Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպե՞ս պատրաստել մակարոնը որպեսզի նիհարեք

26.08.2021

Եթե դուք պատրաստվում եք նիհարել, ապա ավելի լավ է մակարոնը, արիշտան և այլ մակարոնեղենը վերադարձնեք սննդակարգ: BBC-ի անսովոր ուսումնասիրությունը կփոխի ձեր մտածելակերպը դիետայի վերաբերյալ

Մարդկանց մեծ մասի համար մակարոնը կապված է քաշի ավելացման հետ, նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, առաջին հերթին իրենց սննդակարգից հանում են մակարոնեղենն ու արիշտան: Ածխաջրերը սարսափելի համբավ են ձեռք բերել նիհարողների շրջանում, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես մենք կարծում ենք:

BBC-ն փորձ է կատարել՝ պարզելու համար սննդի տաքացման ազդեցությանն առանձին ուտեստների բաղադրության վրա: Պարզվել է, որ տաքացրած մակարոնն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի ամենադանդաղ բարձրացումը:

Փորձարկում

BBC-ի փորձի ժամանակ մասնակիցներին թույլատրվում էր տարբեր օրերի ուտել նույն մակարոնեղենով ուտեստներ: Միակ տարբերությունն այն էր, որ որոշ օրեր մակարոնեղենը թարմ եփվում էր, որոշ օրերին՝ սառն էր, իսկ մնացածին՝ տաքացվում էր: Արդյունքում պարզվել է, որ տաքացրած մակարոնն արյան մեջ շաքարի մակարդակի նվազագույն բարձրացում է առաջացրել: Սա լավագույն տարբերակն է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Տաքացրած մակարոնեղենը շաքարի այդքան մեծ բարձրացում չի առաջացնում, որքան թարմը, ինչը ձեզ կօգնի սովածություն չզգալ և չեզոքացնել արագ ածխաջրերի նկատմամբ ցանկությունը:

Ինչ է տեղի ունենտում

600x400

Մակարոնեղենի փոխակերպման պատճառը թաքնված է օսլայի մեջ: Սովորական պատրաստման ժամանակ օսլան առաջացնում է ինսուլինի կտրուկ թռիչք, սակայն, եթե մակարոնը սառում է, օսլայի կառուցվածքը փոխվում է: Այս նոր ձևը կոչվում է դիմացկուն օսլա և մարմնի սեփական ֆերմենտների միջոցով չի քայքայվում, փոխարենը արտադրվում են մանրաթելեր, որոնք մեծացնում են կուշտ լինելու ժամանակը և արյան մեջ պահպանում ավելի կայուն շաքարի մակարդակ: Այդպիսի մակարոնը նպաստում է քաշի կորստի գործընթացին: Ինսուլինի կայուն մակարդակի շնորհիվ ճարպերի այրումը չի արգելափակվում, միևնույն ժամանակ դիետա պահելու շրջանում մակարոնը նպաստում է հուզական կայունությանը:

Կարևոր է միայն հիշել, որ մակարոնեղենն ավելի լավ է նախապես պատրաստել, որպեսզի այն ժամանակ ունենա սառչելու, այնուհետև հարկավոր է այն տաքացնել նախքան մատուցելը և վայելել համեղ ու սննդարար ընթրիքը, որը ոչ մի կերպ չի խանգարի ձեր դիետային: Ի դեպ, այս հնարքը գործում է նաև օսլա պարունակող այլ մթերքների պարագայում, ինչպիսիք են բրնձը և կարտոֆիլը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2057 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 625 անգամ
26.03.2024
Դիտվել է 183 անգամ
28.03.2024
Դիտվել է 147 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster