Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համար

17.09.2021

Բոլորս գիտենք հին աքսիոմը՝ «գեղեցկությունը սկսվում է ներքուստ», իսկ մաշկի դեպքում դա 100% ճիշտ է: Այն, ինչ մենք ուտում ենք, ուղղակիորեն ազդում է արտաքին տեսքի վրա: Օգտակար ճարպերով, հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, կոլագենով և ամինաթթուներով հագեցած առողջ սննդակարգն ավելորդ է դարձնում հայլայթերի օգտագործումը:

Ահա վեց սուպերմթերք՝ հագեցած սննդարար նյութերով, որոնք կօգնեն դեմքից հեռացնել հոգնածությունը, այտուցվածությունը և կնճիռները:

Ավոկադո

Հավանաբար, միայն ճգնավորները չեն լսել ավոկադոյի օգտակար հատկությունների մասին: Պոլի- և միահագեցած ճարպաթթուների (օրինակ ՝ օմեգա-9) առատությունը մաշկը պահում է ամուր և փայլուն, օգնում վերականգնել դրա վնասված բջիջները և նվազեցնում կարմրությունն ու գրգռվածությունը: Omega-9-ը, մասնավորապես, պահպանում է էպիդուրալ (վերին) շերտի խոնավությունը, և դա, իր հերթին, արտահայտվում է հենց այդ շողացող տեսքը: Ավոկադոն հարուստ է նաև հակաօքսիդիչ կարոտինոիդներով, որոնք ջուր են պահում մաշկի մեջ՝ միաժամանակ պայքարելով ազատ ռադիկալների դեմ, իսկ սրանք ծերացման հիմնական մեղավորներն են:

600x400

Սաղմոն

Ճարպոտ ձներն ընդհանրապես և հատկապես սաղմոնը հարուստ են օմեգա-3-ով՝ ևս մեկ օգտակար ճարպ, որը հրաշքներ է գործում մեր մաշկի համար: Պոլիհագեցած ճարպաթթուները մաշկը պաշտպանում են արևի ազդեցությունից, օգնում վերականգնել արդեն վնասված հատվածը և բջիջները պահպանում առողջ ու խոնավ՝ հեռացնելով տոքսինները:

600x400

Հապալաս

Հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները, և դրանք ստանալու ամենադյուրին ճանապարհը ձեր սննդակարգին հապալաս ավելացնելն է: Հատապտուղները հարուստ են նաև վիտամին A- ով, որն օգնում է կարգավորել մաշկի ճարպի մակարդակը և շատ օգտակար է բնական մաքրման համար, հատկապես՝ պզուկների հակված մաշկի պարագայում:

600x400

Ոսկրային արգանակ

Ոսկրածուծի արգանակը կոլագենի, կալցիումի, մագնեզիումի և ամինաթթուների պահեստ է: Երբ ոսկորները մի քանի ժամ եփվում են, դրանց ներսում գտնվող կոլագենը վերածվում է ժելատինի, որը ներթափանցելիս մաշկը պահպանում է ամուր, հարթ և ճկուն: Ոսկրային արգանակի ժելատինը նաև օգնում է հանգստացնել մարսողական տրակտը, ինչը կարող է օգնել նվազեցնել բորբոքումները՝ ծերացման ևս մեկ գործոն:

600x400

Կիտրոն

Կիտրոնն աներևակայելիորեն օգտակար է մաշկի համար, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է վիտամին C, ինչը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալները և օգնում է մեզ արտադրել կոլագեն ու էլաստին (որոնք կապում են մաշկի բջիջները՝ հաղորդելով առաձգականություն, երիտասարդություն): Բացի այդ, դրանցում պարունակվող օգտակար հանքային նյութերն ալկալացնել են արյունը և հավասարակշռում մարմնի pH-ը (վերջինս օրգանիզմների մեծ մասում չափազանց թթվային է՝ այնպիսի մթերքների շատ օգտագործման հետևանքով, ինչպիսիք են սուրճը, ալկոհոլը և վերամշակված սնունդը ): Երբ մարմնի pH-ի մակարդակը դուրս է գալիս վերահսկողությունից, մաշկը դառնում է գերզգայուն, չոր և հակված գրգռման, ուստի pH-ի օպտիմալ հավասարակշռության պահպանումը կարևոր է:

600x400

Քրքում

Քրքումն ունի հակաբորբոքային հատկություններ: Կարճաժամկետ հեռանկարում այն պայքարում է մաշկի այտուցվածության և հոգնածության, երկարաժամկետ՝ կնճիռների և ընդհանուր ծերացման դեմ: Չոր կամ թարմ քրքում ուտելը կարող է նաև թեթևացնել մաշկի բորբոքային խնդիրները, ինչպիսիք են էկզեման և ռոզասեան:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2316 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 596 անգամ
22.03.2024
Դիտվել է 261 անգամ
26.03.2024
Դիտվել է 164 անգամ
28.03.2024
Դիտվել է 114 անգամ
27.03.2024
Դիտվել է 107 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster