Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

7 «ոչ», որ պետք է իմանա յուրաքանչյուր կին

09.04.2021

Աշխարհը գլխիվայր շրջվել է, սա պետք է հաշվի առնել որպես փաստ: Կանայք ստիպված են ավելի ուժեղ լինել: Մինչդեռ տղամարդիկ ափսոսանքով բողոքում են, որ ավելի ու ավելի քչանում են թույլ ու անպաշտպան կանայք, մինչդեռ իրենք դժվար թե փորձ անեն ուժեղանալ և հուսալի դառնալ:

Տղամարդիկ ավելի ու ավելի են սկսել հասկանալ քսուքներից ու նորաձեւության միտումներից, իսկ կանայք իրենք են նորոգում ծորակները և վարդակները: Ոչ բոլորը, ոչ միշտ, բայց սա է մեր դարաշրջանին բնորոշ պատկերը:

Կանայք գրավում են նոր հորիզոններ, տիրապետում և հորինում նոր մասնագիտություններ, ամրացնում իրենց ներքուստ և վերածվում անխոցելի բրոնտոզավրերի:

Շատերի առանցքային սխալն այն է, որ հարմարվելով կյանքի նոր համակարգին, սկսել են իրենք նվաճել արական սեռին: Կանայք նույնիսկ տղամարդկանց գործելու, որոշումների և քայլերի հնարավորություն չեն թողնում: Կանայք իրենք են օգնում նվաճել իրենց:

Բայց յուրաքանչյուրը ցանկանում է կողքին տեսնել իր տղամարդուն, որին կարելի է անվանել իսկական, ում կարող է վստահել և նրա հետ մնալ հավետ:

7 «ոչ», որոնք պետք է հիշել որպես անբեկանելի կանոն

Պետք չէ տղամարդուն պահել, որ չհեռանա: Նա նույնքան կենդանի մարդ է, որքան դու: Եթե նա ուզում է հեռանալ, թող գնա: Պետք չէ իրավիճակի ամբողջ մեղքը վերցնես քո վրա և քեզ նույնանացնես մոլորակի ամենավատ կնոջ հետ: Ոչ։ Նա պարզապես որոշել է հեռանալ, քանի որ հասկացել է, որ ձեզ միասին դժվար է: Եվ վերջ: Մի հորինեք միասին հարմարավետ մնալու որևէ ծրագիր, մի գնացեք զիջումների և մի ձևացեք, թե պատրաստ եք դիմանալ ամեն ինչին, միայն թե նա մնա: Ինքներդ ձեր համար փոս մի փորեք:

Մի գրավի տղամարդուն: Կաշվից դուրս մի արի, որպեսզի ապացուցես, որ դու ամենա-ամենա անկրկնելին ես։ Հավատա, քո կյանքի տղամարդը նույնիսկ առանց ապացույցների այդպես է մտածում: Նրան բառեր պետք չեն, նա քեզ ամբողջությամբ զգում է:

600x400

Հետ մի բեր տղամարդուն: Մեր ժամանակների երկրորդ պատուհասը: Մի օր մենք անպայման կտեսնեք մի պատկեր, որում կինը 101 վարդի փնջով մայթի մեջտեղում ծնկի է եկել, սերենադներ է երգում և պատուհանների տակ գրում. «Վարդան, վերադարձիր, ես ամեն ինչ հասկացա: Մենք կապրենք քո կանոններով»:

Մի նվաճիր տղամարդուն: Թող այս քաջարի աշխատանքն աշխարհի հզորների համար: Դու ծնվել ես կին լինելու համար: Ամբողջ աշխարհը քո ձեռքերում է: Դու ինքդ քեզ զրկում ես կանացի էներգիայից, երբ սկսում ես առնական գործունեություն ծավալել: Այս նվաճումներում դու դադարում ես լինել թեթև, եթերային ու երջանիկ: Դու ասպետ չես: Հիշիր։

Մի օգնիր տղամարդուն մոտենալ քեզ: Թող նա հասնի քո մտերմությանը: Թող ինքը ճանաչի քեզ, ծանոթանա քո բնավորությանը, նախընտրություններին: Մի զրկի նրան քայլ առ քայլ դեպի գագաթ բարձրանալու առաքելությունից: Դա անհրաժեշտ և պետք է նրան: Հակառակ դեպքում «որսն» այլևս այդքան արժեքավոր և բացառիկ չի լինի:

600x400

Մի տրվիր: Տանջել ինքդ քեզ, որպեսզի տղամարդու համար ավելի պարզ եւ դյուրին լինի՝ անհեթեթություն է: Այդպիսով, դու ինքներդ քեզ դավաճանում ես և խաբում նրան: Այդպես դու անգիտակցաբար թուլացնում ես նրան, որի համար հետագայում թանկ կվճարես՝ բողոքելով, որ կողքինդ իրեն տղամարդու պես չի պահում: Թող հաղթահարի, թող բանալիներ գտնի: Եթե չի գտնում, եթե չի հասկանում քո հոգու ողջ ներքին կառուցվածքը, ապա նա քո կողքին տեղ չունի: Քոնը չէ, և՝ վերջ:

Մի փորձիր խլել: Ամենավատն այն է, երբ կինը մարտնչում է մեկ այլ կնոջ հետ՝ թույլ տղամարդու սրտի համար: Հասկացիր, նա պարզապես չի ուզում կողմորոշվել, քանի որ ամեն ինչ, այնուամենայնիվ, լավ է, և բոլորը գոհ են: Նրան ձեզանից ոչ մեկն էլ պետք չէ: Դադարեցրու այդ գոտեմարտերը: Եղիր ավելի ուժեղ և համարձակորեն դուրս արի այդ եռանկյունուց, նույնիսկ, եթե քեզ թուլամորթ կանվանեն, ով հանձնվել է թուլության պահին: Ոչ, դու ուժեղ ես: Դու ինքներդ քեզ շատ ես սիրում և ուզում ես երջանիկ լինել, և ոչ թե ժամանակ կորցնել երկու անհայտներով կրկեսի վրա:

Հասկացիր՝ դու չես կարող քո իդեալական տղամարդուն կերտես մեկից, ով քեզ հարմար չէ: Այդպես չի լինում: Նա կա՛մ քո մարդն է, կա՛մ ոչ։

600x400

Ծանոթության և նախնական շրջանում դրության հիմնական տերը դու ես: Նրանից, թե ինչպես կկառուցես համակարգը և ինչ ճանապարհ կնախանշես, այդպես էլ կզարգանան ձեր հետագա հարաբերությունները: Քո խնդիրն է՝ մնալ այնպիսին, ինչպիսին կաս, ոգեշնչելով նրան հետագա գործողությունների համար: Նա նվաճող է: Նրան խոչընդոտներ են անհրաժեշտ, իսկ վերջում՝ իսկական մրցանակ: Դու պետք է այնքան ինքնավստահ լինես, սիրես, գնահատես ինքդ քեզ, որ նա ցանկանա հնարավորինս հաճախ լսել քո ձայնը, բռնել ձեռքդ, ինչ-որ կերպ ուշադրություն ցույց տալ: Որպեսզի նա հասկանա, որ քո կողքին է իրեն զգում ամենաերջանիկը, ուժեղը, ամենավստահն ու իսկական տղամարդ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1672 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Ինչու են կանայք վերադառնում նախկինների մոտ

31.08.2021
Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն' ամուսնալուծությունից հետո կանանց մեծ մասը զղջում է կատարվածի համար: Եվ նրանք ջանքեր են գործադրում նախկին ամուսնու հետ կապ հաստատելու համար:

2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

21.07.2021
Կա անձնական կյանքի միայն երկու կանոն, որոնք, իսկապես, գործում են: Դրանք վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր չգիտեն դրանց մասին, դատապարտված են երկար ժամանակ ու նյարդեր վատնելու սխալ մարդկանց վրա:

Ինչու են խելացի կանայք դժբախտ անձնական կյանքում

02.07.2021
Մինչ որոշ կանայք սկսում են տիրապետել տղամարդկանց հետ հաղորդակցման օրենքներին, մյուսները ստիպված են «լցնել» իրենց ուղեղը, տքնաջան սովորել և կարիերա կառուցել:

Իմաստուն կնոջ վարքագիծը

25.06.2021
Արտաքին սահմանների պահպանումը կարևոր է: Հոգեբանական պաշտպանությունը կախված է հուզական հեռավորության առկայությունից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1677 անգամ
14.10.2021
Դիտվել է 1043 անգամ
12.10.2021
Դիտվել է 448 անգամ
13.10.2021
Դիտվել է 340 անգամ
15.10.2021
Դիտվել է 340 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster