Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեռական կյանքի նոր ընկալումները. հոգեբանը՝ սիրո եւ սեքսի մասին

08.05.2012

Սեռական կյանքը դիմացինին մեծարելու, նրա գեղեցկությունը, մտերմությունն ընդգծելու ամենաբարձր նոտան է: Այն սիրո արտահայտության շարունակությունն է: Բնությունը ձգտում է ներդաշնակության բոլոր, նաեւ՝ այս հարցում: Եվ ինչու՞ է մեզ հայկական էթիկայում տրված սեռական կապն իրականացնել վերջում… որպեսզի սեռական կյանքի այդ սիմֆոնիայի մեջ խելակորույս քայլեր չանենք:

Ինչպես LN-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ամենսխալ մոտեցումն այն է, երբ սեռական կյանքը ինքնաբավարարման նշանակություն է սկսում ունենալ. «Հեռուստատեսությունից հիմա շատ սխալ բաներ են սովորում սեռական կյանքի մասին, շրջանառվում է մի շատ ոչ էմոցիոնալ և հասարակ բառ' սեքս, և այն սկսել է ընդունել սադիստական, մազոխիստական ֆորմատներ, իսկ այդ ամենը հեռուստացույցով քարոզվում է: Մեր տատերը, մեր պապերը այդ նույն սեքով զբաղվել են, և դա դա չի եղել, հաստատ»:

Ըստ Միհրդատ Մադաթյանի, կամայական կին-տղամարդ հարաբերությունները դիֆերենցվում են հինգ բաղադրիչների, և դրանց առկայության դեպքում սերը, ընտանիքը ամրապնդվելու է և կայանալու: Այդ հինգ բաղադրիչների մեջ են մայր և տղա, հայր և դուստր, քույր և եղբայր, ընկերներ, և սեռական ընկեր հարաբերությունները. «Հաճախ նկատում ենք, որ մի շատ գեղեցիկ կնոջ կողքին տգեղ տղամարդ է և հակառակը: Մտածում ենք, թե տեսնես ինչ է գտել սրա մեջ: Եթե ամեն ինչը կապված լիներ միայն սեռականի հետ, և սեռականը լիներ այդքան դոմինանտ, բնականաբար նման ընտանիքներ չէին լինի: Բայց երբ որ մյուս չորս կոմպոնենտները բավարարված են, ապա սեռական կապը դառնում է չքնաղ: Այդ դեպքում դա դառնում է ընտանիք, դառնում է նորմալ սեռական կյանք: Յուրաքանչյուր մարդ ունի ինտիմ սահման: Երբ որ շատ մոտ ես կանգնում այդ սահմանին, սկսում ես դիսկոմֆորտ զգալ: Ամեն մարդու թույլ չես տա մոտ գալ… Կան մարդիկ, որոնց դու համբուրում ես միայն այտդ հպելով, կան մարդիկ, որոնց դու համբուրում ես գրկախառնվելով, և կա մի մարդ, որին թույլ ես տալիս մտնել քո մեջ... Դա մտերմության արտահայտման բարձրագույն ձևն է: Ընդունված է, որ դա հաճույք է, բայց իրականում դա հենց այնպես չէ. երաժշտություն է: Եթե հիմքում միայն սեքսը դրված լիներ, նշանակում է՝ հինգ տարին մեկ պիտի կին փոխեինք: Մենք 50 տարեկանում ավելի շատ ենք մեր կնոջը սիրում, քան սիրել ենք երիտասարդ տարիքում: Ինչո՞ւ: Որովհետև այդ կնոջը սկսում ենք գնահատել, կապը ավելի է հզորանում և դառնում սիրո արտահայտում, որովհետև դու չես կարող կյանքը թեկուզ մեկ վայրկյան պատկերացնել առանց նրա: Դուք սկսում եք համարյա չխոսել իրար հետ, բայց միմյանց այնքան լավ հասկանալ… Հասկանալ' միայն աչքերին նայելով: Սա է այդ սեքսը... Սա է, որ հավաքվում, հավաքվում և դառնում է մի միություն...

Մենք տեսնում ենք 80 տարեկան մի պապիկի ու տատիկի, որոնք կարծես իրար հետ չեն էլ խոսում, բայց երբ որ տատիկը մահանում է, պապիկը մեխանիկորեն գնում է նրա ետևից: Եվ այդ ժամանակ հասկանում ես, որ նրանք իրար սիրում էին, շատ էին սիրում, չնայած որ ամբողջ օրը բողոքում էին իրար ետևից»:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 28009 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Միհրդատ Մադաթյան | 13-08-2012 12:23
Շատ շնորհակալ եմ Նելլի Ջան: Հուսով եմ, որ հետագայում չեմ հիասթափեցնի :)
Nell Ave | 12-08-2012 22:28
սիրահարվեցի Միհրդատ Մադաթյանին: Լավ է արտահայտվել
MELINE | 14-05-2012 21:23
shat chisht er amen inch u hamamit er grvatsi het uxxaki inchpes asvec ays orerin eritasardnery ayl kerp en yndunum ser asvasty u amen inch aveli aylandakvel e ......tox kardan ays karqi temanery qani vor lav xratakan u dastiarakchakan nyut e ayn irenic nerkayacnum

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 432 անգամ
17.04.2024
Դիտվել է 288 անգամ
18.04.2024
Դիտվել է 221 անգամ
19.04.2024
Դիտվել է 174 անգամ
23.04.2024
Դիտվել է 98 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster