա ինքդ քեզ հետ։ Մի կողմ դիր գաջեթները, վերցրու մի բաժակ անուշաբույր թեյ, հանգիստ նստի և պարզապես մտածիր: Սա կօգնի թեթևանալ անհանգստություններից, հանգստանալ:

- Ուրիշներից խրախուսանք մի սպասիր։ Առաջին հերթին ջանք թափիր ինքդ քեզ համար:

- Իրատես եղիր: Կյանքը բաղկացած է սպիտակից և սևից, և մոլորակի վրա չկա մի մարդ, որը երջանիկ է օրը 24 ժամ։ Յուրաքանչյուր ոք ունի դժվար ժամանակաշրջաններ, և ամեն մեկն ունի սխալվելու իրավունք։ Թույլ տուր քեզ մարդ լինել և մի նախատիր ամենաչնչին սխալ հաշվարկի համար։

- Ստեղծարար եղիր՝ դա ինքնադրսևորվելու հիանալի միջոց է: Երգիր, նկարիր, պարիր, պատրաստիր ուլունքներով զարդեր․ գլխավորն այն է, որ դա քեզ հաճույք է պատճառի:

- Մի կողմ թող անցյալի վերքերը՝ որքան էլ որ դժվար եղած լինի այն ամենը, ինչը տեղի է ունեցել նախկինում։ Կյանքը վայելելու համար հարկավոր է դադարել հետ նայել և շարունակել առաջ շարժվել:

- Գտիր քո երջանիկ տեղը: Այնտեղ գնա ամեն անգամ, երբ վատ ես զգում, կամ մտովի պատկերացրու, որ այնտեղ ես: Սա կօգնի հանգստանալ և ավելի արագ ազատվել բարդ իրավիճակից:

- Սովորիր լսել ու հասկանալ ինքդ քեզ: Խոսիր ինքներդ քեզ հետ, որպեսզի ավելի ըմբռնես սեփական ցանկություններդ:

- Զվարճացիր։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1899 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 344 անգամ
17.04.2024
Դիտվել է 264 անգամ
18.04.2024
Դիտվել է 200 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 53 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster