Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկային կարծիք․ «Երբեմն ինքներդ եք սպանում հարաբերությունները»

16.02.2021

Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը խնդիր է ունեցել պարզելու, թե ինչո՞ւ են երբեմն, նույնիսկ ծանոթության հենց սկզբում, նրանք կորցնում են հարաբերությունները շարունակելու ցանկությունը։ Նրանց պատասխանները մեկնաբանել է հոգեբանը։

Տղամարդկանց խոսքը

Տարածություն պահպանեք: Մենք սիրում ենք որսորդ լինել: Եթե ինչ-որ մեկին գրավում է համառ նախաձեռնողականությունը՝ հաղորդագրություններ, զանգեր, հանգստյան օրերը միասին անցկացնելու առաջարկներ, ամենայն հավանականությամբ, դուք հանդիպել եք «մամայի բալայի» հետ: Շատերը չեն ցանկանում հրաժարվել ձեզ նվաճելու հաճույքից:

Մանրամասնություններ մի պատմեք ձեր նախկինի և երեխաների մասին: Առաջինի հետ կապված ամեն ինչ պարզ է. մենք չենք ցանկանում որևէ մեկի հետ կիսել ձեր ուշադրությունը, թեկուզև՝ բացասական առումով: Եթե երեխաներ ունեք, ապա մենք նախ պետք է մտերմանանք ձեզ հետ, որպեսզի հետաքրքրվենք նրանց մասին խոսակցություններով:

600x400

Կյանքը մի ներկայացրեք որպես հերոսական պայքար հանգամանքների դեմ: Դա չի նշանակում, որ ապագայում չեք կարողանա մեզ վրա հույս դնել: Առաջին ժամադրություններին մենք ուզում ենք թեթևություն և խաղ:

Մեզ դուր չի գալիս, որ դուք ապրում եք ձեր նախկինի հետ, նույնիսկ, եթե ասում եք, որ վաղուց բաժանվել եք ու որպես ընկերներ եք տունը կիսում: 

Եթե պատահաբար հանդիպում ենք ձեր նախկինին, մի փորձեք թաքնվել: Ձեզ երեխայի պես մի պահեք: Կախված ձեր փոխհարաբերությունից՝ կարող եք ձեւացնել, թե չեք նկատել նրան, կամ մոտենալ նրան և մեզ ծանոթացնել։

Երբ մենք հետ չենք զանգում կամ հաղորդագրություններ չենք ուղարկում, դրա պատճառը կա: Ամենայն հավանականությամբ, «խելքահան չենք եղել»: Մեզ հետ ոչ մի ճակատագրական բան չի պատահել, և կարիք չկա հստակեցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է: Մեզ պետք չէ որոնել կամ փրկել: Ձեր իրավունքն է շարունակել հարաբերությունները կամ դադարեցնել այն, եթե մենք անսպասելիորեն հայտնվենք:

600x400

Մի փորձեք ավելի լավը դարձնել մեզ: Մենք կորցնում ենք հետաքրքրությունը, եթե հանդիպումից անմիջապես հետո որոշում եք անել դա: Առաջնորդելու բոլոր փորձերը, բացատրելը, թե ինչպես վարվել, ինչ ասել կամ անել, վատ կանդրադառնա հարաբերությունների վրա, եթե դուք չեք հանդիպում մի մարդու հետ, ով ձեր մեջ տեսնում է ոչ թե հավասար զուգընկեր, այլ մորը փոխարինող:

Ընտանեկան հոգեբանի մեկնաբանությունը

Պատասխանները ցույց են տալիս, որ տղամարդիկ ցանկանում են կանանց մոտ տեսնել ինքնաբուխ արձագանքներ, ինքնավստահություն և ինքնահարգանք: Նրանց հետաքրքրում է այնպիսի կինը, որը կանացիությունը հասկանում է ոչ թե որպես կամքի բացակայության դրսևորում և իր կյանքի համար պատասխանատվությունը ուրիշին վերապահելու ցանկություն, այլ խաղալու պատրաստակամություն, որում տղամարդը պետք է հասնի ռոմանտիկ միության իրավունքին:

Պատահական չէ, որ տղամարդիկ առաջնահերթություն են տալիս հեռավորությունը (ինչը չպետք է շփոթել անտարբերության կամ մեծամտության հետ): Այս որակը նրանց թույլ է տալիս հոգ տանել և փնտրել փոխադարձություն՝ դրանով իսկ հաճույք ստանալով առնականության դրսեւորումից: Եթե կողմերից մեկը հանկարծ հեռանում է (գուցե նույնիսկ առանց հետաքրքրությունը կորցնելու, պարզապես՝ անձնական տարածքի կարիք ունենալու պատճառով), ապա, փորձելով ամեն գնով պահպանել միությունը, մենք սխալ ենք թույլ տալիս: Դա ընդգծում են տղամարդիկ՝ նշելով, որ իրենք չեն սիրում չափազանց համառ հաղորդագրություններն ու զանգերը: Նույնիսկ, եթե պաշտոնապես շարունակում է քաղաքավարի պատասխանել, այսուհանդերձ նա սառն է:

600x400

Ընդ որում, այդ պարագայում կինը սկսում է արդարացնել իրեն. առաջացող ներքին հոգեբանական պաշտպանությունը նրան համոզում է, որ իրականում զուգընկերը ցանկանում է իր հետ լինել, պարզապես տարբեր պատճառներով վախենում է դա ընդունել։ Սա սպառնում է լուրջ հոգեբանական վնասվածքով. փորձելով ամեն գնով միավորվել մի մարդու հետ, ով չի ցանկանում մեզ հետ լինել, մենք ոչնչացնում ենք մեր անհատականության սահմանները: Հետագայում մեծ ներքին աշխատանք կարող է պահանջվել՝ ինքնագնահատականը վերականգնելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1923 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենահավատարիմ և հոգատար նշանները

06.03.2021
Աստղագուշակները նշել են կենդանակերպի երեք ամենահավատարիմ նշանները: Նման մարդիկ ձգտում են այնպես անել, որ իրենց սիրելիները միշտ լավ զգան, հաղորդում է PureWow-ը:

Տղամարդկային կարծիք․ «Երբեմն ինքներդ եք սպանում հարաբերությունները»

16.02.2021
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը խնդիր է ունեցել պարզելու, թե ինչո՞ւ են երբեմն, նույնիսկ ծանոթության հենց սկզբում, նրանք կորցնում են հարաբերությունները շարունակելու ցանկությունը։

Կենդանակերպի ինչ նշանների չարժե սիրահարվել և ինչու

27.01.2021
Նախքան ամբողջովին ձեր սիրո մեջ սուզվելը, դուք պետք է պարզեք այն, թե ինչ պատճառներով և ինչու պետք չէ ուշադրություն դարձնել կենդանակերպի որոշակի նշանների տակ ծնված մարդկանց:

5 ճշմարտություն, որոնք անհրաժեշտ է իմանալ կնոջ մասին

08.01.2021
Շատ տղամարդիկ դժվարանում են ընկալել կանացի հոգու բոլոր անկյունները: Այդ պատճառով, հաճախ հարաբերությունների մեջ թյուրիմացություններ են առաջանում:

Ի՞նչ է սա նշանակում. Ինչո՞ւ եք երազում ծով տեսնում

22.12.2020
Գուցե ժամանա՞կն է գնալու ձեր իրական զգացմունքների հետևից:

Կենդանակերպի 5 ամենաստախոս նշանները

16.12.2020
Որոշ նշաններ շատ «տաղանդավոր» են ոչ լավագույն որակներ ցուցադրելու հարցում: Նրանցից շատերը խաբեության ու մանիպուլյացիայի ժանրում գործում են ամենաիսկական հրաշքներ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-04-2021 09:39
Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Ժամանել են նաեւ շոուբիզնեսի աստղեր, հատկապես՝ Ռուսաստանից։ Ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։
10-04-2021 08:47
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 227 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Ալինա Մարուշչակը՝ 236 կգ (109+127)։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաելե Նայո Կեչատնկեն՝ 231 կգ (100+131)։
10-04-2021 07:51
Հայաստանիբակսետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է: Միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:
10-04-2021 07:44
«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ալլա Միխեեւան «Вечерний Ургант» շոուի նկարահանումների ընթացքում ծանրաձողով գլխին հարված է ստացել։ Միխեեւան ռեպորտաժ էր նկարահանում Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունից, որն այս տարի անց է կացվում Մոսկվայում։ Հոլովակում նա մոտենում է մրցավար Ալեքսանդր Դմիտրիեւին եւ խնդրում իրեն ցույց տալ ծանրաձողի բարձրացման տեխնիկան։
10-04-2021 02:54
Սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը՝ Լենին, հայտնվել է Glamour ամսագրի գերմանական տարբերակի շապիկին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․

01.04.2021
Ապրիլին մեծ հաջողություն կունենաք այն ամենում, ինչ կանեք համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով:

LADYNEWS TV
Սիրուշոն երաժշտասերների դատին է հանձնել «Nothing Matters» անգլերեն երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.04.2021
Դիտվել է 1732 անգամ
06.04.2021
Դիտվել է 545 անգամ
09.04.2021
Դիտվել է 523 անգամ
07.04.2021
Դիտվել է 467 անգամ
08.04.2021
Դիտվել է 324 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster