Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 7-13-ը 2020 թ

07.09.2020

Սեպտեմբերի 7-13-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած նոր գործ, որին ձեռնամուխ կլինեք, դատապարտված է ձախողման: Եթե մեկնարկելուց հնարավոր չէ խուսափել, առնվազն ձեզ համար ընտրեք այլընտրանքային տարբերակներ: Դրսից օգնությունը նույնպես չի խանգարի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Խոյ

Այժմ ձեզ ոչ միայն հարկավոր է պարզապես վերահսկել հույզերը, այլ խիստ անհրաժեշտ է: Հատկապես ինքներդ ձեզ վերահսկեք աշխատավայրում: Շաբաթվա սկզբին ձեզ սպասվում է ռոմանտիկ ծանոթություն: Այնուամենայնիվ, զգույշ եղեք. ձեր ճանապարհին հանդիպած ամեն մեկը չէ, որ անկեղծ կլինի ձեզ հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Ցուլ

Այն խնդիրները, որոնք երկար ժամանակ ծանրացել են ձեզ վրա, վերջապես կսկսեն վերանալ: Դուք նույնիսկ կարիք չունեք ինչ-որ բան անելու: Անձնական կյանքի մասին առայժմ մի տարածվեք. Ի՞նչ իմանաս, գուցե շրջապատում նախանձ մարդիկ կան: Ավելի լավ է կիսվեք ձեր աշխատանքային ծրագրերի մասին, նախընտրելի է՝ ձեր վերադասների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Երկվորյակ

Ձեզ սպասում են դրական փոփոխություններ: Դուք երկար ժամանակ եք ձգտել դրանց, և այժմ կարող եք հանգիստ քաղել պտուղները: Ֆինանսական հարցերում ձեզ լավ կզգաք, բայց դա ձեզ չի փրկի անսպասելի ծախսերից: Աշխատեք հիմա ավելի քիչ մտածել ձեր, և ավելի շատ՝ ուրիշների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Խեցգետին

Ձեզ կտանջեն կասկածներն ավելի վաղ կայացրած որոշումների վերաբերյալ: Սպասեք ճակատագրի ազդանշանին: Հին ծանոթներն այնքան անսպասելիորեն կներխուժեն ձեր կյանք, որ նույնիսկ ժամանակ չեք ունենա ինչ-որ բան ձեռնարկելու: Բայց աստղերը խորհուրդ են տալիս կապեր հաստատել: Հետևեք ձեր առողջությանը. հիվանդանալու մեծ հավանականություն կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Առյուծ

Ժամանակն է ազատվելու բոլոր ավելորդ բաներից: Խոսքը բնակարանում լուրջ մաքրություն անելու մասին է: Իսկ աշխատանքի մասին ավելի լավ է առայժմ մոռանալ. համենայն դեպս, աշխատավայրում փոփոխություններ չեն սպասվում: Այժմ դուք կարող եք անհամարժեք վերաբերվեք քննադատությանը: Այնուամենայնիվ, որոշ նկատառումների արժե ուշադրություն դարձնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Կույս

Ձեր հետևողականությունը կարող է դաժան կատակ խաղալ: Երբեմն թույլ տվեք ինքներդ ձեզ լինել պակաս կատարյալ: Ուշադիր հետեւեք ձեր սննդակարգին. ավելորդ կիլոգրամներ հավաքելն այժմ ավելի հեշտ է, քան երբևէ: Հանգստյան օրերին սպասեք նորությունների: Ամենայն հավանականությամբ, դրանք դրական կլինեն և կուրախացնեն ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Կշեռք

Միակ բանը, որը ձեզ կխանգարի այս շաբաթ, ձեր անկազմակերպվածությունն է: Ոչ մի տեղ ժամանակին չեք հասնի, իսկ, երբեմն, նույնիսկ կուշանաք: Հանգստյան օրերին զբաղվեք հոգեհարազատ ինչ-որ բանով: Երեխաներն այժմ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել. նրանք դժվար ժամանակաշրջան են անցկացնում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Կարիճ

Ձեր հաջողությունն այժմ կախված է նրանից, թե որքանով եք ուշադրություն դարձնում մանրուքներին: Ավելի մանրամասն նայեք շրջապատում գտնվող տղամարդկանց: Նրանց մեջ կա մեկը, ով անտարբեր չէ ձեր հանդեպ: Հարազատները կարող են խնդիրներ առաջացնել: Ի՞նչ կարող եք անել։ Հարկ կլինի լուծել դրանք։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Աղեղնավոր

Մի զարմացեք. այս շրջանում շատ հոգսեր կլինեն: Աստղերն այս ժամանակահատվածում խորհուրդ չեն տալիս օդային ճանապարհորդություն կատարել: Որոշներին սպասվում է աշխատանքի փոփոխության հեռանկար: Մի կառչեք հնից, փորձեք նոր հորիզոններ հայտնաբերել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Այծեղջյուր

Վերանայեք ձեր զգեստապահարանը: Բացի այդ, վաղուց ժամանակն է ձեռք բերել մի բան, որը շրջապատի ուշադրությունը կսևեռի ձեր վրա: Այս շրջանը ձեզ համար կարող է ձանձրալի թվալ, բայց դուք ինքներդ կարող եք այն բազմազան դարձնել: Խրախուսվում է ցանկացած ճանապարհորդություն կամ ընկերների հետ հանդիպում: Նրանք էներգիա կհաղորդեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը. Ջրհոս

Ընկերները կօգնեն բացահայտել ձեր տաղանդները: Բայց փողի հարցում ավելի լավ է ծանոթների վրա հույս չդնել: Ավելի լավ է քիչ ծախսեք, բայց պարտք չվերցնեք: Աշխատանքային շաբաթվա վերջում կարող եք հոգնածություն զգալ, բայց արդեն հանգստյան օրերին կփոխարինի դրական տրամադրությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 7-13-ը․ Ձկներ

Եթե այս շաբաթվա ընթացքում մոռանաք ծուլության և հանգստի մասին, ապա մեծ հաջողություններ կունենաք: Կարիերայում հաստատ հաջողություն կգրանցեք: Աստղերը դեռ խորհուրդ չեն տալիս իրականացնել անշարժ գույքի հետ կապված որևէ գործարք. կարող են խնդիրներ առաջանալ: Փոխարենը գնումներ կատարելու համար սա հիանալի ժամանակ է:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 2056 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2020 թ

14.09.2020
Ուղևորությունները և հանդիպումները ձեզ լավ հնարավորություն կտան առաջխաղացման համար, և նոր նախագծերը ձեզ կոգեշնչեն աշխատանքային սխրանքների:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 7-13-ը 2020 թ

07.09.2020
Սեպտեմբերի 7-13-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած նոր գործ, որին ձեռնամուխ կլինեք, դատապարտված է ձախողման: Եթե մեկնարկելուց հնարավոր չէ խուսափել, առնվազն ձեզ համար ընտրեք այլընտրանքային տարբերակներ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը 2020 թ

31.08.2020
Այս ժամանակահատվածը հաջող է գործարքներ, պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու համար: Այժմ կարող եք անել այնպիսի գործեր, որոնք համար մինչ այս ժամանակ չեք ունեցել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 24-30-ը 2020 թ.

23.08.2020
Հիմա որոշումները կշռադատելու և երկմտելու ժամանակը չէ: Արժե համաձայնել հետաքրքիր առաջարկի հետ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2020 թ

17.08.2020
Պատրաստվեք արկածների, որոնք ձեզ սպասում են ամեն քայլափոխի: Հակասական հարցերի առաջացման դեպքում խորհրդակցեք ինչ-որ մեկի հետ, մի ապավինեք միայն ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2020 թ

10.08.2020
Բոլոր դժվար գործերը ծրագրեք հենց այս ժամանակահատվածում: Մեծ է հավանականությունը, որ արդյունքները կգերազանցեն ձեր իսկ սպասումները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2020 12:34
Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ 117-ամյա Կանե Տանական երկարակեցության ռեկորդ է սահմանել մոլորակում:
20-09-2020 12:16
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեյն Ֆոնդան հիշել է Մայքլ Ջեքսոնի հետ ընկերության մասին։ «Չինական համախտանիշ» ֆիլմի աստղը երկար ժամանակ մտերիմ է եղել երգչի հետ եւ չի դադարեցրել շփումը նրա հետ, ընդհուպ մինչեւ նրա մահը՝ 2009թ.։  Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ մերկ վիճակում լողացել է Մայքլի հետ։
20-09-2020 06:20
Համարվում է, որ աշնանը սերոտոնինի՝ այսպես կոչված «ուրախության հորմոնի» արտադրությունը նվազում է: Որպեսզի սերոտոնինի մակարդակը կրկին բարձրանա, օրգանիզմը համապատասխան ազդակներ է ուղարկում ուղեղին՝ առաջացնելով քաղցր եւ աղի ուտելու ցանկություն:
20-09-2020 02:25
Որկրամոլ մարդը ֆիզիկական կեսունակությունը պահպանելու համար անհրաժեշտ սնունդը դիտարկում է որպես կյանքի գերնպատակ:
18-09-2020 10:19
Միացյալ Նահանգների հեռուստատեսային քննադատների ասոցիացիան նշել է տարվա լավագույն հեռուստասերիալը: Լավագույնն է ճանաչվել «Պահապաններ» (Watchmen) սերիալը: Այն հաղթել է չորս անվանակարգում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.09.2020
Դիտվել է 5197 անգամ
14.09.2020
Դիտվել է 3913 անգամ
20.09.2020
Դիտվել է 561 անգամ
16.09.2020
Դիտվել է 457 անգամ
17.09.2020
Դիտվել է 326 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster