Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ տեսք ունի plus-size մոդելը, որը չի կաշկանդվում հանրությանը ներկայանալ առանց ներքնազգեստի

06.11.2021

33-ամյա Ֆելիսիթի Հեյվորդը մշտապես հետաքրքրություն է արթնացնում իր անձի նկատմամբ՝ կա՛մ ամպագոռգոռ հայտարարություններով, կա՛մ կիսամերկ կերպարներով։

Ֆելիսիթի Հեյվորդը մանկուց չափերով տարբերվել է իր հասակակիցներից։ Նա գրեթե չէր կարողանում համապատասխան հագուստ գտնել խանութներում, ուստի ձեռք է բերել հավանած իրերը և ձևափոխել դրանք իր համար:

17 տարեկանում նա ամբողջությամբ ընդունեց իր մարմինը և հաջող ծանոթության շնորհիվ (մոդելային գործակալության մենեջերը նրան նկատեց գիշերային ակումբում) սկսեց հայտնվել ամսագրերում և հագուստի կատալոգներում։ Ֆելիսիթին երբեք տեսախցիկը չի վախեցրել. նրա պապը լուսանկարիչ է եղել և հաճախ է լուսանկարել թոռնուհուն տնային ալբոմների համար:

600x400

600x400

Նրա ամենահաջող նախագծերից են Vogue ամսագիրում հայտնվելը և ASOS-ի և MAC-ի նկարահանումներին մասնակցելը: Մոդելն իր հայրենի Անգլիայում դարձել է ամենահայտնի plus-size աստղերից մեկը: Այժմ նրա քաշը 113 կգ է, հասակը՝ 172 սմ։

600x400

Բրիտանացին սիրում է վառ հանդերձանք ու մինի, իսկ դրանց տակ երբեմն ներքնազգեստ չի կրում, ինչն էլ ավելի է գրավում հասարակության ուշադրությունը։ Ֆելիսիթին ինքն էլ է նախաձեռնություն հանդես բերել նորաձեւության աշխարհում՝ տարբեր չափսի կանանց համար թողարկելուվ ներքնազգեստի իր հավաքածուն: Նա ցանկանում էր, որ յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունենա կրելու գեղեցիկ և հարմարավետ կրծկալներ և վարտիքներ։

600x400

600x400

600x400

«Դու պետք է ընդունես այն, ինչով քեզ պարգեւատրել է մայրդ։ Պատկերացրեք, որ ունեք հարազատից ժառանգած վզնոց, ինչ-որ արժեքավոր բան, բայց դրա գույնը կամ քարերը ձեզ դուր չեն գալիս։ Ի՞նչ եք անելու։ Կընդունե՞ք այն, թե՞ կթաքցնեք հեռավոր մի անկյունում: Կփոխե՞ք այն մեկ այլ իրի հետ, թե՞ կփորձել կրել ինչ-որ հարմար բանի հետ: Յուրաքանչյուրն ունի այս հարցերի իր պատասխանները, բայց երկարաժամկետ հեռանկարում, զգացմունքներից խուսափելը և դրանք փոխարինել փորձելը, ձեզ չեն օգնի ավելի վստահ և էմոցիոնալ կայուն զգալ», - ասել է Ֆելիսիթին Հեյվորդը I-D ամսագրին տված հարցազրույցում:

600x400

600x400

Այժմ 33-ամյա Ֆելիսիտն իրեն անվանում է «դրական մարմնի դեսպան». նա ոգևորիչ գրառումներ է կատարում սոցցանցերում, ներքնազգեստով նկարներ է ներբեռնում՝ առանց խմբագրելու ծալքերն ու ցելյուլիտը, իսկ 2018 թվականի նոյեմբերին մասնակցել է Victoria՝s Secret դեմ երթին։ Այդ ժամանակ Լոնդոնի փողոցներ դուրս եկավ տարբեր մաշկի գույներով, տարբեր քաշային կարգերով և հաշմանդամություն ունեցող 10 աղջիկ։ «Շքերթի» մասնակիցները նման կերպ ցանկանում էին հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտնի բրենդն ընդհանրապես չի արտացոլում գեղեցկության ժամանակակից հայեցակարգը։

600x400

Այս գործողությունը (ինչպես նաև բրենդի ստեղծողների նեղմտության դեմ բազմաթիվ հայտարարությունները), ի դեպ, իր ազդեցությունն ունեցավ. Victoria՝s Secret-ն, իսկապես, ցրեց մոդելների նախկին խումբը և հավաքագրեց նրանց, ովքեր աչքի են ընկնում ոչ թե իրենց արտաքինով, այլ ձեռքբերումներով:

600x400

600x400

«Ես ուզում եմ ասել նրանց, ովքեր դեմ են մարմնի դրականությանը. դուք բժիշկներ չեք, չգիտեք, թե ինչ դժվարությունների միջով են անցնում մյուսները, ինչպիսի գենետիկա և բժշկական պատմություն ունի յուրաքանչյուր մարդ։ Եթե մենք գրքի մասին չենք դատում կազմով, ապա ինչո՞ւ պետք է դատենք նրանց մասին, ովքեր քիչ կամ շատ են կշռում»: - վրդովմունք է հայտնել բրիտանուհին Glamour ամսագրին տված հարցազրույցում։

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1787 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 445 անգամ
10.04.2024
Դիտվել է 263 անգամ
12.04.2024
Դիտվել է 214 անգամ
16.04.2024
Դիտվել է 100 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster