Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս հաղթահարել վախը. 7 եղանակ

13.10.2020

Առաջարկում ենք հոգեբանի 7 արդյունավետ խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ դիմակայել և հաղթահարել ձեր վախերը մեկընդմիշտ: Եկեք փորձենք:

Վախը բնական ռեակցիա է, որն առաջանում է մարդու մոտ' շրջակա միջավայրի գործոնների և իրադարձությունների ազդեցության տակ: Դա ուժեղանում է այն համոզմունքից, որ իրավիճակը հաղթահարելն անհնար է և չի կարելի, այս արատավոր շրջանից դուրս գալու տարբերակներ չկան, և անձը շարունակում է մնալ «անճարակ»:

Վախերը ծնում են անինքնավստահություն, խանգարում մարդուն հաջողության հասնել և, գոնե, փոքր բարձունքներ նվաճել: Միեւնույն ժամանակ, մարդը կարող է գիտակցել այդ և մեծ ցանկություն ունենալ ինչ-որ կերպ հաղթահարել իր վախը, բայց, ցավոք, չգիտի, թե ինչպես ...

Վախը հաղթահարելու ուղիներ

Հաղթահարում եք ձեր վախն աստիճանաբար

Հաճախ մարդկանց, ովքեր վախենում են ինչ-որ բան անել, խորհուրդ են տալիս. «Իսկ դու վերցրու և պարզապես արա»: Իհարկե, բառերով հեշտ է թվում, բայց իրականում ... Զգացմունքները փոթորկվում են, ինչի պատճառով դժվար է հաղթահարել ձեր վախերը: Անհրաժեշտ չէ «հընթացս սուզվել սառույցով ջրի մեջ». կարող եք աստիճանաբար մտնել իրավիճակի մեջ: Եթե մարդը վախենում է բարձրությունից, ապա թող նախ փորձի հաղթահարել երեք մետրանոց սանդուղքը, ապա նայել հինգերորդ հարկի պատուհանից և այլն: Որոշ ժամանակ անց նա այլևս չի վախենա անգամ ինքնաթիռով թռչելուց ...

Վախի դեմ պայքարելիս վերագնահատում ենք մեր արժեքները

Վախը բավականին հաճախ մարդուն հետապնդում է կյանքի այն ոլորտներում, որոնք նրա համար ամենամեծ նշանակությունն ունեն... Սկսնակ գործարարը շատ է վախենում անհաջողությունից, ուստի հրաժարվում է ռիսկի դիմելուց: Դե, իհարկե ... ավելի լավ է հոսանքով հանգիստ գնալ և ոչինչ չձեռնարկել, չէ՞: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Եվ եթե չփորձես, ապա հաստատ ոչնչի հնարավոր չի լինի հասնել: Որոշակի բնագավառում բարձունքների հասնելու համար հարկավոր է վերջ տալ տեղում դոփելուն և հասկանալ, որ շատ այլ նշանակալի բաներ ևս կան:

Հանկարծակիությունը կարող է օգնել հաղթահարել վախը

Հանկարծ անել այն, ինչի մասին մտածելն անգամ նախկինում դող կառաջացներ: Օրինակ՝ անձը, ով վախենում է ժամադրության գնալ, և, այդ պատճառով, հարաբերություններ չունի, կարող է աշխատավայրում կամ ընկերների շրջանում հաճոյախոսություն անել հակառակ սեռի ներկայացուցչին կամ փորձել շփվել նրա հետ վերացական թեմայի շուրջ: Դա պարտադիր չէ, որ նախապես պլանավորված լինի, հակառակ դեպքում նախօրոք պատրաստված ելույթը կարող է թվալ չոր և անբնական: Իսկ հանպատրաստի արտահայտված մտքերը կարող են ավելի անկեղծ լինել և դրական ազդեցություն ունենալ ինքնավստահության աճի վրա:

Շրջապատին ուսումնասիրելը վախի դեմ պայքարի արդյունավետ միջոց է

600x580

Տեսեք, թե ինչ են անում այլ մարդիկ դժվար իրավիճակներում: Դա լավ օրինակ կծառայի ձեզ ուղղորդվելու համար: Որպես օրինակ վերցրեք մեկին, ով քաջություն և վստահություն է ցուցաբերում իր գործողությունների մեջ: Եվ գործեք համանման ձևով: Այս մեթոդը միշտ չէ, որ աշխատում է, բայց որոշ դեպքերում կիրառելի է: Օրինակ՝ վերլուծեք, թե ինչպես են այլ գործընկերները բարձունքների հասնում, և փորձեք ընթանալ այդ ուղով:

Հանգստանում ենք և հաղթահարում վախը

Հուզմունքի կամ մտավոր լարվածության պայմաններում մարդը մարմնի կծկվածություն և շարժումների կաշկանդվածություն է զգում: Միտքն ու մարմինը փոխկապակցված են: Կարելի է ենթադրել, որ ոչ միայն մարմնի վիճակն է կախված հուզական տրամադրությունից և մտավոր գործունեությունից, այլ նաև հակառակը: Ուստի թուլացնելով ձեր մարմինը՝ կարող եք հանգստացնել ձեր միտքը: Դրա համար առավել հաճախ օգտագործվում են շնչառական կամ թուլացնող այլ վարժություններ: Ընդ որում, ավելի հեշտ է պահպանել հանգիստ վիճակը, քան թուլանալ սթրեսային իրավիճակում: Այդ պատճառով անհրաժեշտ է նախօրոք պահպանել հանգիստ վիճակը՝ փորձելով չտրվել իրավիճակի ազդեցությանը:

Օբյեկտի մանրակրկիտ ուսումնասիրությունը օգնում է հաղթահարել վախը

Այդպիսին է մարդու բնույթյը. նա վախենում են այն ամենից, ինչն իր համար նոր է կամ չբացահայտված: Վախը հաղթահարելու համար հարկավոր է ավելին իմանալ դրա մասին: Այսպես, օրինակ, եթե նախամարդը հայտնվեր մեր ժամանակներում, նրան կվախեցնեին ներկայիս գիտության շատ նվաճումներ: Քանի որ նա չգիտի ժամանակակից սարքերի գործունեության սկզբունքների մասին, դրանք նրան ավելի շատ առեղծվածային կթվան, քան իրական: Նույն սկզբունքը կարող է կիրառվել ոչ միայն օբյեկտների, այլև մարդկանց, ինչպես նաև իրավիճակների առնրությամբ: Լավ ուսումնասիրելով դրանք՝ դուք կարող եք հասկանալ, թե ինչպես վարվել, ուստի վախն ինքնին կանցնի:

Սթափ գնահատում ենք ինքներս մեզ և պայքարում վախի դեմ

Ինքդ քո մասին պատկերացումը հաճախ ձևավորվում է ուրիշների կարծիքներից և նրանց գնահատականներից, որոնք զուտ սուբյեկտիվ են: Հետեւաբար, պետք չէ սրտին մոտ ընդունել ուրիշների խոսքերը, ավելի լավ է ձգտեք հասկանալ ինքներդ ձեզ, բացահայտել դրական և բացասական հատկությունները: Երբեմն դա ինքնուրույն անելը դժվար է: Այս դեպքում կօգնի մասնագետը, օրինակ՝ հոգեբանը: Նա օբյեկտիվ գնահատական կտա անձին և կասի, թե որ ճանապարհով շարժվել՝ լավագույն որակները զարգացնելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1217 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդկային կարծիք․ «Երբեմն ինքներդ եք սպանում հարաբերությունները»

16.02.2021
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը խնդիր է ունեցել պարզելու, թե ինչո՞ւ են երբեմն, նույնիսկ ծանոթության հենց սկզբում, նրանք կորցնում են հարաբերությունները շարունակելու ցանկությունը։

Կենդանակերպի ինչ նշանների չարժե սիրահարվել և ինչու

27.01.2021
Նախքան ամբողջովին ձեր սիրո մեջ սուզվելը, դուք պետք է պարզեք այն, թե ինչ պատճառներով և ինչու պետք չէ ուշադրություն դարձնել կենդանակերպի որոշակի նշանների տակ ծնված մարդկանց:

5 ճշմարտություն, որոնք անհրաժեշտ է իմանալ կնոջ մասին

08.01.2021
Շատ տղամարդիկ դժվարանում են ընկալել կանացի հոգու բոլոր անկյունները: Այդ պատճառով, հաճախ հարաբերությունների մեջ թյուրիմացություններ են առաջանում:

Ի՞նչ է սա նշանակում. Ինչո՞ւ եք երազում ծով տեսնում

22.12.2020
Գուցե ժամանա՞կն է գնալու ձեր իրական զգացմունքների հետևից:

Կենդանակերպի 5 ամենաստախոս նշանները

16.12.2020
Որոշ նշաններ շատ «տաղանդավոր» են ոչ լավագույն որակներ ցուցադրելու հարցում: Նրանցից շատերը խաբեության ու մանիպուլյացիայի ժանրում գործում են ամենաիսկական հրաշքներ...

3 նշան, որոնք բացահայտում են կնոջ իմաստնությունը

15.12.2020
Կնոջ համար կյանքի իմաստնության առկայությունը չափազանց կարևոր է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2021 10:29
Սուսաննա Գաբոյանը դարձել է Հայաստանի կանանց 76-րդ առաջնությության հաղթող։
26-02-2021 10:26
«Նրանք հայրիկի հետ շփման կարիք ունեն, սիրում են նրան»․ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո չի պատրաստվում խոչընդոտել Քանյե Ուեսթի և երեխաների շփմանը:
26-02-2021 10:17
Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է պրեմիերաների: Առաջին պրեմիերան նախատեսված է մարտի 20-ին եւ 21-ին: Երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը կներկայացնի «Չսիրել» ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հանդիսատեսին կներկայացնի Մոլիերի «Սպաների արարքները», ինչպես նաեւ «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումները: Հունիսին կցուցադրվի «Ինչ է տեսել ծառայողը» ներկայացման նոր տարբերակը։
26-02-2021 10:08
Ճապոնացի հետազոտողները պնդում են, որ միջամտության ժամանակ վարսահարդարի, կոսմետոլոգի կամ մերսողի հետ շաղակրատելն այնքան էլ լավ գաղափար չէ: Նման զրույցների ընթացքում կորոնավիրուսի փոխանցման վտանգը զգալիորեն մեծանում է, նույնիսկ եթե վարպետը չի հանում դիմակը:
25-02-2021 11:35
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է ուկրաինացի երիտասարդ գրող Ադելինա Շելդոնի հյուծված դին: Իրավապահները Ադելինայի մարմնի վրաբռնության հետքերչեն հայտնաբերել: Նրանք ենթադրել են, որ աղջիկը ուժասպառ է եղել չոր ծոմապահության հետևանքով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.02.2021
Դիտվել է 1524 անգամ
19.02.2021
Դիտվել է 1123 անգամ
20.02.2021
Դիտվել է 820 անգամ
23.02.2021
Դիտվել է 565 անգամ
24.02.2021
Դիտվել է 356 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster