Եղունգների նոր ոչ ձանձրալի միտումն ակտիվորեն փորձարկում են աստղերն ու նրանց վարպետները:
Ամառը մոտեցնել և եղունգները միանգամից երկու կամ, նույնիսկ, երեք տարբեր երանգներով ներկել խորհուրդ են տալիս Instagram-ի բազմաթիվ մատնահարդարման վարպետներ: Նորաձեւ մատնահարդարումն իր վրա հաջողությամբ փորձարկել է Քյարա Ֆերանին, մինչ այդ հաճախորդների վրա վառ փորձարկումներ իրականացրել են Բետինա Գոլդշտեյնը, Ջեսիկա Վաշիկը, Մեյ Կավաջիրին և այլ հանրաճանաչ վարպետներ, որոնց խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել: Ձեր սեփական եղունգների վրա գրադիենտը կրկնելն այնքան էլ դժվար չէ, ուստի խորհուրդ ենք տալիս ոգեշնչվել ստորև ներկայացված նորաձև օրինակներից:
Գրադիենտը կարելի է իրականացնել մի քանի տարբերակներով: Օրինակ, առանձին երանգ ընտրեք յուրաքանչյուր եղունգի համար. թող բութ մատը լինի ամենապայծառը ներկապնակում, իսկ ճկույթն, ընդհակառակը, ամենամուգը: Այս տարբերակը շատ հեշտ է իրականացնել, քանի որ ձեզ հարկավոր է ընդամենը մի քանի նոր լաք:
Մի եղունգի վրա կարելի է համատեղել մի քանի գույներ: Այստեղ դուք պետք է մի փոքր ջանք թափեք և զինվեք սպունգով: Դա կարող է լինել կամ դիմահարդարման, կամ աման լվալու սպունգ: Ընտրված երանգները քսեք եղունգի մակերևույթին, թողեք մի փոքր ներծծվեն և տրորող շարժումներով ամրագրեք լաքերը․պետք է գույների միջև սահուն անցում ստացվի: Այնուհետև եղունգները պատեք անգույն լաքով և հիացեք ցանկալի դիզայնով:
Ի դեպ, օմբրե եղանակով մանիկյուրը համընդհանուր է. այն հիանալի տեսք ունի ինչպես բնական կարճ եղունգների, այնպես էլ երկարացվածների վրա:
Ոգեշնչվեք մեր ընտրանիով և խիզախորեն տեղափոխեք ծիածանը ձեր եղունգների վրա:
06-12-2024 11:06 Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00 Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54 Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
06-12-2024 10:52 Aquaman ֆիլմերի աստղ, 38-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը երկրորդ անգամ է հղի։ Հերդի ներկայացուցիչը People-ին ասել է, որ դերասանուհին հղիության վաղ շրջանում է, ուստի իր իրավիճակի մանրամասները չի հրապարակում։ Այնուամենայնիվ, Ամբերը երջանկությունից «յոթերորդ երկնքում է»: Դերասանուհին արդեն ունի 3-ամյա դուստր՝ Ունան։ Էմբերը չի ասում, թե ով է աղջկա հայրը։
06-12-2024 10:50 Իտալիայում ձերբակալված 25 մարդկանց թվում է նաև միանձնուհի, ով կասկածվում է հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ: Խոսքը երկրի ամենահզոր մաֆիոզ ցանցի՝ «Նդրանգետայի» մասին է: Հյուսիսային Իտալիայի Բրեշիայի դատախազները հայտնել են, որ միանձնուհին կապող օղակ է եղել խմբավորման և բանտում գտնվող նրա համախոհների միջև:
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին: