Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 16-21-ը 2021 թ

16.08.2021

Օգոստոսի 16-21-ը աճող լուսինն է: Գործերն այնքան շատ կլինեն, որ առանց բաշխելու չեք հաղթահարի: Մի վախեցեք առաջադրանքներն այլ մարդկանց ուղղորդելուց և ուրիշներից օգնություն խնդրելուց: Հակառակ դեպքում, ձեր սեփական էներգիայի պաշարը կհասցնեք զրոյի:

Օգոստոսի 22-ին լիալուսին է: Այդ օրն ավելի քիչ մտածեք և ավելի շատ զգացեք: Սա հատկապես վերաբերում է անձնական կյանքին: Վստահեք ձեր սրտին, ինչի շնորհիվ կյանքում զարմանալի բաներ տեղի կունենան:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Խոյ

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է անշարժ գույք, շքեղ ապրանքներ գնելու և տան բարեկարգման համար: Պարզապես հիշեք. եթե ամբողջությամբ ընկղմվեք բնակարանային և ընտանեկան խնդիրների լուծման մեջ՝ մոռանալով ծառայողական պարտականությունների մասին, ղեկավարությունը դժգոհ կլինի: Օգոստոսի 22-ին զգույշ եղեք. տհաճ, նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում հայտնվելու վտանգ կա: Մյուս կողմից, սա հիանալի ժամանակ է ստեղծագործելու համար, երբ կկարողանաք բացահայտել ձեր տաղանդներն ու կազմակերպչական հմտությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Ցուլ

Սա ֆինանսական և ընտանեկան խնդիրները լուծելու ճիշտ ժամանակն է: Այս շաբաթ բախտն ուղեկցելու է ձեզ: Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունները կընդլայնեն սոցիալական կապերը: Իսկ ձեր պերճախոսությունն ու հմայքը կօգնեն գտնել համախոհների, ինչպես նաև նոր երկրպագուների: Մի եղեք չափազանց կասկածամիտ, հակառակ դեպքում բաց կթողեք մեծ հնարավորությունները: Եվ ընդհանրապես, փորձեք ազատվել այն ամենից, ինչը խանգարում է ձեր զարգացմանն ու նպատակի առաջընթացին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Երկվորյակ

Լավ ժամանակ է ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար: Հնարավորություն կա ձեռք բերել օգտակար կապեր, որոնց շնորհիվ նոր հորիզոններ կբացվեն ձեր առջև, առրթ կներկայանա ձեր տաղանդները բացահայտելու և ճանաչում ձեռք բերելու համար: Ճշտ է, նշանի շատ ներկայացուցիչներ կունենան շքեղության և չմտածված ծախսերի հակում, ինչը հազիվ թե դուր գա նրանց բիզնես գործընկերներին: Հանգստյան օրերին հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ, հասկանալ եւ ընդունել այլ մարդկանց գաղափարները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Խեցգետին

Շատ հավանական են փոփոխությունները կարիերայում՝ նոր պաշտոն, թիմի փոփոխություն կամ այլ աշխատանքի անցում: Սիրային հարաբերություններում չեն բացառվում նաեւ հաճելի անակնկալները: Պարզապես եղեք ակտիվ, եթե մտադիր չեք սպասել բարենպաստ եղանակի: Շաբաթը հաջող կլինի. դուք կզգաք ուժի ներհոս, ոգեշնչում, կվայելեք սիրելիների աջակցությունը, և կկարողանաք սարեր շրջել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Առյուծ

Սա ակտիվ գործելու շրջան է: Էներգիայի աճը, ինչպես նաև բարձր սեքսուալությումը կարող են վերածվել նոր սիրավեպերի, ամբողջ ուժով ապրելու ցանկության: Այնուամենայնիվ, ավելի խելամիտ է մի փոքր դանդաղեցնելը, հակառակ դեպքում անհապաղ գործողությունները և ավելորդ վատնումը կհանգեցնեն ֆինանսական խնդիրների: Բարեբախտաբար, նշանի շատ ներկայացուցիչներ մեծահոգի ընկերներ ունեն, որոնք կարող են օգնել: Բացի այդ, այժմ բարենպաստ շրջան է համագործակցության համար, այնպես որ փորձեք գտնել համախոհներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Կույս

Այժմ դուք ձգտում եք ավելացնել եկամուտը, բայց ձեզ հեշտ չէ հավաքել ուժերը, ինքնակազմակերպվել: Իսկ հաղորդակցության մեջ աննկարագրելի կոշտությունն ու սառնությունը կարող են սիրելիների հետ օտարացման պատճառ դառնալ: Շաբաթվա երկրորդ կեսի հակամարտությունների և անհաջողությունների մեծ մասը պայմանավորված է ձեր սեփական խաղի կանոնները շրջապատողներին պարտադրելու ցանկությամբ: Այժմ պայմաններ թելադրելու, ռիսկի դիմելու կամ ճանապարհորդության մեկնելու ժամանակը չէ: Եվ մի գործեք ուժի դիրքերից. դա բացասաբար կազդի նաև երեխաների հետ հարաբերությունների վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Կշեռք

Այս շաբաթ հաջողությունը ձեր ուղեկիցն է: Սա ամենահետաքրքիր և բարենպաստ շրջաններից մեկն է: Դուք հմայիչ եք, եռանդուն, տաղանդավոր և ընդունակ՝ հասնելու ցանկացած նպատակի: Բացի այդ, այժմ լավ ժամանակ է ձեր արտաքին տեսքի մասին հոգալու, կազմվածքը կարգի բերելու, զգեստապահարանն արդիականացնելու համար: Միակ խնդիրը. հաջողությունից ոգեշնչված, նշանի ներկայացուցիչներն աշխարհին կնայեն վարդագույն ակնոցներով, այնպես, որ երբեմն չեն կարողանա համարժեք գնահատել իրավիճակը, սեփական ուժերն ու մրցակիցների հնարավորությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Կարիճ

Աստղերը խորհուրդ են տալիս ավելի գործնական լինել և չվստահել նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Հավատացեք, հիմա գանձի հետևից ընկնելու ժամանակը չէ, շատ ավելի կարևոր է ձեր ձեռքին եղած տանձը պահել: Այս ժամանակահատվածում նշանի շատ ներկայացուցիչներ կզգան հոգնածություն, ուժի կորուստ: Փորձեք ավելի շատ հանգստանալ, այդ ժամանակ կկարողանաք իրականացնել ձեր ծրագրերը, այդ թվում՝ ֆինանսական: Պարզապես հիշեք. այժմ չպետք է ապավինել գործընկերներին, ավելի լավ է միայնակ գործել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Աղեղնավոր

Այս շաբաթը բավականին ներդաշնակ շրջան է: Դուք կկարողանաք ցույց տալ ձեր ունակությունները, գտնել աշխատանքային խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ և բարձրանալ կարիերայի սանդուղքով: Ինչպես գործընկերները, այնպես էլ ղեկավարությունը գնահատում են ձեր գաղափարները: Բացի այդ, դուք կարող եք ունենալ ազդեցիկ հովանավորներ: Պարզապես թույլ մի տվեք որևէ մեկին խանգարել ձեզ: Հանգստյան օրերն այնքան էլ հաջող չեն լինի. ինչ -որ բան չի ընթանա ըստ պլանի, որոշ ծրագրերից պետք է հրաժարվել: Մի փորձեք անպայման հաղթահարել բոլոր խոչընդոտները, այլ սպասեք մինչև ավելի լավ ժամանակներ գան:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Այծեղջյուր

Սա բարենպաստ ժամանակ է հոգևոր աճի, ուսման, ճանապարհորդությունների համար: Բայց հիշեք. դուք ստիպված կլինեք բախվել բազմաթիվ սահմանափակումների, որոնք ձեզ հետ թույլ չեն տա «գետնից կտրվել»: Այնուամենայնիվ, ուժեղ կամքի և ձեր նպատակների հստակ ըմբռնման շնորհիվ՝ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Հանգստյան օրերին, ամենայն հավանականությամբ, հաղորդակցության դժվարություններ կառաջանան, ինքնամեկուսացման ցանկություն կունենաք: Նույնիսկ տանը, ձեր ընտանիքի հետ դուք ձեզ լիովին հարմարավետ չեք զգա: Դե, դա նշանակում է, որ առանձնանալու և ինքներդ ձեզ հասկանալու ժամանակն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը. Ջրհոս

Այս շաբաթ շատ անելիքներ ունեք, որոնք հիանալի կիրականացնեք: Փոխզիջումներ գտնելու ունակությունը, ինչպես նաև զարգացած կանխազգացողությունը թույլ կտա ձեզ մասնակցել շահութաբեր նախագծերի: Ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել, մարել պարտքերը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չեք կորցնի. վաղ թե ուշ ամեն ինչ կվերադառնա՝ հավելյալ տոկոսներով: Եվս մեկ խորհուրդ. հարկավոր չէ այդքան եռանդով պաշտպանել ձեր տեսակետը, մանավանդ, եթե խորքում դուք ինքներդ գիտեք, որ սխալվում եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 16-21-ը․ Ձկներ

Նշանի շատ ներկայացուցիչներ համար այս շաբաթը բավականին հաջող կդասավորվի: Հնարավորություն կլինի դրսևորելու ինքներդ ձեզ, ցուցադրելու ձեր պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը: Սա շատ հետաքրքիր շրջան է. Ձկները ինտուիտիվ կերպով զգում են այն, ինչ իրենցից սպասվում է, հեշտությամբ գտնում են ճիշտ որոշումները: Ձեր հմայքն ու սեքսուալությունը կգրավեն ինչպես նոր երկրպագուների, այնպես էլ բիզնես գործընկերների: Բայց մի ընդունեք այնպիսի առաջարկներ, որոնք խոստանում են արագ շահույթ. ամենայն հավանականությամբ, դրանք կենսունակ չեն լինի: Հանգստյան օրերին հավանական է գերբեռնվածություն, անտարբերություն, միայնության ցանկություն: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ձեր գործերը փոխանցեք վստահելի գործընկերներին. նրանք կօգնեն ձեզ ջրի վրա մնալ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3918 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 437 անգամ
17.04.2024
Դիտվել է 290 անգամ
18.04.2024
Դիտվել է 223 անգամ
19.04.2024
Դիտվել է 177 անգամ
23.04.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster