Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Գեղեցիկ, թե՞ վախեցնող թիվ: Ինչ է նշանակում 2022 թվականը թվագիտության մեջ

29.12.2021

Անսովոր «հրեշտակի թիվ», որի նշանաբանի ներքո կանցնի ամբողջ տարին։

Համառոտ պարզաբանում. թվագիտությունը համոզմունքների համակարգ է, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ 1-ից 9 թվերն ունեն հոգևոր և խորհրդանշական նշանակություն: Հասկանալու համար, թե ինչ է մեզ խոստանում գալիք տարին, կարևոր է հաշվարկել «տարվա համընդհանուր թիվը»՝ սա այն բոլոր թվերի հանրագումարն է, որից բաղկացած է 2022-ը: Դա է լինելու ընդհանուր էներգետիկ ֆոնը ու տարվա առաջնորդողը։

2022։ 2 + 0 + 2 + 2 = 6: Սա նշանակում է, որ մենք 2022 թվական մուտք ենք գործում ՝ որպես մեր ուղենիշ ունենալով կախարդական վեց թիվը: Եվ հավատացեք, սա հիանալի նորություն է: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականը գլխավորում էր հինգը, որը մեզ հավասարակշռությունից հանում էր և անընդհատ հիասթափեցնում, դա նման էր նրան, որ գլուխով հարվածում էինք պատին։ 2021 թվականը տարօրինակ էր, խառնաշփոթ, անորոշ։

Այն էներգիան, որը մեզ տալիս է վեց թիվը, ճիշտ հակառակն է։ Սա առաջին հերթին բարություն է և կայունություն։ Ձեռք բերելով որոշակի իմաստություն և պատրաստակամություն՝ պետք է օգտագործել այդ գիտելիքներն առաջ շարժվելու համար:

Վեցը թվագիտության մեջ հաճախ դիտվում է նաև որպես ծնողական խորհրդանիշ և կապված է հոգատարության ու կարեկցանքի հետ այն պահերին, երբ մենք դրա կարիքն ունենք: Բայց, ինչպես և ցանկացած ծնող, այն կարող է կոշտ լինել, երբ դա անհրաժեշտ լինի: «6»-ը կողմնորոշում է դեպի ընտանիքը, ուստի ամբողջ տարվա ընթացքում մենք ցանկություն կզգանք ավելի հաճախ հանդիպել հարազատների հետ, որոնց հնարավոր է, երկար ժամանակ չենք տեսել համաճարակի պատճառով։

Ավելի հաճախ զանգահարեք ձեր մտերիմներին և որակյալ ժամանակ անցկացրեք միմյանց հետ: Շատերը, հավանաբար, ընտանիք կկազմեն, լուրջ կամ երկար հարաբերություններից հետո կմտածեն ամուսնության մասին: Բայց նույնիսկ, եթե ձեր ամենագլխավոր ընկերությունը 2022 թվականին ավարտվի բաժանումով, դա պարզապես նշանակում է, որ այդ կապը ի սկզբանե բավականաչափ արժանի չէր շարունակվելու:

Այսպիսով, 2022 համընդհանուր թիվն իր մեջ կրում է չափազանց դրական ալիքներ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկուսի մասին, որը կրկնվում է երեք անգամ։ Հենց կրկնվող թվերն են, որ ինչ կոչվում են «հրեշտակ թիվ», իսկ 2022 թվականին դրանք երեքն են։

Թվագիտության մեջ երկուսը հավասարակշռության նշանն է, խաղաղարարը: Այն փոխզիջման և ընդհանուր լեզու գտնելու թիվն է։ Այս տարին կարող է դառնալ համախմբող, ինչը մխիթարական է, քանի որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ հարցերում բավականին տարամիտված ենք: 2022 թվականը ոչ թե «ես»-ի, այլ «մենք»-ի տարի է։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի լեդիներ։

LADYNEWS.am

Դիտվել է 1813 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 641 անգամ
26.03.2024
Դիտվել է 198 անգամ
28.03.2024
Դիտվել է 158 անգամ
27.03.2024
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster