Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը 2020 թ
28.09.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Խոյ
Դուք ձեր շրջապատում շատ հայտնի անձնավորություն կլինեք, ուստի ձեզ կհրավիրեն տոնական միջոցառումների, և այդ ամենը, հաստատ, կհիշվի: Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք բաժակներ բարձրացնել տարբեր ընկերների շրջապատում. այսօր՝ այստեղ, վաղն՝ այնտեղ: Պատրաստվեք զվարճանքի:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Ցուլ
Այժմ դուք ուզում եք դադար տալ և լավ մտածել այն մասին, թե ի՞նչ է կատարվում ձեր կյանքում: Այն որոշումից, որը դուք կկայացնեք, շատ բան է կախված այն մարդկանց համար, ովքեր ձեզ շատ են սիրում: Հիշեք սա և շտապողականություն մի դրսևորեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Երկվորյակ
Ձեր ժամանակը գալիս է, և ձեր շուրջն ամեն ինչ խաղում է վառ գույներով: Աշխատանքում ամեն ինչ լավ կընթանա: Մտերիմները, հավանաբար, կհամատեղեն ուժերը և ձեզ կմատուցեն, հիրավի, արքայական նվեր, որի մասին անգամ չէիք երազել:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Խեցգետին
Մոլորակների դիրքը կխթանի ձեր էներգիան և գումար վաստակելու ունակությունը կհասնի անհավանական բարձունքների: Դուք այնքան ակտիվ կլինեք, որ ինքներդ ձեզ կզարմացնեք: Որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ ձեր հաշվարկների մեջ սխալներ կգարնցվեն։ Շատ լավ՝ համալրեք պաշարները:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Առյուծ
Դուք խոսքի վարպետ եք և տեղը կդնեք յուրաքանչյուրին, ով կհամարձակվի դժգոհություն արտահայտել ձեր կամ ձեր սիրելիների հասցեին: Սա հանրային ելույթների և սեփական կարծիքը պաշտպանելու լավ ժամանակաշրջան է: Ձեզ կլսեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կույս
Դուք հպարտ եք ձեր սիրելիներով, իսկ ձեր սիրելիները՝ ձեզնով: Եվ գնահատում են, և սիրում, և հարգում: Իսկ ընտանիքի ընկերները հիանում են ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու ձեր ունակությամբ: Արդյո՞ք սա առիթ չէ, որ գոնե մի փոքր փորձել «թագադրվել» և բարձրացնել ինքնագնահատականը:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կշեռք
Ձեր շրջապատում հույզերը թեժանալու են, և իրավիճակը սրվելու է: Այնուամենայնիվ, ձեր նուրբ կանխազգացումը թույլ կտա տարբերակել, թե ի՞նչը պետք է ականջի հետև գցել, և որտե՞ղ պետք է համարձակորեն նետվել մարտի:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կարիճ
Դուք լիովին վերահսկում եք ձեզ հետ կատարվողը և ձեր մարմնի յուրաքանչյուր օրգանը: Միանգամայն համոզված եք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Հիանալի ժամանակ է հանգստանալու, հետաքրքիր գրքեր կարդալու, լավ քնելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Աղեղնավոր
Աստղերը խոսում են ձեր սիրելիի կարգավիճակի ուժեղ ազդեցության մասին այն զգացմունքների ուժի վրա, որոնք դուք ունեք նրա հանդեպ: Ձեր երեւակայության մեջ հիմա սերն ու աղքատությունը բոլորովին անհամատեղելի են: Ո՞վ գիտի, միգուցե դուք ինչ-որ տեղ ճիշտ եք:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Այծեղջյուր
Ամբողջ ժամանակ ստիպված կլինեք կանգ առնել և ջանքեր գործադրել ձեր չափազանց անկարգապահ գործընկերներից մեկի վրա: Մի կողմից, իհարկե, դուք պետք է կարողանաք ինքներդ ձեզ վերահսկել: Բայց մյուս կողմից, երբեմն պետք է գոլորշին բաց թողնել, այնպես, որ ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Ջրհոս
Ձեր աշխատանքի համար այնքան շատ չեք ստանում, որքան սպասում եք: Բայց, ընդհանուր առմամբ, վերաբերմունքը ձեր նկատմամբ կփոխվի, այն կդառնա ավելի հարգալից: Աստիճանաբար դուք վաստակում եք անհրաժեշտ գնահատականներ և միավորներ՝ նոր կարգավիճակի համար: Շարունակեք նույն ոգով:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը․ Ձկներ
Մոլորակների շնորհիվ ձեր փողոցում ևս տոն կլինի: Մեծ է հավանականությունն առաջխաղացման, կարիերայում աճի, և այդ ամենը շնորհիվ ազդեցիկ մարդկանց հետ բարեկամության: Հաջողություն. մի կորցրեք այդ կապերը:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4094 անգամ
Читать на русском
|