Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կանայք սա պետք է իմանան․ ի՞նչ ընկույզ է օգտակար տղամարդուն

15.06.2021

Եթե մարդու սիրտն ընկույզ կամ արևածաղկի սերմ է ցանկանում, ապա դա կարող է լինել տևական սթրեսի (հակաօքսիդիչների և ցինկի պակաս) արդյունք:

Սա բնորոշ է մեծ քաղաքների բնակիչների մեծամասնությանը: Տղամարդկանց համար սեռական օրգանների առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում միշտ ընկուզեղեն ներառել:


Ընկույզեղենի 5 տեսակ՝ տղամարդկանց առողջության համար

1. Հունական

Այս ընկույզի պտուղն արտաքին տեսքով ինքնին նման է ուղեղի: Հետեւաբար, շատերը դա օգտակար են համարում նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մտավոր ունակությունները, ուժեղացնել հիշողությունը և այլն:

Բայց դա ընկույզի ամենահիմնական օգտակար հատկությունները չէ: Առաջին հերթին այն առաջարկվում է որպես ներքին շատ օրգանների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման միջոց: Ընկույզը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինը, կարգավորում արյան ճնշումը, ամրացնում ոսկորները:

600x400

Տղամարդկանց համար այս մթերքը խորհուրդ է տրվում սեռական կարողությունների բարելավման համար: Ենթադրվում է, որ ընկույզի մեջ պարունակվող միկրոտարրերը բարձրացնում են սերմնաբջիջների որակը, ակտիվացնում արական հորմոնի՝ տեստոստերոնի, արտադրությունը:

Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ սա ստամոքսի համար ծանր մթերք է, ուստի այն միանգամից շատ ուտել չի կարելի:

2. Պնդուկ

Ընկույզի այս տեսակը պարունակում է շատ սպիտակուցներ, կալիում, կալցիում, ցինկ և այլ բաղադրիչներ: Դրանք բարենպաստ ազդեցություն ունեն արյունատար համակարգի վրա՝ բարձրացնելով մարմնի ընդհանուր կենսունակությունը, ազատելով հոգնածությունից և լարվածությունից:

600x400

Պնդուկը հատկապես օգտակար է տարեց տղամարդկանց և բոլոր նրանց համար, ովքեր արդեն ունեն միզասեռական ոլորտի ինչ-որ հիվանդություններ՝ ներառյալ շագանակագեղձի և էրեկցիայի խանգարումներ:

3. Պիստակ

Այս ընկույզն օգտակար են սրտի և սեռական օրգանների համար: Դրանք նպաստում են տեստոստերոնի արտադրությանը:

600x400

Բայց պետք է հաշվի առնել, որ օգտակար են ոչ թե աղի պիստակները, որոնք սովորաբար գնում ենք որպես խորտիկ գարեջրի համար, այլ մաքուր, բնական ընկույզը:

4. Նուշ

Սա համարվում է ընկույզների ամենաառողջ տեսակներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Նուշը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը՝ վերացնելով ճարպի կուտակումն ու զարգացնում մկանային զանգվածը: Այն հարուստ է սպիտակուցներով և քիչ է հագեցած ճարպերով:

600x400

Տղամարդու սեռական գործունեությունը նույնպես կախված է նրա կազմվածքից. եթե ավելորդ քաշը շատ է, ապա զգացողությունները դառնում են պակաս ուժեղ և վառ: Հետևաբար, ցանկացած մթերք, որը նպաստում է ճարպի և մկանների հյուսվածքի նորմալ հավասարակշռության ձևավորմանը, շատ օգտակար է տղամարդկանց համար:

5. Սոճու ընկույզներ

Սա բոլոր հյուսիսային ժողովուրդների սննդակարգի բաղկացուցիչ մասն է: Վերջիններս ապրում են խիստ կլիմայական շրջաններում և կարող են հեշտությամբ դիմանալ նույնիսկ ամենադաժան ցրտահարություններին:

600x400

Ընդհանուր առողջության խթանման առումով առավել օգտակար ուտելիքներից մեկը հենց սոճու ընկույզն է: Սրանք հարուստ են ամինաթթուներով, հակաօքսիդիչներով և հանքանյութերով:

Լրացուցիչ խորհուրդներ

600x400

Ընկույզ օգտագործելիս շատ տարվել պետք չէ, քանի որ դրանք բավականին կալորիական են: Բավարար է օրական ուտել ոչ ավելի, քան 20 գ։ Ավելի լավ է դա անել օրվա առաջին կեսին, որպեսզի երեկոյան ստամոքսի վրա մեծ ծանրաբեռնվածություն չլինի:

Ընկույզները խորհուրդ են տրվում օգտագործել որպես միջանկյալ թեթև խորտիկ: Դրանք հատկապես արդյունավետ են՝ որպես տարբեր քաղցրավենիքների այլընտրանք: Կարելի է համատեղել չրերի և հացահատիկային մշակաբույսերի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1070 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով թռչել

17.08.2021
Հատկապես ամառային եռուն արձակուրդային շրջանում հաճախ է հնչում այս հարցը՝ կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով ուղևորություններ կատարել։

Ինչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ ուտում ենք գիշերը

11.08.2021
Ինչպե՞ս է գիշերային սնվելն ազդում մեր քաշի և ինքնազգացողության վրա:

Ինչու է մեզ անհրաժեշտ ցինկը, և որ մթերքներն են այն պարունակում

23.07.2021
Առաջարկում ենք ցինկին նայել մեկ այլ կողմից և պարզել, թե ինչպես կարելի է համալրել դրա պաշարները՝ առանց դիմելու բժիշկների ծառայություններին:

Որ մթերքներն են օգտակար մարդու արյան համար

06.07.2021
Անոթների միջոցով նորմալ շարժման համար արյունը պետք է լինի բավարար ջրիկ, բայց միևնույն ժամանակ ունենա լավ մակարդելիություն՝ արյունահոցությունը դադարեցնելու համար:

Գիտնականները նշել են սրտի համար առավել օգտակար մթերքները

24.06.2021
Բրիտանական սննդաբանական ասոցիացիայի գիտնականները նշել են այն հինգ մթերքները, որոնք առավել բարենպաստորեն են ազդում սրտի աշխատանքի, ինչպես նաև դրական ներգործություն ունենում օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա:

Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ

18.06.2021
Հաճախ շնչեք լավանդայի և հազրեվարդի բույրերը. դրանք գիշերը հանգիստ քուն կպարգեւեն, իսկ ցերեկը  կկարգավորեն նյարդերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2021 12:16
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դավաճանել է կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, ինչ-որ «հանրաճանաչ երգչուհու» հետ: Հայտնի է դարձել, որ երաժշտը դավաճանել է ոչ մեկ անգամ: Մասնավորապես նշվում է, որ ռեփերը սիրավեպ է ունեցել այն պահին, երբ զույգը որդի ունեցել՝ Սեյնթին (այժմ նա արդեն 5 տարեկան է): Հիփ-հոփ արտիստի անհավատարմությունը, ըստ աղբյուրների, Քիմին «շատ է վրդովեցրել»:
18-09-2021 12:04
Հետազատությունների համաձայն՝ մարդու ուղեղը կարող է դեգրադացվել առանց մշտական մարզումների: Այնպիսի զբաղմունքը, ինչպես գրքեր կարդալը, աշխատանքը ժամանակի հետ եւ մեծ արագությամբ չի պահպանում ուղեղը տոնուսի մեջ, քանի որ հենց ուսումն է լավագույն տարբերակը: Մշտական ուսուցման դեպքում ուղեղը զարգանում է եւ անգամ մեծանում չափերով:
18-09-2021 12:00
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ առնվազն 30 վայրկյան Մոցարտի դաշնամուրային սոնատներ միացնելը նվազնում է էպիլեպսիկ նոպաները դեղորայքային բուժման չենթարկվող հիվանդների մոտ:
17-09-2021 08:52
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։ «Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։
17-09-2021 08:48
Ճապոնացի արքայադուստր Մակոյի փեսացուն՝ Քեյ Կոմուրոն, ԱՄՆ-ից Ճապոնիա կվերադառնա՝ գալիք հարսանիքին նախապատրաստվելու համար: Հարսանեկան արարողությունն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն հետաձգվել է ԱՄՆ-ում փեսայի մոր ֆինանսական դժվարությունների պատճառով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.09.2021
Դիտվել է 1487 անգամ
16.09.2021
Դիտվել է 902 անգամ
14.09.2021
Դիտվել է 678 անգամ
15.09.2021
Դիտվել է 417 անգամ
17.09.2021
Դիտվել է 398 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster