Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Որ դեպքում են տղամարդիկ իսկապես սիրահարվում 

23.12.2020

Կարծում եք, թե տղամարդը ձեզ սիրահարվում է գեղեցիկ արտաքինի, մոդելային կազմվածքի և խոհարարական գերազանց հմտությունների պատճառո՞վ:

Եվ ճիշտ եք մտածում: Դա հիմնականում այդպես է, բայց ոչ ամբողջությամբ: Իրականում, համակրանքի պատճառները շատ ավելի շատ են:



1. Գեղեցիկ արտաքին

Տղամարդիկ խոստովանել են, որ հաճախ կարող են շատ արագ սիրահարվել, երբեմն տասը րոպեն կարող է բավարար լինել: Այս խոսքերից հետո անմիջապես պարզ է դառնում, որ այստեղ մենք չենք խոսում հրաշալի հոգևոր հատկությունների մասին:

Տղամարդիկ միշտ առաջին հերթին ուշադրություն են դարձնում արտաքինին: Եվ իհարկե նրանք ընտրում են գեղեցկուհու: Շատ կանայք կարող են վրդովվել և պնդել, որ միշտ չէ, որ այդպես է: Թերեւս ոչ միշտ է այդպես, բայց ճնշող մեծամասնությամբ դա աշխատում է:

 600x400

Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց համար գեղեցկությունը շատ ավելի հեշտ է նկատել, քան մտավոր կամ խոհարարական կարողությունները: Բայց պետք չէ նեղվել: Ի վերջո, ոչ միայն գեղեցկությունն է տղամարդկանց ստիպում սիրահարվել:

2. Առողջության նշաններ

Երբ տղամարդը խոսում է կանացի գրավչության մասին, նա նկատի ունի ոչ միայն գեղեցիկ արտաքին տվյալները: Նրանք ասում են, որ իրենց հաճախ գրավում է հաճելի բույրը, որը գալիս է կնոջից: Գրավում են խնամված, փայլուն մազերը, թեթև քայլվածքը:

 600x400

Հետաքրքիր է նաև, որ տղամարդիկ նախընտրում են այն կանանց, ովքեր ուտում են ոչ միայն աղցաններ, այլ սովորական սնունդ են օգտագործում և լավ ախորժակ ունեն: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլորովին չի հետաքրքրում, որ իրենք սիրում են բարեկազմ կանանց, այդուհանդերձ, ախորժակը պետք է լավը լինի:

3. Հիշեցնում է մորը

Իհարկե, կյանքում ամեն ինչ պատահում է, այնուամենայնիվ, տղամարդկանց մեծ մասը շատ լավ վերաբերմունք ունեն իրենց մոր նկատմամբ՝ լցված ջերմությամբ և սիրով: Եվ մանկության, և պատանեկության բոլոր ամենահաճելի պահերը սովորաբար կապված են մոր կերպարի հետ: Մայրիկը բարություն է, քնքշություն, խաղաղություն:

 600x400

Տղամարդը ամբողջ կյանքում պաշտում է մայրիկի համեղ կարկանդակները և ջերմ գրկախառնությունները կարճ բաժանումից հետո: Եվ եթե կինը տղամարդուն ինչ-որ կերպ հիշեցնի մորը, ապա մեծ հավանականությամբ շատերից կընտրվի հենց ինքը:

4. Թեթևություն և դրական վերաբերմունք կյանքի հանդեպ

Եթե կնոջ տեսքը նման է «Չծիծաղող արքայադստերը», ապա տղամարդը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա ընդհանրապես մոտենալ նրան ու սկսել շփվել:

 600x400

Բոլորովին այլ է, եթե կինը լինի կենսուրախ, ժպտերես, բարեսիրտ: Այդպիսի կնոջ հետ շփվելը հեշտ է ու հաճելի: Ուստի տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր շողում են դրական տրամադրությամբ, կենսունակությամբ, երջանկությամբ ու բարությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1368 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց հիմնական սեքսուալ խնդիրները

22.01.2021
Կանանց սեքսուալ խնդիրներն ամենից հաճախ հոգեբանական բնույթի են լինում: Անգամ ֆիզիկական կամ կենսաբանական խնդիրներն ավելի հեշտ լուծելի են, քան նրանք, որոնք ծնվում են կնոջ գլխում և մնում այնտեղ շատ երկար...

Այս 5 բանը հատուկ է միայն «ման եկող» տղամարդկանց

19.01.2021
Երկրորդ կեսին գտնելը յուրաքանչյուր աղջկա իրական երազանքն է: Այնուամենայնիվ, այս երազանքի ճանապարհին շատ տղամարդիկ են հանդիպում, ովքեր բոլորովին էլ ի վիճակի չեն ուրախացնել իրենց ընտրյալին:

Կանանց այս հատկությունը գայթակղում և գրավում է խելացի տղամարդկանց

12.01.2021
Միանգամից նշենք, որ խոսքն արտաքինի մասին չէ: Եվ այդ հատկությունը իր մեջ կարող է զարգացնել ցանկացած կին: Դա այդքան էլ դժվար չէ, բայց, չգիտես ինչու, կանանց մոտ հազվադեպ է հանդիպում:

Որ դեպքում են տղամարդիկ իսկապես սիրահարվում 

23.12.2020
Կարծում եք, թե տղամարդը ձեզ սիրահարվում է գեղեցիկ արտաքինի, մոդելային կազմվածքի և խոհարարական գերազանց հմտությունների պատճառո՞վ:

Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ որպես ամուսիններ ընտրում են իրենց «երկվորյակներին»

08.12.2020
Գիտնականները հերքել են այն տեսությունը, որ հակադրությունները ձգում են միմյանց:

Ինչից է պետք խուսափել հարաբերությունների սկզբում, որպեսզի դրանք երկարատև լինեն

03.09.2020
Նոր հարաբերությունները լի են ուրախ պահերով, հուզմունքով, բայց նաև՝ որոգայթներով: Ինչպե՞ս վարվել ծանոթության առաջին օրերից, և ինչպե՞ս ճիշտ կառուցել հարաբերությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-01-2021 11:45
Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ նրա կինը`պարուհի Էլեն Ամյանն, ամուսնալուծվում են: «Ես ու ընտանիքս հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել», - գրել է հայազգի երիգիչը:
26-01-2021 11:21
85-ամյա Ռոգելիա Բլանկոն, որին ընտանիքը մահացած էր համարում, զարմացրել է իր հարազատներին՝ վերադառնալով ինն օր անց այն բանից հետո, երբ տեղեկացրել էին, որ նրան հուղարկավորել են։
26-01-2021 11:14
Դյուկի համալսարանի բուժքույրական դպրոցի եւ Մաունթ-Սինա բժշկական համալիրի գիտնականները պարզել են այն մոլեկուլային մեխանիզմները, որոնք կանխում են հղիության ժամանակ վիրուսային վարակի փոխանցումը մորից պտղին: Նրանք նկարագրել են GPER1 կոչվող բջջի մակերեւույթին էստրոգենի ռեցեպտորի ուղու առանցքային դերը, որը հատկապես շատ է ընկերքի եւ պտղի հյուսվածքներում:
26-01-2021 07:27
Ֆրանսիայի սպորտի նախարարությունը եւ հանրապետության առողջապահության նախարարությունն ավարտել են մարզիկների համար հատուկ հակավիրուսային դիմակի մշակման նախագիծը: Դիմակը պատրաստված է հատուկ բազմաշերտ եւ ֆիլտրող փափուկ կտորից, որը հաճելի զգացումներ է առաջացնում դեմքին հպվելիս:
26-01-2021 05:40
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա դուստրը՝ Չելսի Քլինթոնը, աշխատում են քուրդ կանանց աշխարհազորի և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ քուրդ կանանց պայքարի մասին պատմող դրամատիկ ֆիլմի սցենարի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2021 թ․

31.12.2020
Աստղագուշակը խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափավորել հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ:

LADYNEWS TV
Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.01.2021
Դիտվել է 5157 անգամ
25.01.2021
Դիտվել է 1517 անգամ
20.01.2021
Դիտվել է 465 անգամ
23.01.2021
Դիտվել է 465 անգամ
21.01.2021
Դիտվել է 424 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster