Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 15-21-ը 2021 թ

15.11.2021

Նոյեմբերի 15-18-ն աճող լուսին է: Այժմ հիանալի ժամանակ է ցանկացած տեսակի նախաձեռնության, հատկապես՝ ստեղծագործական աշխատանքի և եկամտի նոր աղբյուրներ փնտրելու համար:

Նոյեմբերի 19-ին լիալուսին է։ Այս օրն ավելի լավ է նպատակադրված դադար տալ։ Հանգստացեք և երիտասարդացեք: Լիալուսնին գրեթե միշտ դժվար ժամանակ է: Եթե այդ օրը գերլարվեք, կարող եք մեծ էներգիա կորցնել:

Նոյեմբերի 20-ին և 21-ին նվազող լուսին է: Մի զարմացեք, եթե այս օրերին տեղի ունենան իրադարձություններ, որոնց մասին նույնիսկ չէիք էլ կարող մտածել։ Դրանք կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Խոյ

Հանգամանքները հիմա ձեր օգտին չեն դասավորվի։ Ծրագրերը չեն իրականանա։ Այդ առնչությամբ տխրելու փոխարեն կենտրոնացեք նոր նպատակների վրա։ Այժմ ավելի հանդուրժող եղեք սիրելիների նկատմամբ։ Ավելի քիչ վիճեք և վիրավորական խոսքեր մի՛ հնչեցրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Ցուլ

Անձնական հարցերը վերջապես կլուծվեն։ Հավանաբար զուգընկերը կխոստովանի իր զգացմունքները և ձեզնից կակնկալի փոխադարձ քայլ։ Մյուս կողմից աշխատանքի վայրում լարվածություն կզգացվի։ Առաջին քայլը դուք արեք, որպեսզի չփչացնեք ձեր հարաբերությունները գործընկերների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Երկվորյակ

Ձեզ կարող է թվալ, թե բոլորը ձեր դեմ են։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Եզրակացություններ անելու համար պետք է մենակ մնալ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ այժմ կարող են մրսածություն ունենալ։ Ուշադիր եղեք ախտանիշների նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Խեցգետին

Միակ խնդիրները, որոնք կարող եք հիմա ունենալ, կենցաղային են։ Մնացյալ պարագաներում ձեզ կարելի է անվանել բացարձակ երջանիկ մարդ։ Աշխատավայրում ղեկավարը ձեր առջև նոր մարտահրավերներ կդնի։ Մի վախեցեք դրանցից, նույնիսկ, եթե սկզբում ձեզ անիրագործելի թվան։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Առյուծ

Ժամանակն է մի փոքր հանգստանալու։ Փորձեք ամեն ինչ դնել ուրիշների ուսերին և ինքներդ ժամանակ հատկացրեք հանգստին: Իդեալական շրջան է կարճատև ճանապարհորդությունների և քաղաքից դուրս ուղևորությունների համար: Ամառանոցում այժմ կարող եք միայն հանգստանալ: Այս օրերին ցանկացած ֆիզիկական աշխատանք անընդունելի է։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կույս

Նոյեմբերի 19-ին ձեզ դժվար օր է սպասվում։ Փորձեք այն անցկացնել տանը։ Եթե դուք արժանապատվորեն անցնեք այդ փորձությունը, ապա ձեզ սպասվում է հաջող շրջան։ Հանգստյան օրերն անցկացրեք ընտանեկան շրջապատում: Հնարավոր են թեթև կոսմետիկ վերանորոգումներ և վերադասավորումներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կշեռք

Ակնկալվում են շատ հոգսեր ու անախորժություններ։ Խելամտորեն բաշխեք ռեսուրսները և որոշեք առաջնահերթությունները, որպեսզի կարողանաք գործերն ավարտին հասցնել: Զգուշություն ցուցաբերեք ֆինանսական հարցերում։ Ձեզ կարող են խաբել, եթե ժամանակին չդիմեք մասնագետներին։ Ժամանակահատվածը նպատակահարմար է խնայողությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Կարիճ

Պատրաստվեք հայտնվել ուշադրության կենտրոնում։ Նոյեմբերի 20-ին և 21-ին ձեզ կարող են նվերներ տալ, անսպասելի անակնկալներ մատուցել։ Ամեն ինչ ժպիտով ընդունեք։ Ավելի լավ է հիմա ոչ մի նոր բան չսկսել։ Իսկ եթե կիսատ գործեր կան, շտապ ավարտին հասցրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Աղեղնավոր

Հնարավոր է, որ այս շաբաթ ստիպված լինեք անցնել սիրելիի դավաճանության միջով: Մի շտապեք եզրակացություններ անել: Հին վերքերը կարող են վատթարանալ: Բայց գումարային առումով ամեն ինչ լավ կլինի՝ ֆինանսական մուտքեր են սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Այծեղջյուր

Ցանկացած գաղափար, որն այժմ այցելում է ձեզ, հիանալի կլինի: Այնպես որ՝ գրիչն ու թուղթը պատրաստ պահեք: Երեխաները շատ հոգսեր կառաջադրեն, բայց նաև ուրախ պահեր կպարգևեն։ Տնային տնտեսուհիներն այժմ կարող են զբաղվել տան գործերով, ձեռքի աշխատանքներով և խոհարարությամբ: Ամեն ինչ հրաշալի կստացվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը. Ջրհոս

Հմայքն ու ընկերասիրությունն այժմ կօգնեն ձեզ լուծել միանգամից մի քանի կարևոր հարց։ Նոյեմբերի 21-ին ձեզ կարող է նշանակալից հանդիպում սպասել։ Պատրաստվեք դրան։ Այն Ջրհոսները, ովքեր երկար ժամանակ ամուսնացած են, կարող են դժվարություններ ունենալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 15-21-ը․ Ձկներ

Վերանայեք ընտանեկան բյուջեն. վերջին ժամանակներս փողը մատների արանքով հոսում է։ Տարբեր հայացքների պատճառով կարող է կոնֆլիկտ առաջանալ ամուսնու հետ։ Եղեք ավելի իմաստուն... Հիանալի ժամանակ է մարզվելու, հատկապես սրտին միտված վարժությունների համար: Մի խղճացեք ինքներդ ձեզ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 1976 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022
Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022
Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022
Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022
Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8624 անգամ
09.08.2022
Դիտվել է 641 անգամ
11.08.2022
Դիտվել է 396 անգամ
10.08.2022
Դիտվել է 372 անգամ
12.08.2022
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster