Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 8-14-ը 2021 թ

08.11.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Խոյ

Ձգվեք, սահմանեք բարձր չափանիշներ, աշխատեք առանց հանգստի և փորձեք գրկել անսահմանությունը: Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք առաջընթաց արձանագրել գրեթե ցանկացած ոլորտում (այն մասնագիտություններում, որոնք պահանջում են ֆիզիկական աշխատանք): Ստացված արդյունքներով լիովին գոհ չեք լինի (քանի որ չափից դուրս ինքնաքննադատ եք և ավելին եք սպասում), բայց, հավատացեք, դրանք ավելի քան բավարար են երկար ժամանակ, առնվազն՝ մինչև Ամանոր չաշխատելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Ցուլ

Ցուլերի համար սա շատ տարօրինակ, առեղծվածային շաբաթ է. ձեզ կհետապնդի «ճոճանակային» վիճակը. նույն օրը դուք կստանաք բոլորովին հակադիր տեղեկություններ, ձեզ «հակասական» կզգաք՝ առավոտյան վեր կկենաք «սխալ ոտքի վրա», իսկ երեկոյան կլինեք աշխարհի ամենաերջանիկ մարդը: Միակ բանը, որ կարելի է հստակ ասել՝ հիմա չեք կարող պլաններ կազմել, քանի որ դրանք օրվա ընթացքում բազմիցս կփոխվեն, և, ի վերջո, չեք կարողանա ներդաշնակության հասնել, քանի որ տատանումների չափազանց մեծ ամպլիտուդ կլինի։ Այս շրջանում հաջողակ կլինեն Ցուլ-ֆինանսիստներն ու առևտրականները, ովքեր շեշտը դնում են արժույթների, բաժնետոմսերի և պարտատոմսերի փոխարժեքի տատանումների վրա․ այս կատեգորիայի մարդկանց բախտը կբերի շաբաթվա ընթացքում մի քանի անգամ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Երկվորյակ

Այս շաբաթ դուք շատ ուժեղ ու եռանդուն եք, ինչը նաև վտանգ կարող է պարունակել։ Այժմ դուք մի ամբողջ էլեկտրակայանի հզորություն ունեք, և, հնարավոր է, ցանկանաեք խոսքով կամ գործով ազդել այլ մարդկանց վրա: Շրջապատողները ձեզ ճիշտ չեն ընկալի և կցանկանան դիմադրել ձեր առաջարկներին, հայտարարություններին, պարտադրանքին։ Ուստի ուրիշներին ուղղված ագրեսիվ էներգիան կարող է ձեզ վերադառնալ կապտուկների և հարվածների տեսքով։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Խեցգետին

Այս շաբաթ դուք հեշտությամբ կարող եք ընկնել դեպրեսիայի մեջ՝ ինչ-որ ինտրիգների, խաբեության կամ բամբասանքների պատճառով: Ամենայն հավանականությամբ, հիասթափությունը սիրելիներից և շրջապատող իրականությունից (շաբաթվա սկզբին) կազդի ձեր արտադրողականության անկման վրա: Դուք կհասկանաք, որ ժամանակի կորուստ եք արձանագրել և խիստ անհրաժեշտ է, որ հանգստյան օրերին վերականգնվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Առյուծ

Ձեզ համար սա շատ հանգիստ և կառուցողական ժամանակ է, գլխավորը չշտապելն է և բավարարվել ձեր ունեցածով ու չձգտել ստանալ այն, ինչ ցանկանում եք։ «Խելոքը սարը չի բարձրանա, խելոքը սարը կշրջանցի», «շտապես՝ մարդկանց կծիծաղացնեք», «յոթ անգամ չափիր՝ մեկ անգամ կտրիր»։ Մի փորձեք լինել առաջինը, մի փորձեք վազանցել բոլորին. հիմա ձեզ համար գլխավորը զվարճանալն է և ամեն ինչ անել հանգիստ ու հաշվարկված: Սա բարենպաստ ժամանակ է հոգևոր գործունեության և «կենցաղային վերլուծության» համար՝ հնություններ, զգեստապահարան, ճամպրուկներ և հնոտիք: Այնտեղ դուք կգտնեք ինչ-որ առանձնահատուկ բան՝ կախարդական լամպ, որից կհայտնվի ջին և կկատարի ձեր բոլոր ցանկությունները, օրինակ՝ բոլորից առաջ անցնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Կույս

Հենց այս ժամանակահատվածում կարող եք օգտվել ձեզ ընձեռված հնարավորություններից, ստեղծել նոր կառույցվածքներ, «կազմակերպել» ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին։ Այժմ ստիպված կլինեք մի շարք պարտավորություններ ստանձնել, իսկ չորեքշաբթի կարող եք բարձր պաշտոն զբաղեցնել: Հանգստյան օրերը խոստանում են ավելի անամպ լինել, հավանական են սխալներ ուրիշներին հասկանալու հարցում: Կատարեք ձեր խոստումները, մի ուշացեք գործնական հանդիպումներից, և երջանկության աստղերը կժպտան ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Կշեռք

Ձեր նշանի համար սա ճանապարհորդությունների, գործուղումների, օդանավակայանում կամ երկաթուղային կայարանում հանդիպումների շաբաթ է: Եթե դուք ինքներդ չեք մեկնում, ուրեմն ինչ-որ մեկին կճանապարհեք կամ կդիմավորեք։ Այս ընթացքում հաջողությամբ կպսակվեն սովորողներ հավաքագրելու և դասավանդմանն ուղղված բոլոր ջանքերը: Կրթեք երիտասարդ սերնդին և ինքներդ էլ սովորեք ուրիշների սխալներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Կարիճ

Ձեր ընտանիքի անդամները ցանկացած առիթով բուռն կրքերի պատճառ կդառնան: Կոնֆլիկտի պատճառ կարող է լինել ցանկացած բան. ի՞նչ հաղորդում դիտել հեռուստացույցով, չարդուկված հագուստը, չփայլեցված կոշիկները, ամեն մի մանրուք կարող է ձեզ հավասարակշռությունից հանել և մի քանի օր տևող կատաղի վեճ առաջացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Աղեղնավոր

Այժմ ձեր նշանի համար ձևավորվում է մոլորակների շատ անսովոր և հետաքրքիր փոխադարձ դասավորություն, որը կարող է ձեզ ծանոթություն պարգևել բարերարի, հովանավորի կամ ձեր տաղանդի երկրպագուի հետ: Այս շրջանում կապերն ու դրանք օգտագործելու ունակությունը հատկապես կկարևորվեն: Դուք կարող եք դուրս գալ ցանկացած իրավիճակից՝ ձեռք բերելով ավելի ու ավելի շատ նոր ծանոթներ և ձեր բիզնեսում ներգրավելով մարդկանց ավելի մեծ շրջանակ՝ հեռավոր հարազատներից մինչև ձեր ծանոթների ծանոթներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ ձեզ կուղեկցեն սերը, ազատությունն ու հանգստությունը։ Շլացրե՛ք մտերիմ ընկերներին և առավել ևս՝ թշնամիներին ձեր վեհ զգացմունքներով, նոր հանդերձանքով՝ անսովոր գունային սխեմաներով, նոր բույրերով և նոր սանրվածքով: Այս շաբաթ ձեր խնդիրն է ունենալ սովորականից տարբերվող տեսք և վարք, պայքարել սեփական կարծրատիպերի դեմ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը. Ջրհոս

Հիանալի շաբաթ է ձեզ համար կարիերայի առումով. նշանի յուրաքանչյուր ներկայացուցիչ բարենպաստ օրերին հնարավորություն կունենա առաջ անցնել, «միավորներ վաստակել», վազանցել մրցակիցներին։ Դուք կցուցաբերեք մեծ արդյունավետություն և աչքի ընկնելու ցանկություն։ Նույնիսկ մոռանալով ջերմության, քնի պակասի, ընտանի կենդանիների կամ ծնողների հետ կապված խնդիրների մասին, հեշտությամբ կկարողանաք հաջողության հասնել աշխատանքում: Եվ որքան քիչ ազատ ժամանակ ունենաք, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն միշտ և ամեն ինչում։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 8-14-ը․ Ձկներ

Հնարավորություն կա լուծելու հնուց եկած խնդիրները։ Ավելի շատ շփվեք և մի հրաժարվեք ընկերների ու գործընկերների օգնությունից․ այդ դեպքում շաբաթվա վերջին օրերին ձեզ սպասվում է կարիերայի թռիչք և հաճելի իրադարձություններ անձնական կյանքում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2134 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022
Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022
Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022
Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022
Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8623 անգամ
09.08.2022
Դիտվել է 641 անգամ
11.08.2022
Դիտվել է 396 անգամ
10.08.2022
Դիտվել է 372 անգամ
12.08.2022
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster