Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19-25-ը 2020 թ
19.10.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Խոյ
Պատրաստվեք սիրավեպի: Բայց իմացեք` hավանականությունը, որ այն կստանա իր շարունակությունը, փոքր է: Այս օրերին օգտակար է զբաղվել ինքնակրթությամբ ձեզ համար առավել հետաքրքրական ոլորտում: Ժամանակահատվածը բարենպաստ է նաև նրանց համար, ովքեր վաղուց երազում են երեխաների մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Ցուլ
Ցույց տվեք հետաքրքրասիրություն, և ցանկացած դուռ կբացվի ձեր առջև: Այնուամենայնիվ, հիշեք. այս անգամ գործ սկսելու համար մեծ ջանքեր կպահանջվեն: Հաշվարկեք ամեն ինչ՝ նախքան սկսելը: Այս ընթացքում ժամանակի հետ կապված լարվածություն կլինի: Նախապես պլանավորեք ցանկացած հանդիպում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Երկվորյակ
Ինքնավստահության պակաս չեք զգա: Օգտագործեք դա՝ ձեր ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում կամ առաջխաղացում խնդրելու համար: Առավելագույնս օգտագործեք ձեր հանգստյան օրերը: Ավարտեք տան գործերը, օգնեք սիրելիներին, նույնիսկ, եթե նրանք օգնություն չխնդրեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Խեցգետին
Գուցե ցանկանաք մենակ մնալ: Մի զրկեք ձեզ դրանից: Նոր ծանոթությունները, որոնք կարող են լինել այս ժամանակահատվածում, դատապարտված են հաջողության: Հանգստյան օրերն անցկացրեք ստեղծագործվելով: Այս ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն հաջող կլինի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Առյուծ
Պատրաստ եղեք ֆինանսական կորուստներ կրելուն: Բայց բյուջեն շուտով կլցվի: Ընտանիքում լուրջ խնդրի շուրջ կարող են ծագել վեճեր և տարաձայնություններ: Մոտ ապագայում դրանք հնարավոր չի լինի լուծել: Բայց երեխաները կուրախացնեն՝ ոչ միայն իրենց հաջողություններով, այլև պատշաճ վարքով:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Կույս
Ժամանակն է ցույց տալու ձեր կազմակերպչական հմտությունները: Ստանձնեք ամենադժվար գործերը՝ չկասկածելով, որ հաջողության կհասնեք: Այս ժամանակահատվածում փողի հետ կապված ամեն ինչ հիանալի կլինի, այնպես, որ կարող եք ինչ-որ բանով ուրախացնել ձեզ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Կշեռք
Եղեք ավելի տմբռնող ձեր սիրելիների հանդեպ. նրանք այժմ ձեր ներկայության կարիքն ունեն: Աշխատավայրում ձեզ սպասվում է վաստակած հաջողություն: Եվ թող որոշ գործընկերներ ձեր փոխարեն չուրախանան, ուշադրություն մի դարձրեք դրան: Այս պահից սկսեք գումար կուտակել. շուտով այն ձեզ հարկավոր կլինի մեծ գնումներ կատարելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Կարիճ
Առաջիկա օրերին ձեզ շատ հանդիպումներ են սպասվում. ուրախ և ոչ այդքան: Ընդունեք ցանկացած արդյունք: Որոշ ծանոթների հարկ կլինի ջնջել ձեր կյանքից: Եթե չանեք դա, ձեզ դավաճանություն է սպասվում: Այս ժամանակահատվածում աննախադեպ հոգնածություն կարող է կուտակվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Աղեղնավոր
Լավ ինքնազգացողությունը ձեզ թույլ կտա ավարտին հասցնել բոլոր սկսած գործերը: Միակ բանը, որը կխամրեցնի այս ժամանակահատվածը, ընտանիքի հետ հնարավոր տարաձայնություններն են: Բայց շուտով դրանք նույնպես կլուծվեն: Պատրաստ եղեք լարված աշխատանքային առօրյայի և գործից ուշ վերադառնալուն։ Նախապատրաստեք մտերիմներին դրան:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Այծեղջյուր
Այս ժամանակահատվածում աստղերը թույլ են տալիս ձեզ բարդ գործեր սկսել: Պարզապես դեռ փորձեք գումար չծախսել: Համենայնդեպս՝ ձեռնպահ մնացեք խոշոր գնումներից: Պատրաստ եղեք ձեր մասին բամբասանքներ լսելուն: Հիշեք, որ լավագույն պատասխանը պատասխան չտալն է:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը. Ջրհոս
Ցանկացած խնդիր, որն այժմ կծագի, պահեք ձեր մեջ: Ոչ ոքի մի պատմեք դրանց մասին. ինքներդ կարող եք կարգավորել այն: Պատրաստվեք փոփոխության: Սկզբում դրանք կվախեցնեն ձեզ, բայց հետո կհասկանաք. ամեն ինչ դեպի լավն է գնում: Հարաբերություններում հանգստություն կտիրի: Համբերատար սպասեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-25-ը․ Ձկներ
Եթե այս ժամանակահատվածում նշանակված են կարեւոր հանդիպումներ, ապա ավելի լավ է չեղարկեք դրանք: Հիմա հարմար պահը չէ: Հանգստացեք և ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին: Լրջորեն և հոգով վերաբերվեք այդ գործընթացին: Գումար մի խնայեք:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 3850 անգամ
Читать на русском
|