Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել

18.11.2020

Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան: Դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես նաև դեպրեսիայի դեմ դեղամիջոցներով:

Հոլանդացի բժիշկների կողմից 10 տարեկանից ցածր երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն ընտանիքներում, որոնցում մայրերը երեխային կրելիս տառապում էին դեպրեսիայից, ասթմայով տառապող երեխաներն ավելի շատ են:

Հետազոտությանը մասնակցել է 3640 ընտանիք, ովքեր լրացրել են 53 հարցից կազմված հարցաթերթիկ։ Բացի այդ, որոշ կանայք հղիության ընթացքում ստացել են դեպրեսիայի դեմ դեղորայքային բուժում (այս ընտանիքներում ասթմայով երեխաներ ամենաշատն են եղել):

Իհարկե, սա երեխաների մոտ այս հիվանդության առաջացման միակ պատճառը չէ, այստեղ կարող եք նաև ավելացնել շրջակա միջավայրի վիճակը, ծնողների ապրելակերպը, գենետիկ նախատրամադրվածությունը և շատ այլ գործոններ: Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ այս ոլորտում անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է մոր հոգեբանական վիճակն ազդում հղիության ընթացքում իր երեխայի թոքերի ձևավորման վրա:

600x400

Շնչառական համակարգի վրա ազդող մեկ այլ գործոն բացահայտել են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով՝ երկու անգամ ավելի հավանական է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաները տառապեն ալերգիկ հիվանդություններով ու ասթմայով:

Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի շատ են ստանում իրենց համար անհրաժեշտ օգտակար մանրէներ և ունեն ավելի ուժեղ դիմադրողականություն: Միևնույն ժամանակ, կեսարյան հատմամբ ծնված շատ նորածիններ կյանքի առաջին տարում, նույն դիմադրողականությունն ու միկրոֆլորան ձեռք բերելու համար ունեն բոլոր հնարավորությունները։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 469 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ալյոնա Կրավեցը որոշել է Արմեն Ջիգարխանյանի երեխային լույս աշխարհ բերել

24.11.2020
35-ամյա ռուս դերասանուհի, մոդել և երգչուհի Ալյոնա Կրավեցը հայտարարել է, որ պատրաստ է լույս աշխարհ բերել նոյեմբերի 14-ին մահացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երեխային:

Հայտնի է տարվա կինը

21.11.2020
Ամերիկուհի ռեփեր Քարդի Բին ճանաչվել է տարվա կին՝ Billboard երաժշտական ամսագրի վարկածով։

Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել

18.11.2020
Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան:

17-ամյա այս աղջկա ոտքերը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում

11.10.2020
ԱՄՆ-ի տասնյոթամյա բնակչուհի Մակի Կարին ամեն տարի ցատկային աճ էր արձանագրում, ինչը նրան թույլ է տվել պատանեկան տարիքում հասնել 208,28 սանտիմետր հասակի:

2020-ին օդից արված լավագույն լուսանկարները

07.10.2020
Իտալիայում որոշվել են 2020թ․ օդից արված լավագույն լուսանկարները՝ Siena Drone Awards 2020։

«Գահերի խաղի» աստղը՝ նկարահանման ընթացքում ամենամեծ խնդրի մասին

22.09.2020
Հայտնի դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով հայտնի սերիալում խաղացել է Արյա Սթարքի դերը, պատմել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնք նա ունեցել է նախագծի վրա աշխատելիս:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-11-2020 10:43
Եղեսպակի եւ պերիլայի հիմքով թեյերն օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում, պարզել են Էսենի համալսարանական հիվանդանոցի վարակաբանության ինստիտուտի գիտնականները (Գերմանիա):
24-11-2020 10:39
Հանքային պարարտանյութերով կամ քաղցկեղածին նյութերով աղտոտված սնունդը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
24-11-2020 05:07
Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով:
24-11-2020 04:55
Հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներից Հայկոն, Էրիկ Կարապետյանը, Սևակ Ամրոյանն ու Միհրան Ծառուկյանը երգ են նվիրել զինվորներին: «Հերոս զինվոր» երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
24-11-2020 02:15
34-ամյա Քեթի Թոփուրիան և 36-ամյա Լեւ Դենգովը պաշտոնապես դարձել են ամուսիններ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020
Նոյեմբերին պետք է պատրաստվել կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգեցնում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

LADYNEWS TV
Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է թողարկել` Last September երգի հիման վրա, որը երգչուհին նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2020
Դիտվել է 16920 անգամ
23.11.2020
Դիտվել է 1273 անգամ
24.11.2020
Դիտվել է 739 անգամ
19.11.2020
Դիտվել է 637 անգամ
21.11.2020
Դիտվել է 411 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster