Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 11-17-ը 2021 թ

11.10.2021

Հոկտեմբերի 11-17-ն աճող լուսին է: Այս օրերը բարենպաստ են սովորելու, վերապատրաստվելու, ինքնակատարելագործվելու, այսինքն՝ այնպիսի բաների համար, որոնցից ակնկալում եք հոգևոր աճ և առաջընթաց: Երբ լուսինն աճի, ձեր տաղանդներն ավելի ու ավելի կբացահայտվեն, և ստացված ուսումնառությունը օգտակար կլինի ապագայի համար: Նաև՝ նախընտրելի է սկսել սպորտային մարզումներ:


Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Խոյ

Առաջիկա օրերին դուք կկարողանաք ցույց տալ ձեր ունակությունները: Որոշում կայացնելով, մի կասկածեք՝ առաջին իսկ տարբերակը ճիշտ կլինի: Ֆինանսական հարցերում ցուցաբերեք զսպվածություն. ծախսերը պետք է հիմնավորված լինեն: Ուրբաթ օրը մի շփվեք անծանոթների հետ, հնարավոր է ագրեսիա նրանց կողմից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Ցուլ

Պատրաստ եղեք ֆորսմաժորային իրավիճակների, որոնք կպահանջեն արագ որոշումներ կայացնել: Վարորդական ուղևորությունները վտանգված են: Ճանապարհին կարող են պատահել չնախատեսված վթարներ, մեքենաների խափանումներ և ուշացումներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Երկվորյակ

Ժամանակ կունենաք շատ բան անելու, եթե ձեր առջև չափազանց բարդ խնդիրներ չդնեք: Աստղերը խորհուրդ են տալիս շաբաթվա վերջում ակտիվորեն ընդլայնել ծանոթների շրջանակը, չմերժել հրավերները, հաճախել ընկերական երեկույթների: Այնտեղ կարող եք հանդիպել հետաքրքիր մարդկանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Խեցգետին

Զգուշությամբ վերաբերվեք փող աշխատելու նոր հնարավորություններին՝ կորուստների վտանգ կա: Պետք չէ պարզել հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ ժամանակ է ընկերական հարաբերությունների համար: Կամրապնդվեն այն միությունները, որոնցում ամուսինները մեծ տարիքային տարբերություն ունեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Առյուծ

Հնարավոր է ձեռք բերել կարեւոր տեղեկություններ: Այս շաբաթ կազմված ծրագրերը հետագայում հեշտ կլինի իրականացնել: Ուրբաթ օրը փորձեք խուսափել ռիսկային իրավիճակներից, գործարքներ կնքելուց: Կիրակի հնարավոր է խոստումնալից ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Կույս

Այս շաբաթ չեն բացառվում վեճերն ու կենցաղային փոքր խնդիրները: Փորձեք քիչ խոսել անծանոթների հետ ձեր գործերի մասին: Այնուամենայնիվ, աշխատավայրում հնարավոր է աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում: Լավ ժամանակ է տնային գործեր կատարելու, ձեր տունը բարեկարգելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Կշեռք

Այս շաբաթը նվիրեք փոքր աշխատանքներն ու տնային գործերը կարգավորելուն, որոնք երկար ժամանակ հետաձգված են: Հիմա նպաստավոր ժամանակաշրջան է երկար ճանապարհորդությունների, նոր ծանոթությունների համար: Չարժե վերանորոգումներ սկսել: Հնարավոր է լուրջ զրույց ամուսնու հետ, որից հետո հարաբերությունները կամրապնդվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Կարիճ

Մի ստանձնեք շատ բան, հակառակ դեպքում շաբաթվա կեսին ձեզ սպառնում է հոգնածություն: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի օգտագործել հին կապերը: Որոշ պահերի ձեզ համար դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ: Արժե փոխզիջում փնտրել: Ճանապարհներին չեն բացառվում ուշացումներն ու խափանումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Աղեղնավոր

Շատ Աղեղնավորներ ստիպված կլինեն իրենց վրա վերցնել ուրիշների գործերը: Դուք կարող եք օգնել, բայց չպետք է թույլ տաք, որ ձեր վզին նստեք: Ուրբաթ օրը հարազատներից ոմանք գուցե ցանկանան կարգավորել հարաբերությունները: Մի ընկեք սադրանքների մեջ: Հանգստյան օրերը հարմար են սիրային հարաբերությունների եւ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Այծեղջյուր

Աստղերը խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել գոյություն ունեցողը պահպանելուն և նոր գործընկերություններ կառուցելուն: Գումարային մտահոգությունները և պաշտոնական հեղինակությունը կարող են առաջին պլան մղվել: Նրանք, ովքեր կես դրույքով աշխատանք են փնտրում, պետք է իրենց բիզնես գործունեությունը զարգացնեն ինտերնետում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը. Ջրհոս

Բոլոր գործերի վրա այժմ պետք է ավելի շատ էներգիա և ժամանակ ծախսել, քան սպասում էիք: Լավ ժամանակ է համախոհների թիմում աշխատելու համար: Հարազատների, գործընկերների, սիրելիների կամ երեխաների հետ հարաբերությունները կզարգանան ներդաշնակ: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել ձեր կերպարը փոխելու մասին, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես աշխատանքային հարաբերությունների, այնպես էլ անձնական կյանքի վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 11-17-ը․ Ձկներ

Այս շաբաթ խելամտորեն հավասարակշռեք ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում շաբաթավերջին ուժերի այնպիսի անկում կունենաք, որ ստիպված կլինեք մոռանալ ձեր ծրագրերի մասին: Այժմ ընկերներին կամ ընտանիքին անհրաժեշտ կլինեն ձեր խորհուրդներն ու մասնակցությունը: Եթե մեծ գնումներ եք պլանավորում, ապա դա կատարեք հանգստյան օրերին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3213 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 341 անգամ
17.04.2024
Դիտվել է 263 անգամ
18.04.2024
Դիտվել է 200 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 53 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster