Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սովորություններ, որոնք խանգարում են ձեզ նոր հարաբերություններ սկսել

29.10.2021

Որոշ մարդկանց համար հեշտ է նոր սիրավեպեր ունենալը, իսկ ոմանք ամիսներով կամ, նույնիսկ, տարիներով մենակ են մնում: Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, փորձենք պարզաբանել:

Երկարատև մենության պատճառները կարող են տարբեր լինել. երբեմն մարդը փնտրում է ինչ-որ մեկին «ողջ կյանքի համար», մեծ հույսեր է կապում յուրաքանչյուր նոր ծանոթի հետ կամ ամբողջովին հրաժարվում է որոնումից՝ հավատալով, որ սերն ինքն-իրեն կգտնվի: Որոշ մարդիկ էլ երկար ժամանակ չեն կարողանում ուշքի գալ ցավոտ բաժանումից հետո. ոմանք ինչ-որ կերպ շեղվում են աշխատանքով, մյուսները՝ շփվում են ընկերների հետ, որոշներն էլ՝ խորանում փորձառությունների մեջ:

Հարկ է նշել, որ նոր հարաբերությունների պատրաստակամությունը բոլորի մոտ տարբեր է, ինչ-որ մեկին մի քանի օրը բավական է, որ կարճատև դադարից հետո ապաքինվի, իսկ ինչ-որ մեկն ուշքի է գալիս ամիսներ շարունակ։ Ամեն դեպքում, հարաբերությունների դադարեցումն առաջին քայլն է դեպի նոր, գալիք սիրավեպ, բայց երբեմն մեր միայնությունը կախված է այլ գործոններից: Ներկայացնենք ամենատարածված սովորությունները, որոնք խանգարում են նոր հարաբերություններ սկսելուն։

Առանձնահատուկ մեկի սպասում 

600x400

Այս պատրանքային պատկերը հաճախ նույնիսկ չի գիտակցվում մարդու կողմից, այլ գոյություն ունի հուզական մակարդակում. մտքում մեզ համար ստեղծում ենք իդեալ՝ հստակ պատկերացնելով ապագա ընտրյալի տեսքը և բնութագրիչների այն ամբողջությունը, որը նա պետք է ունենա հաջող սիրավեպի համար (օրինակ, պահանջներ ենք դնում կրթության մակարդակի, կենսափորձի, քաջության և այլնի վերաբերյալ): Բայց, որպես կանոն, որքան մեծ է պահանջների ցանկը, այնքան քիչ հավանական է հանդիպել հենց այդպիսի զուգընկերոջ:

Ի վերջո, մարդն առաջին հերթին անհատականություն է, այլ ոչ թե բնութագրիչների ամբողջություն: Ժամանակ է պետք նրան ճանաչելու, զգալու, հասկանալու համար, թե ինչպես մտածում, իսկ «տեսա և անմիջապես սիրահարվեցի» ձևակերպումը, ցավոք, իրականում գոյություն ունի միայն վեպերի էջերում և բազմաթիվ սերիալներում։ Իրականում մարդիկ շփվում են, աստիճանաբար ծանոթանում միմյանց հետ և միայն դրանից հետո եզրակացություններ անում լուրջ (կամ ոչ այնքան) հարաբերությունների հնարավորության մասին։

Փորձեք ավելի լայն մտածել և չկառչել մտացածին իդեալից. միանգամայն հնարավոր է, որ հենց պատրանքներն են խանգարում ձեզ սեր գտնել:

Շտապում ենք եզրակացություններ անել

600x400

Պատահում է, որ նոր ծանոթը չի համապատասխանում «այն միակի» չափանիշներին, բայց նրա հետ շփումը հաճելի և հուզիչ է. հաճախ մարդիկ հնարավորություն չեն տալիս նման հարաբերությունների՝ նախապես սահմանելով «չի համապատասխանում» ախտորոշումը։ Թեեւ հենց նման շփումից են, որպես կանոն, ծնվում իրական զգացմունքներ։ (Կարդացեք նաև «Տղամարդկանց մտորումներն առաջին հանդիպման ժամանակ»)

Պատահում է նաև, որ մարդը մեզ հարմար է թվում, և մենք փորձում ենք շտապեցնել մերձեցման ժամանակը ու արագացնում գործընթացները. սա լավագույն ռազմավարությունը չէ, և կարող է հանգեցնել փլուզման:

Ամենաաշխատողն այն է, որ թույլ տանք, որ հարաբերությունները զարգանան իրենց ընթացքով՝ առանց արհեստականորեն փոխելու արագությունը։ Աշխատեք շտապ եզրակացություններ չանել և վայելեք յուրօրինակ հույզերը, որոնք բերում է յուրաքանչյուր փուլ՝ սկսած անհոգ սիրախաղից (նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդ մարդը հաստատ ձեզ հարմար չէ):

Հրաժարում նորից 

600x400

Հաճախ չենք նկատում, որ երկար ժամանակ է, ինչ քայլում ենք միևնույն տրորված ճանապարհով, հաճախում նույն խանութները, ռեստորանները, նույնիսկ՝ զբոսնում նույն երթուղիներով։ Զարմանալի չէ, որ նույն ճանապարհներով քայլում են նույն մարդիկ, և մենք անգիտակցաբար սահմանափակում ենք ոչ միայն շփման շրջանակը, այլև, սկզբունքորեն, հնարավոր կապերի հնարավորությունը։

Ինչ-որ նոր բանով տարվելը՝ նոր մարդկանց հետ ծանոթանալու և շրջապատող աշխարհը նորովի տեսնելու լավագույն միջոցն է: Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը, հանգստի համար փնտրեք թարմ գաղափարներ, փորձեք նոր բաներ. սա ոչ միայն կբարձրացնի սիրավեպ ունենալու հնարավորությունները, այլև ձեր կյանքը կդարձնի ավելի պայծառ, ավելի զգացմունքային, ավելի հետաքրքիր:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 532 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գեղեցիկ, թե՞ վախեցնող թիվ: Ինչ է նշանակում 2022 թվականը թվագիտության մեջ

29.12.2021
Անսովոր «հրեշտակի թիվ», որի նշանաբանի ներքո կանցնի ամբողջ տարին։

3 բան, որ կնոջն արժեզրկում են տղամարդու մոտ

10.12.2021
Տղամարդկանց կողմից կնոջ հարգանքի թեման հաճախ է քննարկվում. oրինակ՝ ինչն է ազդում դրա վրա, ինչպես հարգանք վայելել և այլն։ Միաժամանակ անտեսվում է կանացի կողմը։

2022 թվականի Ամանորյա գիշերվա 5 հիմնական գույները

18.11.2021
Ձեր ամանորյա հանդերձանքի մասին մտածելը նույնքան կարևոր քայլ է, որքան նվերներ գնելն ու տոնածառ զարդարելը:

Սովորություններ, որոնք խանգարում են ձեզ նոր հարաբերություններ սկսել

29.10.2021
Որոշ մարդկանց համար հեշտ է նոր սիրավեպեր ունենալը, իսկ ոմանք ամիսներով կամ, նույնիսկ, տարիներով մենակ են մնում: Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, փորձենք պարզաբանել:

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2022 10:02
Սաուդյան Արաբիայի քաղաքացին 34 տարեկանում հաջողությամբ լույս աշխարհ է բերել երկվորյակների հինգ զույգ: Կինը մի քանի շաբաթ գտնվել է բժիշկների խիստ հսկողության տակ: 10 նորածիններից յուրաքանչյուրի քաշը 950-ից 1100 գրամ է։ Նրանք բոլորը բացարձակապես առողջ են։
20-01-2022 09:58
ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Արարողությունը պլանավորված էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:
20-01-2022 09:50
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարծում է, որ մարդկանց ավելի շատ պետք է անհանգստացնի ծնելիության անկումը։ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019 թվականից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը երկրում ամենացածր ցուցանիշն է 1979 թվականից հետո: Մասկը նպատակ ունի մարդկանց բնակեցնել Մարսի վրա:
20-01-2022 09:47
Անգլիայի Մերսիսայդ կոմսության Լիվերպուլ քաղաքից մի զույգ 21 տարում 144 երեխա է դաստիարակել, օգնել 16 երիտասարդ ծնողների եւ չի պատրաստվում կանգ առնել։ 62-ամյա Մենի Բրայթը եւ նրա 67-ամյա ամուսինը՝ Ջոն, սկսել են դաստիարակել երեխաներին եւ դեռահասներին 2000 թվականին։  2010 թվականից նրանց տան դռները բացվել են նաեւ երիտասարդ ծնողների համար։
20-01-2022 02:54
Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1242 անգամ
14.01.2022
Դիտվել է 529 անգամ
18.01.2022
Դիտվել է 344 անգամ
15.01.2022
Դիտվել է 248 անգամ
19.01.2022
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster